«Սահմանադրական փոփոխությունները» դարձել է վերջին շրջանի մեր բառապաշարի ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը։ Ընդ որում, օգտագործողների ճնշող մեծամասնությունը չի կարդացել ոչ միայն այդ փոփոխությունները, այլ ամբողջությամբ ծանոթ չէ նաեւ գործող սահմանադրությանը։ Այս փաստն ընդունեցին նաեւ Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը, ովքեր երեկ բանավեճի էին հրավիրված «Հայելի» ակումբում։ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դա ընդունելի է, քանի որ Սահմանադրությունն, …
կարդալ ավելինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Իսրայելում կայացած աշխարհի թիմային առաջնությունում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականներին: Շնորհավորում ենք մեր տղաներին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: Սա այն քիչ դեպքերից է, երբ հայերը կարողացան թիմով հասնել հաջողության (Արարատ-73, ԽԹծ (ՈՒՀԱ)-ի երկու թիմերը եւ տղամարդկանց ու կանանց շախմատի հավաքականները): Ի դեպ, նույն պատկերն է քաղաքականության մեջ: …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչող Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը քննադատելի է եւ չի արտացոլում այդ հարցի առնչությամբ երկրի հասարակայնության տրամադրվածությունը: Մոսկվայում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, հռետորությունը, թե ԼՂՀ-ն եւ Աբխազիան հանդիսանում են չճանաչված հանրապետություններ, հնանում է: Նա ընդգծել է, որ անկախության կարգավիճակ ձեռք բերելու այդ հանրապետությունների …
կարդալ ավելինԱնշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում մինչեւ հիմա ունեցել է մեկ միասնական տարածքային ստորաբաժանում: Այդ երկու համայնքների ստորաբաժանումներն առանձնացվել են: Այս «բաժանումը» կատարվել է, որպեսզի Քանաքեռ-Զեյթունում տնօրեն նշանակվի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ ազգականը, մեր տեղեկություններով` հորեղբայրը:
կարդալ ավելին«Եթե կայունությունն Ադրբեջանում խախտվի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անորոշ ժամանակով կհետաձգվի, ինչը շատ ցավալի կլինի, հաշվի առնելով, թե որքան մոտ ենք մենք դրա կարգավորմանը»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը՝ The Wall Street Journal-ում: Ռուպելը նշում է, որ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի առավելագույն շահ ստանալ նավթային պաշարներից, քանի դեռ նավթի համաշխարհային գները ռեկորդային բարձր նշագծում …
կարդալ ավելինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Է. Հեյսթինգսը Երեւանում (նոյեմբերի 7-9) հանդիպել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ եւ իր զարմանքն է արտահայտել, որ առաջիկա հանրաքվեում դիտորդներ չեն հրավիրվում։Հեյսթինգսը հարցրել է. «Կարծում եք, որ կայացած ժողովրդավարական պետություն եք եւ դրա կարիքը չունե՞ք»։ Ա. Բաղդասարյանը կմկմացել է. չէր կարող ասել, թե ՀՀ նախագահն է այդպես որոշել։ «Բոլոր դեպքերում …
կարդալ ավելին«Պետություն` նշանակում է տարածք եւ այդ տարածքում իշխանություն ձեւավորելու մենաշնորհ ունեցող ժողովուրդ: Երկքաղաքացիության ընդունումը փոշիացնում է այդ ինստիտուտը: Դա նման է տարածքը հանձնելուն»,- երեկ «Կոնգրես» հյուրանոցում երկքաղաքացիության հարցի վերաբերյալ հրավիրված սեմինարի ժամանակ նման կարծիք հայտնեց Դավիթ Շահնազարյանը: Սեմինարի ընթացքում զեկուցումով հանդես եկան «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որոնք երկուսն էլ …
կարդալ ավելին«Այո»-ի քարոզիչներն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու մի տարբերակ են մշակել: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀԿ եւ ՀՅԴ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները «Այո»-ի շտաբի ղեկավար, ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանին ակտիվ քարոզարշավի մի տարբերակ են հուշել, իսկ վերջինս էլ խոստացել է մտածել այդ մասին: Երիտասարդ կուսակցականներն առաջարկել են «այո»-ի քարոզչական բուկլետներ բաժանել Երեւանի սուպերմարկետներին՝ պահանջելով, …
կարդալ ավելինՀՀ իշխանությունները սկսել են «ջոկողություն» դնել միջազգային կառույցների միջեւ: Եվ նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերք, պարզվում է, ոչ բոլորին են ուղարկել: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդները, որ տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ ակտիվ դիտորդական առաքելություն են իրականացրել, այս անգամ ՀՀ իշխանությունների կողմից դեռ որեւէ հրավեր չեն ստացել: Ընդհանրապես, ըստ ՀՀ …
կարդալ ավելինՎրաց նախկին պաշտոնյաներից մեկն` իմանալով Հայաստանի վառելիքի շուկայում տիրող վիճակի մասին, հետաքրքիր մի մանրամասն պատմեց անցյալից։ Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը վառելիքի շուկայում մենաշնորհ հաստատելու նպատակով հեռաձայնում է Էդուարդ Շեւարդնաձեին եւ բացատրում. «Վառելիքի Հայաստան ներկրման թույլտվությունը միայն ես եմ տալու։ Նման թույլտվություն չունեցող մարդկանց արգելվում է զբաղվել այդ գործով։ Խնդրում եմ, հաշվի առեք այս հանգամանքը»։ Շեւարդնաձեն …
կարդալ ավելին– «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում ասել էիք, թե Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում, ուստի բացառվում է, որ Հայաստանում հեղափոխություն լինի: Կարո՞ղ է հեղափոխության նախադրյալ դառնալ Ջավախքի խնդրի բարձրացումը: – Հույս ունեմ` ոչ, որովհետեւ Ջավախքի հարցն ավելի շատ առնչվում է տնտեսական ճգնաժամի հետ: Ջավախքի հարցի բարձրացումը կարող է մեծ խնդիրներ …
կարդալ ավելինԱհաբեկչության սպառնալիքները Շարունակելով նախորդ համարում լույս տեսած «Սեւծովյան տարածաշրջանն ու Հայաստանը» թեման՝ այս անգամ մենք կանդրադառնանք ահաբեկչության դեմ պայքարին, որն աշխարհի հզորագույն երկրների օրակարգի թիվ մեկ խնդիրն է դարձել։ Եվ այսպես, տարաշրջանային ահաբեկչության հիմնական օջախներն են համարվում Թուրքիայի քրդական, իսլամական եւ Չեչնիայի անջատողական կազմակերպությունները։ Դժվար է հստակ սահմանազատել ահաբեկչությունը եւ ազատագրական պայքարը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչական …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանի իշխանական քաղաքական ուժերը երկու հիմնական զբաղմունք ունեն` քարոզչություն են իրականացնում սահմանադրական փոփոխությունների օգտին եւ զուգահեռաբար չարախնդում Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջազգային արձագանքների կապակցությամբ։ Առանձին-առանձին` այս երկու զբաղմունքներն էլ միանգամայն հասկանալի են, բայց կողք կողքի դնելիս հակասությունն ակնհայտ է դառնում։ Դատեցեք ինքներդ։ Մի կողմից` իշխանությունները հայտարարում են, թե խորհրդարանական խայտառակ ընտրությունների հետեւանքով …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության լուծմանը մնացել է առնվազն հինգ տարի, քանի որ այդ ընթացքում իրավիճակը Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխություններ կկրի, եւ ոչ մի երկիր չի ցանկանա տարածաշրջանում թողնել չկարգավորված հակամարտության օջախ, մինչ այդ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջազգայնորեն ընդունելի իրավական կարգավիճակ: Մոսկվայում «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» Զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքների համաձայն` հայ լրագրողների հետ հանդիպման …
կարդալ ավելին«Ջեյնս» ամսագրում հրապարակված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ վերացնելու Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության անհամաչափությունը: Նրա ասելով, Միացյալ Նահանգների օրենսդրությունը պահանջում է ԱՄՆ կողմից անվտանգության օժանդակության ծրագրերի շրջանակներում «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) համաչափ գումարների տրամադրումը Հայաստանին եւ Ադրբեջանին: Բայց, նկատի ունենալով ԱՄՆ կողմից Ադրբեջանում իրականացվող 7 …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ կառավարության որոշմամբ` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության Պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283 մլն 449 հազար 91 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 27-ին կայանալիք «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Նույն որոշմամբ, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի …
կարդալ ավելինՆախորդ հոդվածներում արդեն ներկայացվել են գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի հայացքները լեգիտիմ իշխանության մասին, ըստ որի` նա առանձնացնում էր երեք տիպի լեգիտիմություն` ավանդական, որը հիմնված է ավանդույթների եւ սովորույթների վրա, խարիզմատիկ, որը հիմնված է առաջնորդի առանձնահատուկ գծերի եւ ունակությունների նկատմամբ հավատի վրա, եւ լեգալ, որը հիմնված է օրենքների վրա: Նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրեցինք որոշ ընդդիմադիր …
կարդալ ավելինԵրեկ հայերի քաղաքականացված հատվածը հետեւում էր Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին. արդյունքները գլխանց պարզ էին` պետք է հաղթող լիներ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Ընդդիմությունից ամենաշատ տեղերը ստացել է «Մուսաֆաթ» կուսակցությունը՝ 4 մանդատ, մյուս կուսակցությունները՝ երկուական կամ մեկական, իսկ անկախ թեկնածուներն ունեն 40 տեղ: Ոչ քաղաքականացված հայերի մի մասը երեկ հետեւում էր Իսրայելում անցկացվող Շախմատի …
կարդալ ավելին«New Anatolian»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ենթադրյալ հանդիպումը Դանիայում չի կայանա, քանի որ Ռ. Քոչարյանը Դանիա չի մեկնելու: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ Թուրքիայի վարչապետը եւ Հայաստանի նախագահը նոյեմբերի 11-15-ը Կոպենհագենում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 51-րդ ամենամյա նստաշրջանին մասնակցելու հրավեր են ստացել: «Էրդողանն ընդունել է հրավերը, իսկ Ռ. Քոչարյանը՝ ոչ»,- …
կարդալ ավելին«Թրանսփերենսի ինտերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ամալյա Կոստանյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա, իշխանությունների ձեռնարկած քայլերը դեկլարատիվ բնույթ են կրում եւ էական արդյունք չեն տա, քանի դեռ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ գործարար կոռուպցիայի համար պատասխանատվության չի ենթարկվել: «Մեզ պետք չէ գլխաքանակ. հանրությանը բավական կլինի մեկ կամ երկու բարձրաստիճան պաշտոնյայի …
կարդալ ավելին