Ինքնաքննադատը

27/09/2005

Ողջունելով «Հայաստան-2020» ծրագրի կազմակերպած համաժողովն ու կարեւորելով
ծրագրի անհրաժեշտությունը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է.
«Հիմա, երբ այս հանդիպումն ավարտվի, մենք գիտենք` հեն ա դուռը, այսպես
պետք է գնանք, հասնենք դռանը: Բայց մի շարք ուղղություններով մենք
չգիտենք, թե այսօր ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ
մեխանիզմներով, ի՞նչ եղանակով: Եվ այս տեսանկյունից այս ծրագիրը շատ
կարեւոր է»: Ի դեպ, համաժողովի ընթացքում զեկուցող Պետեր Կրալիչը
տնտեսության աճի ապահովման հիմնական բաղադրիչ համարեց պոպուլիզմին վերջ
դնելն ու լուրջ, գործնական քայլերի անցնելը: