քաղաքականություն

«Օրինաց երկրի» օրինաց բուհերը

02.11.2005

Երեկ հանրաքվեի «այո» քարոզչությանը միացան նաեւ Հայաստանի բուհերի ռեկտորները: Սա, իհարկե, կանխատեսելի էր, հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կրթության եւ գիտության նախարարն «Օրինաց երկրի» անդամ Սերգո Երիցյանն է, որը չէր կարող իր ենթակայության տակ գտնվող կառույցներին զերծ պահել մի գործընթացից, որի պատասխանատվության հիմնական բեռը դրված է իր կուսակցության ուսերին: Չէ՞ որ` «Այո» …

կարդալ ավելին

Զիջո՞ւմ են

02.11.2005

Խորհրդային նմուշի «կարմիր անձնագիր» ունեցող քաղաքացիների հարցում ՀՀ իշխանությունները ստիպված են զիջումների գնալ: Ինչպես նշված է ՀՀ Ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ` «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր դեռեւս չեն փոխանակել նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրերը, մինչեւ 2005թ. նոյեմբերի 25-ը կարող են ներկայանալ իրենց հաշվառման վայրի, իսկ հաշվառում չունեցող քաղաքացիները` փաստացի բնակության վայրի անձնագրային …

կարդալ ավելին

Ինչո՞ւ չեն իջնում բենզինի գները

02.11.2005

ՀՀ Մաքսային ծառայությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ բենզին է ներկրվել հանրապետություն։ Այդ քանակությունն այնքան շատ է, որ վառելիքն անգամ չեն դատարկում, եւ մեքենաները բեռնված-կանգնած են։ Կարծիք կա, որ ցուցում է տրված դրանից ստացված գումարներն օգտագործել «այո»-ի քարոզարշավի նպատակով։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված եւ այն, որ վառելիքի գները Հայաստանում չեն …

կարդալ ավելին

Գլխավոր դատախազը՝ «ոչ»-ի քարոզիչ

02.11.2005

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շաբաթ օրն ավելի քան 10 րոպե մասնակցել է ընդդիմության կազմակերպած «ոչ»-ի քարոզարշավին: Երբ ընդդիմության ներկայացուցիչները «Ոչ» մակագրությամբ ծիրանագույն դրոշներով զարդարված 150 ավտոմեքենաներով մեկնելիս են եղել Շիրակի մարզ, ճանապարհին նրանց են հանդիպել նաեւ Գյումրի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի շենքի բացմանը շտապող Ա. Հովսեփյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Քանի որ …

կարդալ ավելին

Իշխանությունների վերջին ճյուղը

02.11.2005

«Ես այն մարդկանցից եմ, ով ասում է` այո՛, գործող սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի: Բայց այն, ինչ հիմա է արվում, անընդունելի է: Չի կարելի այս գերլարված մթնոլորտում զոռով սահմանադրություն անցկացնել: Սա արդեն վերջն է, վերջին ճյուղն է, որի վրա կանգնած է հայ ժողովուրդը, հայոց պետականությունը: Եթե փորձեն սրա վրայով էլ անցնեն` կատաստրոֆա կլինի: Այդ մտավորականները, որոնք …

կարդալ ավելին

Քավորն ու գնդի սանիկը

02.11.2005

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի պետ, գնդապետ Արթուր Մինասյանը նշանակվի Ոստիկանության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի պետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննես Վարյանը Արթուր Մինասյանի քավորն է եւ դրա համար նրան կոչում են` «գնդի սանիկ»: Ի դեպ, չնայած արդեն տեւական …

կարդալ ավելին

Կովկասը դառնում է վառոդի տակա՞ռ

02.11.2005

Վերջերս Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գտնվում էր ԱՄՆ-ում, ուր, ինչպես ինքն էր վստահեցնում, մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտում եւ Սպիտակ տանը: Քննարկված մի շարք հարցերից նա կարեւորեց հատկապես Կովկասին վերաբերող խնդիրը, ասելով. «Աշխարհում ամենաթեժ կետը հիմա Կովկասն է: Աշխարհում ապառազմականացման գործընթացներ են ընթանում, եւ Կովկասը միակ տարածաշրջանն է, որտեղ ռազմականացման հզորացում …

կարդալ ավելին

«Քծնող մտավորականներ շատ ենք տեսել»

02.11.2005

– Սահմանադրական փոփոխություններին «այո» քարոզողները պնդում են, որ եթե հանրաքվեն տապալվի, ապա Հայաստանը եթե ոչ` 20, ապա 10 տարով հետ կընկնի աշխարհում ընթացող զարգացումներից: Ձեզ համար, որպես «ոչ» քարոզողի, համոզիչ չե՞ն նրանց կողմից բերվող փաստարկները, որ չեք հրաժարվում ձեր «ոչ» դիրքորոշումից: – Իշխանությունների կողմից բերված այդ փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ շատ թույլ ու …

կարդալ ավելին

70 միլիոնն ինչպե՞ս դարձավ 28

02.11.2005

Ֆրանսիական աղբյուրները հաղորդում են, թե 1998թ. Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման համար «Պեռնո Ռիկարը» նախատեսել էր մինչեւ 70 միլիոն դոլար գումար։ Սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները Ռ.Քոչարյանի հանձնարարությամբ եւ օրենքի խախտումով (չհրավիրվեց արտահերթ նստաշրջան)` գործարանը վաճառեցին ընդամենը 28 մլն դոլարով։ Հայկական մամուլի վերջին հրապարակումներից պարզվեց, որ մինչեւ 1999թ. Ֆրանսիայում գործող օրենսդրության շրջանակներում, ֆրանսիական ընկերությունները կարող …

կարդալ ավելին

Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

02.11.2005

«Մենք գտնում ենք, որ այդ փաստաթուղթը` համեմատած գործող Սահմանադրության հետ, ավելի լավն է»,- սահմանադրական փոփոխությունների՝ հանրաքվեի դրված նախագծին իրենց դրական վերաբերմունքն այսպես է հիմնավորում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Վերջինիս կարծիքով՝ այս փաստաթուղթը լավագույնը չէ, սակայն անկախ որոշ թերություններից` գործող Սահմանադրության համեմատ մեկ քայլ առաջ է: Ա. Հարությունյանն այդ առավելությունների շարքում նշում է Սահմանադրական …

կարդալ ավելին

Խնդիրները լուծվելու են Երեւանում

02.11.2005

Սահմանադրության փոփոխությունների նախագծին «Ոչ» քարոզող 17 ընդդիմադիր կուսակցությունները շաբաթ օրն աննախադեպ համատեղ ակցիա էին կազմակերպել: Իրենց դիրքորոշումը քարոզելու նպատակով «ո՛չ» մակագրությամբ ծիրանագույն դրոշներով զարդարված ավտոշարասյունը Երեւանի Շահումյան հրապարակից մեկնեց դեպի Շիրակի մարզ: Աշտարակ եւ Թալին քաղաքներից ու բոլոր այն հարակից գյուղերից, որտեղով անցավ «ոչ»-ի շարասյունը, ակցիային միացան նաեւ այլ համակիրներ: Այնպես որ, Գյումրի ժամանելիս «ոչ»-ի …

կարդալ ավելին

Հանգիստ թողեք երեխաներին

02.11.2005

«Ակտիվորեն մարզեր այցելություններ են կատարվում»,- սահմանադրական «Այո» շտաբի աշխատանքների ընթացքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով երեկ հրավիրված բրիֆինգում տեղեկացրեց շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Պարզվում է, որ «այո» քարոզողներն արդեն հասցրել են լինել Արագածոտնի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերում: «Իսկ ինչո՞ւ այդ մասին նախօրոք չեն տեղեկացրել» հարցին Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Դա սկիզբն էր»: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ …

կարդալ ավելին

Բանաձեւերն ուժ չունեն

02.11.2005

«New Anatolian»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ բազմաթիվ սխալ լուրեր են տարածվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված՝ որպես օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ լուրերը: «Տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձեւերը ներկայացվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որն, ի վերջո, որոշել է, որ դրանք պարտադիր ուժ չունեն»,-ասել է Գյուլը: Վերջինս պնդել է, …

կարդալ ավելին

Ռազմական բյուջեն կավելացվի

02.11.2005

«ԼՂՀ-ն երբեք չի միանա Հայաստանին կամ չի դառնա անկախ պետություն: Այնտեղ բնակվող հայերը կարող են վայելել ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում»,- ըստ «Regnum» լրատվական գործակալության, hայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա շեշտել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բխում է միջազգային նորմերից, մինչդեռ «Հայաստանի դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային օրենքին»: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ …

կարդալ ավելին

«Այո»-ն ընդամենը գեղեցիկ եւ հինավուրց բա՞ռ է

02.11.2005

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին միացան նաեւ ուսանողները: Երեկվանից արդեն Աբովյան 15 հասցեում, Երեւանի Պետական, Մանկավարժական, Սլավոնական, Ֆրանսիական, «Գլաձոր» համալսարանների եւ Կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների նախաձեռնությամբ, գործում է «Հանրային ընդունարանը»: Եթե հավատանք նախօրեին «Հանրային ընդունարանի» գովազդն ապահոված Հանրային հեռուստաընկերությանն ու ընդունարանը սպասարկող ուսանողներին, այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ ծանոթացնել սահմանադրական փոփոխություններին՝ բացառելով քարոզչությունը: Իսկ թե ինչու …

կարդալ ավելին

Քաղաքական «կլոունադայի» ժամանակը Հայաստանում ավարտվում է

02.11.2005

Ամեն անգամ, երբ Հայաստանի քաղաքական երկնակամարում հայտնվում է հերթական արդիական թեման, ակամա սկսում ես սպասել, թե ինչ երկընտրանք-կլիշեի է վերածվելու ծագող բանավեճը: Արդեն սովորական է դարձել, որ հասարակայնության եւ քաղաքական գործիչների այս կամ այն դիրքորոշման շուրջ համախմբվելը միշտ ծայրահեղ հակադիր բնույթ է կրում: Ինչպես ցանկացած նախկին խորհրդային երկրում, հայ հասարակությունը եւս ապրում է եւ գնահատում …

կարդալ ավելին

Աշխարհը խելագարվել է

01.11.2005

Իրանի նախագահի հայտարարությունը, թե «Իսրայելը պետք է ջնջվի աշխարհի երեսից», սուր արձագանքներ է գտել աշխարհում: Հազարավոր իրանցիներ են դուրս եկել Թեհրանի փողոցներ՝ բողոքելու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության դեմ: Իսրայելի արտգործնախարարը հայտարարում է, որ դիվանագիտական ճակատում խոշորածավալ հարձակում են սկսելու: Ադրբեջանում նախընտրական իրադարձությունները կոշտ դրսեւորումներ են ստանում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեզ շատ ծանոթ խոսքեր է …

կարդալ ավելին

Պաշտոնի ակնկալիքով

01.11.2005

ՀՀ Գիտության եւ կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանձնարարությամբ հանրապետության բուհերում անցկացվում է սահմանադրական փոփոխություններին նվիրված միամսյակ։ Սահմանադրության ներկա նախագիծն ուսանողներին մեկնաբանողները միակողմանիորեն հիմնավորում են միայն «այո»-ն։ Հրահանգված է այդ քննարկումներում արգելել «ոչ»-ի առնչությամբ որեւէ մեկնաբանություն։ Միամսյակին ակտիվորեն լծվել ու մասնավորապես առանձնանում է Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը։ …

կարդալ ավելին

Քաղաքական հարսանիք

01.11.2005

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, թե հոկտեմբերի 20-ին «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ԱԺ երիտասարդ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարսանիքը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղելՊՆ նախարար Սերժ Սարգսյանը, որը հեռացել է 15 րոպեից: Իսկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մնացել է մինչեւ վերջ։

կարդալ ավելին

«Հստակ» դիրքորոշում

01.11.2005

Պարզվում է, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի («Արդարություն») խնամին Լոռու մարզի ոստիկանապետ Արտյուշա Հարությունյանն է, ով վերջին տարիներին կայացած ընտրություններում մասնավորապես աչքի է ընկել որպես ընտրակեղծիքների կազմակերպիչ եւ ընդդիմության դեմ գործ սարքող։ Լոռու մարզից մեր աղբյուրը փոխանցում է, որ Արտյուշա Հարությունյանի այս պաշտոնին նշանակվելուն օգնել է Շավարշ Քոչարյանի մտերիմ ընկեր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։

կարդալ ավելին