քաղաքականություն

Հանրաքվեն առեւտրային գործարք չէ

29.10.2005

– ՀՀԿ-ն մի շարք մարզերում լուրջ պարտություններ կրեց ՏԻՄ ընտրություններում, ինչո՞վ եք դա բացատրում: – Կարծում եմ, լրագրողները դեռեւս ամփոփ պատկերը չունեն, որպեսզի նման եզրակացություն անեն: Բնականաբար, ՀՀԿ-ն չէր կարող 100 տոկոսանոց արդյունք ապահովել, բայց, հավատացնում եմ, երբ բոլոր տվյալները սեղանին դրվեն, կտեսնեք, որ ՀՀԿ-ն իր դիրքերը ոչ միայն չի զիջել, այլեւ էլ ավելի է …

կարդալ ավելին

Հանրաքվեի քվեաթերթիկը երկնագույն է

29.10.2005

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստի ժամանակ հաստատել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Ըստ այդմ, հանրաքվեի քվեաթերթիկը տպագրված է բաց երկնագույն ֆոնի վրա: Եվ ընտրողը պետք է «Համաձա՞յն եք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծին» հարցին պատասխանի` նշում կատարելով «այո» կամ «ոչ» վանդակներում: Սակայն, ինչպես նկատեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքը ներկայացնող անդամ …

կարդալ ավելին

Թեկնածուի դիմում-բողոքը չեն էլ քննարկել

29.10.2005

Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբի՝ հոկտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացրած դիմում-բողոքը: Ինչպես մեկնաբանեց 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը՝ ներկայացված-դիմում բողոքը չի համապատասխանել ընդունված կարգին: Իսկ տվյալ դեպքում ՀՀ Ընտրական օրենսգրքի 40 պրիմ մեկ հոդվածի 3-րդ կետը հնարավորություն է տալիս այդ …

կարդալ ավելին

Պատժողական պլան չկա

29.10.2005

Ուրբաթ օրն ԱԺ աշխատանքային նիստի ընթացքում Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե հնարավոր է ավանդների փոխհատուցման համար բյուջեով նախատեսված 1 մլրդ դրամն ավելանա. «ԱրմենՏելին», բանին կտուգանեն, էդ գումարը կտան ավանդատուներին»,- հիմնավորեց Ռ. Պետրոսյանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք` ՀՀ կառավարությունը պատրաստվո՞ւմ է արդյոք տուգանել «ԱրմենՏելին» եւ մյուս ընկերություններին ու այդ գումարն ուղղել ավանդների փոխհատուցմանը: «Նախ, …

կարդալ ավելին

«Այո» բրոշյուրներ

29.10.2005

Սահմանադրական փոփոխություններին բնակչությանն իրազեկելու համար կառավարությունը բրոշյուրներ է տպագրել, որոնք առաջիկայում կտրվեն «այո» քարոզող շտաբներին, որպեսզի նրանք բաժանեն հասարակությանը: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` ավելացնելով, թե քարոզչությունը դեռ նոր է սկսվել, ու ինքն առայժմ չի կարող գնահատել դրա ընթացքը:

կարդալ ավելին

Նարնջագույն փողկապը դժվարությամբ էր ճարել

29.10.2005

«Հանրապետություն» կուսակցության՝ Մատենադարանին հարող հարթակում նախօրեին անցկացրած արտահերթ հինգերորդ համագումարը աննախադեպ կարելի է համարել: Չնայած «Հանրապետությանը» դահլիճ չտրամադրելու միջոցով կուսակցության համագումարը տապալելու՝ իշխանությունների անթաքույց փորձերին, նախատեսված միջոցառումն, այնուամենայնիվ, կայացավ: Եվ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս կուսակցությունն իր համագումարն արեց բաց երկնքի տակ: Համագումարին ներկա էին հրավիրված 523 պատվիրակները: Միաձայն ընտրվեց «Հանրապետության» նոր՝ 11 …

կարդալ ավելին

Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

29.10.2005

Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը շարունակվում է: Իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը լծվել են փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու անհրաժեշտությունը հիմնավորելու գործին: Նկատենք սակայն, որ «այո»-ի կամ «ոչ»-ի հիմնավորումներում էական տարբերություն չկա: Ե՛վ «այո»-ի, եւ՛ «ոչ»-ի կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են մեր երկրի հետագա զարգացման անհրաժեշտությամբ: Իսկ դա հիմնավորելու համար «այո»-ի կողմնակիցներին …

կարդալ ավելին

Եվս մի հայրիկ

29.10.2005

Պարզվում է` սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողը ո՛չ ՀՀ իշխանություններն են, ո՛չ էլ եվրոպական կառույցները: Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն ԱԻՄ-ն է: Երեկ հրավիրած ասուլիսում նման բացահայտում արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Եվ այսքանից հետո զարմանալի չէ, որ ԱԻՄ-ն «այո» է ասում առաջարկվող փոփոխություններին: Երեկվա ասուլիսում սակայն Պ. Հայրիկյանը խոսեց առաջարկվող փոփոխությունների միայն բացասական կետերի մասին: Դրանք նույնիսկ ԱԻՄ-ի …

կարդալ ավելին

Օրհան Փամուկը՝ Խաղաղության մրցանակակիր

29.10.2005

Աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկն արժանացել է Գրահրատարակիչների գերմանական ընկերակցության 2005թ. Խաղաղության մրցանակին: Հիշեցնենք, որ շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օ. Փամուկն ասել էր, որ Թուրքիայում սպանվել է 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ, ինչից հետո Թուրքիայում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: «Կարծում եմ, որ ցանկացած ոք, ով ապրում է Թուրքիայում, բաց կերպով …

կարդալ ավելին

Մեզանից էլ են սովորում

29.10.2005

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել Կանզասի նահանգի ադյուտանտ-գեներալ, Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի եւ փոխնահանգապետ Դենիս Մորի հետ: Թոդ Բանթինգի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման գործունեությանը: Իսկ Դենիս Մորը հետագա համագործակցության առիթով նշել է. …

կարդալ ավելին

Անտրամաբանական զարգացումներ

29.10.2005

Շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձություններից մեկն, անկասկած, նախագահ Քոչարյանի այցն էր Բրյուսել։ «Կարեւորագույն» ասելով, իհարկե, այցի միջազգային քաղաքական հնչեղությունը նկատի ունենք, որովհետեւ կոնկրետ Հայաստանի համար այդ այցի կարեւորությունն ապացուցող փաստեր առայժմ հայտնի չեն։ Փոխարենը` հայտնի է, որ այցի ընթացքում նախագահն անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, իսկ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եվրոպացիներին խորհուրդ է տվել մտածել այն մասին, …

կարդալ ավելին

Արցախի ՀՅԴ-ն՝ նոր կազմով

29.10.2005

Օրերս կայացել է ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության շրջանային ժողովը, որին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը եւ Ալբեր Աճեմյանը: Ժողովի մասնակիցներն անդրադարձել են Կենտրոնական կոմիտեի գործունեությանը, ինչպես նաեւ` հստակեցրել հետագա անելիքները: Շրջանային ժողովի օրակարգի վերջին կետը վերաբերում էր Կենտրոնական կոմիտեի նոր կազմի ընտրությանը: ԿԿ-ի կազմում ընտրվել են Արթուր Մոսիյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Կամո Մարտիրոսյանը, …

կարդալ ավելին

Տխուր «համայնքապատկեր»

29.10.2005

Ի՞նչ է համայնքը: Մեր օրենսդրությունը սահմանում է՝ «Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը բնակիչների հանրության եւ վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են ՏԻ»: Իսկ վերջինս, համաձայն 1985թ. ընդունված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (ՏԻԵԽ), ենթադրում է, որ համայնքները պետք է «սեփական պատասխանատվությամբ եւ տեղական բնակչության …

կարդալ ավելին

Դատախազի որդին «մի մուշտի է տվել»

29.10.2005

Վերոնշյալ հասցեի բնակչուհի Շողիկ Գալստյանն ասում է, որ իր հետ այդպես են վարվել: Զինվորական դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանը բնակվում է Մամիկոնյանց 58 շենքում, որի բակում ունի մեծ ավտոտնակ եւ այդտեղ, բնակիչների ասելով՝ կանգնեցնում են իր 2 պետական եւ 1 սեփական ավտոմեքենաները: Արազ …

կարդալ ավելին

Մաքս Վեբերը, լեգիտիմությունը եւ մենք

29.10.2005

Հայաստանի ներքաղաքական կյանքն ընտրությունից ընտրություն պտտվում է իշխանությունների լեգիտիմության խնդրի շուրջ: Ընդդիմությունը խոստանում է հեղափոխություն անել, որովհետեւ իշխանությունները լեգիտիմ չեն, սահմանադրական բարեփոխումներին անհրաժեշտ է ոչ ասել, քանզի ոչ լեգիտիմ իշխանություններն իրավունք չունեն սահմանադրության մեջ փոփոխություններ անել, կամ կառավարող շրջանակները սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են լեգիտիմացնել իշխանությունը: Մեզանում լեգիտիմությունն ընկալվում է հետեւյալ կերպ. եթե ընտրվել ես …

կարդալ ավելին

Վերջին խոսքը դատարանին

29.10.2005

Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Գագիկ Հովսեփյանը դիմել է Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան, բողոքարկելով հոկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանը հավաքել էր 25.017, Գագիկ Հովսեփյանը` 19.800 ձայն: Հոկտեմբերի 25-ից Վանաձորում սկսված դատաքննությունը վարում է նորանշանակ դատավոր Արշակ Ալավերդյանը: Լեփ-լեցուն դահլիճի մի մասը գործը լքած քաղաքապետարանի աշխատողներ …

կարդալ ավելին

Ընտրակաշառքների յուրացում

29.10.2005

Պարզվում է, ընտրակաշառքային «դիստրիբյուտորները» գրպանել են ընտրողներին հատկացվելիք գումարների մի մասը, քանի որ կան դժգոհություններ, թե ընտրությունների նախօրեին եւ նույն օրը Վանաձորի քաղաքապետի անունից բաշխված 2000-ական դրամ գումարներից ոմանց բաժին է հասնելու 500 դրամ։ Որոշ ընտրողներ էլ քիչ էին համարում 2000 դրամը, դժգոհելով, թե ընտրության նախորդ օրերին գումարի չափը 5000 է եղել, եւ կասկած էին …

կարդալ ավելին

Առեւանգում

26.10.2005

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբից տեղեկացանք, որ ընտրությունների օրը գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդին՝ Արտյոմ Ղուկասյանը մի խումբ տղաների հետ առեւանգել է Մ. Սուքիասյանի հարազատներից մեկին՝ «Գյումրի-Հաց» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Քոչարյանին պատկանող մեքենան: Այդ կապակցությամբ հայտարարություն է տրվել Ոստիկանության Գյումրիի բաժին: Թեեւ այս վերջին հանգամանքը, ըստ Միքայել Վարդանյանի՝ շատ փոքր բան է, քանի …

կարդալ ավելին

Աղվանը կարճատե՞ս

26.10.2005

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը գտնում է, որ առնվազն «ոչ քաղաքական ու անմտածված» է եղել Աղվան Հովսեփյանի` հանրաքվեի «այո»-ին միանալու որոշումը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության մեջ կան զանազան կուսակցությունների գաղափարախոսություն ունեցող մարդիկ: Նրանք հավաքված են Ապարանի սոցիալ-տնտեսական ծրագրերի, խնդիրների լուծման համար: Քաղաքական որոշումներ կայացնելու համար կա՛մ պետք է այդ մարդկանց հանեն, կա՛մ նման …

կարդալ ավելին

Դուխոբորներն ընդդեմ հայերի եւ վրացիների

26.10.2005

Մեցխեթ-Ջավախեթիում՝ վրացական շրջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը, կրկին անհանգիստ վիճակ է: Էպիկենտրոնն այս անգամ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղն է, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ վեճ է ծագել վաղուց այստեղ բնակվող դուխոբորների եւ համեմատաբար վերջերս բնակություն հաստատած հայերի ու վրացիների միջեւ: Այս մասին է պատմում ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի, «Նեզավիսիմայա գազետա» թերթի եւ «168 Ժամ»-ի …

կարդալ ավելին