Հակառակ Ադրբեջանի այն հայտարարությանը, թե այդ երկիրը հաջորդ տարվա
ռազմական բյուջեն հասցնելու է ՀՀ ամբողջ բյուջեին, ՀՀ ֆինանսների եւ
էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ կառավարության բրիֆինգում
ասել է. «Մենք էլ ցանկություն ունենք ՊՆ-ին այնքան գումար հատկացնել,
որքան Ադրբեջանի բյուջեն է»: 2006թ. պետբյուջեի նախագծով ՀՀ ռազմական
ծախսերն ավելանալու են 13 մլրդ դրամով եւ ընդհանուր առմամբ կազմելու են
շուրջ 150 մլն դոլար: Ի դեպ, հաջորդ տարվա բյուջեով կառավարությունն
առաջին անգամ քաղաքային տրանսպորտի ծախսերի համար 270 մլն դրամ լրավճարում
է նախատեսել, որն ուղղվելու է միայն վերգետնյա էլեկտրատրանսպորտի ընթացիկ
ծախսերը փակելուն: Իսկ նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու ուղին դեռ մնում է
նույնը` այլ պետությունների քաղաքների դուրս գրված տրոլեյբուսների
նվիրառություն: