քաղաքականություն

Ո՞ւմ գրպանն են գնում «Լինսի» փողերը

23.10.2005

«Լինսի» հիմնադրամից հատկացվող գումարներից 20 մլն դոլարն իշխանությունները հատկացնելու են 18 դպրոցի վերանորոգմանը: Մեկ դպրոց կառուցել, կահավորելը մաքսիմում 500-600 հազար դոլար է: Վերանորոգման համար իրենք մեկ դպրոցի համար հատկացնելու են 1մլն 200.000 դոլար,- տարակուսում է պատգամավոր Սմբատ Այվազյանը,- Դե հիմա հաշվեք, թե ո՞ւր են գնալու այդ գումարները»: Մեր հարցին, թե «ո՞ւր են գնալու», նա պատասխանեց. …

կարդալ ավելին

«ԺՊ»-ն կրեց նաեւ «ՕԵԿ»-ին ու Ա. Թումանյանին

23.10.2005

Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանավան քաղաքի քաղաքապետի ընտրություններում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն աջակցել է գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ Ս. Ղարաքեշիշյանի մրցակից Արտակ Ալեքսանյանին սատարում էին «Օրինաց երկիրը» եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը:

կարդալ ավելին

Հանրաքվեն` քաղաքական ջրբաժան

23.10.2005

– Արդարացված չե՞ն, արդյոք, սահմանադրական հանրաքվեի «այո»-ին միացած իշխանամետ քաղաքական ուժերի եւ մտավորականների հայտարարությունները, թե ընդդիմությունը, որը նույնպես գտնում է, որ ներկայացվող տարբերակում դրական փոփոխություններ կան, պետք է համարձակություն ունենա եւ «այո» ասի այս կարեւոր փաստաթղթի բարեփոխված տարբերակին` վեր կանգնելով անձնական այս կամ այն շահից: – Նախ` շատ ուրախ եմ, որ իշխանական թեւի կուսակցությունները, իրենց …

կարդալ ավելին

Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

23.10.2005

Վերջերս տարածած հայտարարությամբ սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեմ արտահայտված ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն իրենց այդ տեսակետը հետեւյալ կերպ է հիմնավորում. «Փորձ է արվել ֆորմալ տեսակետից ներկայացնել իշխանության ապակենտրոնացում, սակայն իրականում ամեն տեղ պահպանվել են լծակներ, որոնց միջոցով շարունակվում է վերահսկողությունը»: ԱԺՄ ղեկավարի կարծիքով՝ փոփոխությունների մեջ կան արտաքուստ լավ թվացող կետեր, ինչպիսիք են կառավարություն նշանակելու հարցում …

կարդալ ավելին

Համագումարի օրը փոխել չի կարելի

23.10.2005

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է հոկտեմբերի 25-ին կուսակցության հերթական համագումարն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում. «Մենք արդեն հրավիրատոմսեր ենք բաժանել բոլորին եւ հրավիրել ենք այդ օրը ժամը 12:00-ին ներկա լինել: Քաղաքապետարանը մերժել է` ասելով, թե կառավարության Նիստերի դահլիճը բոլոր օրերին զբաղված է: Բայց մենք գիտենք, որ այդ օրն այնտեղ որեւէ միջոցառում չկա: Մենք չենք կարող մեր հյուրերին …

կարդալ ավելին

Մենք հանցավոր փողեր չունենք

23.10.2005

«Ժողովրդի մոտ այնպիսի հոգեբանություն են ձեւավորել, որ նրանք արդեն սկսել են մտածել, թե ընդդիմությունը հանրաքվեի օրը պետք է գնա ընտրատեղամասերը պահի, որ իշխանություններն այն չկեղծեն,- երեկ «Հանրապետություն» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի հիմնադիր ժողովում հայտարարեց Սմբատ Այվազյանը` ավելացնելով,- բայց դա մեր պարտականությունը չէ, դա իրենց պարտականությունն է: Մենք իրենց համար ո՛չ դատախազ ենք, ո՛չ էլ ոստիկան: …

կարդալ ավելին

Գնացքից ուշացածի գնահատական

23.10.2005

Սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ արտահայտվողների կարծիքները քարոզչության մարտավարության խնդրում կարծես երկփեղկվել են: Ընդդիմության մի մասը պնդում է, որ պետք է գնալ ընտրատեղամաս ու «ոչ» ասել սահմանադրության նախագծին, իսկ մյուս մասն էլ գտնում է, որ պետք է ընդհանրապես բոյկոտել նոյեմբերի 27-ին կայանալիք հանրաքվեն: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որի համար միակ ընդունելի տարբերակը հանրաքվեն բոյկոտելն է, երեկ …

կարդալ ավելին

Բիրիքով «այո»

23.10.2005

Վերջերս մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց նախաձեռնող խումբ, որն իր հիմնական նպատակն էր հռչակել սահմանադրական փոփոխություններին հանրության իրազեկումը: Երեկ նրանք «Կոնգրես» հյուրանոցում կոնֆերանս էին հրավիրել, որին, նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հավաստմամբ, մասնակցում էր 150-200 ՀԿ: Խմբի կողմից արդեն տպագրվել է «10 հարց սահմանադրական փոփոխությունների մասին» անունը կրող մի գրքույկ, որում խոսք է գնում առաջարկվող փոփոխություններից …

կարդալ ավելին

Սահմանադրական գամբիտ

23.10.2005

Մարդկության կողմից երբեւէ ստեղծված խաղերից ամենահինը, ամենաբարդը եւ, միեւնույն ժամանակ, ամենահետաքրքիրը՝ շախմատն է: Դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ այս խաղը շատ նման է մեր կյանքին, որտեղ «պեշկան» («զինվորը») շատ արագ կարող է դառնալ թագուհի կամ փիղ, իսկ թագավորը թվացյալ ամենաթույլ ֆիգուրն է: Ինչո՞ւ թվացյալ, որովհետեւ որքան էլ թագավորը թույլ լինի, նա մնում է …

կարդալ ավելին

Էլեկտրաէներգիայի փողերով կառուցված տունը

23.10.2005

Համայնքի բոլոր բնակիչները գիտեն, որ այս տունը պատկանում է Վեսմիր Հովսեփյանին: Ոչ վաղ անցյալում նա եղել է Էլեկտրացանցի Նուբարաշենի տեղամասի պետ: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Հովսեփյանը դա հաստատեց: Տունը շրջապատված է 2-3 մ բարձրությամբ տուֆե պարսպով ու մոտ 3000 մետր հողատարածքով: Նուբարաշենցիներն ասում են, որ ժամանակին այդ տարածքը պետք է բարեկարգվեր, եւ ավտոբուսների կայանատեղի …

կարդալ ավելին

Հայ դիվանագիտական աշխարհագրությունը հարկավոր է ընդարձակել

23.10.2005

Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության հաղորդագրությունը վկայում է, որ նախարար Վարդան Օսկանյանի հոկտեմբերի առաջին կեսի ժամանակացույցը խիստ լարված էր եւ հագեցած քաղաքական ակտիվ գործունեությամբ, ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այն պլանավորում էր արտաքին գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-ի Գլխավոր կոնֆերանսում, հանդիպումներ Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սիգհ Շեխավատի եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ …

կարդալ ավելին

Առանց ռազմական միջոցների

23.10.2005

«ԱՄՆ-ը լիովին բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղին»,- «Regnum»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս մեծ հնարավորություններ կան, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Երկարատեւ եւ արդար խաղաղ համաձայնագրի հասնելու համար հակամարտող պետությունների ղեկավարները պետք է մշակեն …

կարդալ ավելին

Բուլղարացիներն էլ են մեզ սիրում

23.10.2005

«Բուլղարացիների 76%-ը Բուլղարիայում բնակվող հայերին դրական է վերաբերվում»,- հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած «Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ Հարավային Կովկասի համար» միջազգային կոնֆերանսի ժամանակ տեղեկացրեց Բուլղարիայի ԱԳՆ անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Շոպովը։ Նրա խոսքերով, այդ մասին վկայում է բնակչության շրջանում անցկացված սոցհարցումը։ Նույն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տեղացիների մեծամասնության …

կարդալ ավելին

Հակահարված

21.10.2005

«Վերջերս Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե Խոսրով Հարությունյանը հանցագործ է: Մի հատ շատ հետաքրքիր ասացվածք հիշեցի ես Ցիցերոնից: Բնությունը երբեք չի սխալվում, եւ եթե նա ծնում է հիմար, ուրեմն դրա անհրաժեշտությունն էլ կա: Ես չեմ կարող Վիկտոր Դալլաքյանին արձագանքել»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

կարդալ ավելին

Պարտադրել է

21.10.2005

Կառավարության վերին ոլորտներին մոտ կանգնած պաշտոնյայի փոխանցմամբ, ջրօգտագործման ԾԻԳ-ի գրասենյակի տարածքի երկար փնտրտուքներին վերջ դրեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Վերջինս, ինչպես պնդում է մեր աղբյուրը, գրասենյակին պարտադրեց 5 տարի պայմանագրով եւ ամսական բավականին բարձր վարձավճարով վարձակալել իր դստեր սեփականություն հանդիսացող` Հանրապետության փողոցում գտնվող տարածքը։

կարդալ ավելին

Պարտադրել են

21.10.2005

Ըստ ՀՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրների, մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ բավականին լուրջ եւ կոշտ խոսակցություն է գնացել ԱԺ նախագահի վերջին ժամանակաշրջանի որոշ «ընդդիմադիր» ելույթների եւ կեցվածքի շուրջ։ Խոսակցությունն այն աստիճան կրքոտ է եղել, որ նախագահականի մեր աղբյուրը այն նույնիսկ որպես «բախում» է բնութագրել։ Թերեւս այդ խոսակցության արդյունքում է ՀՀ …

կարդալ ավելին

Քեշիշյանի հրաժարականը

21.10.2005

Օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել Նոր Հաճընի նորընտիր քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ վարչապետի նվիրած զենքով Էլցանցի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին սպանելու մեղադրանքով շուրջ մեկ ամիս է` կալանավորված է եւ կալանքի տակ եղած ժամանակ ընտրվել էր քաղաքապետ: Հիմա ՀՀ կառավարությունը պետք է քննարկի նրա հրաժարականի դիմումն ու համապատասխան որոշում ընդունի: Իսկ դրանից …

կարդալ ավելին

Բողոք Քոչարյանի դեմ

21.10.2005

«Զերկալո» թերթի փոխանցմամբ՝ «Բենիլյուքսի» (Բելգիա, Նիդեռլանդներ եւ Լյուքսեմբուրգ) ադրբեջանական կազմակերպությունների խորհուրդը նախօրեին ընդունել է հայտարարություն, որով բողոք է հայտնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բրյուսել կատարելիք այցի դեմ: Հայտարարության հեղինակները Ռոբերտ Քոչարյանին անվանում են «Կովկասի Միլոշեւիչ», պնդում են, թե նրա անվան հետ կապված են հանցագործություններ Խոջալուում, Քելբաջարում, Շուշիում, Լաչինում ու այլ բնակավայրերում, որտեղ «սպանվել են անմեղ …

կարդալ ավելին

Հանրաքվեի շուրջպարը սկսված է

21.10.2005

Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել շուրջպարի տոնակատարության, շատերը կռահեցին, որ ճիշտ պահին «այո» քարոզչությանը կմիանա նաեւ շուրջպարի պատվավոր կազմակերպիչ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այդպես էլ եղավ: Երեկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ընդլայնված նիստի էր հրավիրել Հայաստանում գրանցված բոլոր հայրենակցական միություններին՝ հանրաքվեի «այո»-ն ապահովելու համար համատեղ «գործուն» հայտարարություն ընդունելու եւ «գործուն» …

կարդալ ավելին

Կարեւորը չկեղծելն է

21.10.2005

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ոգեւորված բացատրում էր, թե իրենց կուսակցությունն ինչու է որոշել անպայման «այո» ասել հանրաքվեի դրվող սահմանադրության նախագծին: Ըստ նրա՝ հանրաքվեի դրվելիք նախագծում, ի տարբերություն գործող Սահմանադրության, մի շարք դրույթներ բարեփոխվել են: Մասնավորապես, Խոսրով Հարությունյանին ամենաշատը ոգեւորել է այն փաստը, որ նախագծում ընդլայնվել են մարդու իրավունքները: Որպես …

կարդալ ավելին