Մեզանից էլ են սովորում

29/10/2005

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 24-ին հանդիպումներ է ունեցել Կանզասի նահանգի ադյուտանտ-գեներալ, Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի եւ փոխնահանգապետ Դենիս Մորի հետ: Թոդ Բանթինգի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման գործունեությանը: Իսկ Դենիս Մորը հետագա համագործակցության առիթով նշել է. «Հայաստանը շատ կարեւոր երկիր է եւ այդպիսին եղել է աշխարհի պատմության մեջ: Մենք բաց ենք ձեզ ցանկացած գիտելիք եւ օժանդակություն տրամադրելու հարցում: Ես պարզապես ուզում եմ, որ դուք իրազեկ լինեք, որ մենք նույնպես ձեզանից սովորում ենք»: