«Ես եկել եմ ոչ թե քարոզելու, որ անպայման գնաք «այո» կամ «ոչ» ասեք սահմանադրական փոփոխություններին, այլ եկել եմ ասելու, որ ճիշտ կողմնորոշվեք»,- երեկ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Իսկ քիչ անց ինքն իրեն հակադրվեց` ասելով. «Մեկ ամիս է, խոսում են այս մասին` մարդկանց շեղելով ճիշտ կողմնորոշվելու …
կարդալ ավելինՎերլուծաբանները կանխատեսում էին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի թե՛ ընթացքում, թե՛ հետո հայաստանյան քաղաքական դաշտում պետք է որոշակի վերաձեւավորումներ իրականացվեն։ Նոր ֆորմատների եւ նոր կուսակցությունների ձեւավորումները վերջին ժամանակներս կարծես թե այդ կանխատեսումները հաստատում են։ Սակայն հավանաբար էլ ավելի հետաքրքրական զարգացումներ են սպասվում հանրաքվեից հետո, ընդ որում, անկախ նրա ելքից։ Այս առումով, կարծում ենք, անչափ հետաքրքրական …
կարդալ ավելինՀանդիպման սկզբում դահլիճը մարդաշատ էր: Սակայն մեծ էր ուսանողների հիասթափությունը, երբ բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպումը նվիրված է սահմանադրական փոփոխություններին: Ուսանողներն ասում էին, թե իրենց ասել են, որ քննարկվելու են ուսանողությանը վերաբերող հարցեր: Ռեկտորի վերոնշյալ հայտարարությունից հետո ուսանողները սկսեցին շարունակաբար լքել դահլիճը: Ինչեւէ, հանդիպումը սկսվեց, եւ Գ. Սահակյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունն իր …
կարդալ ավելինԸնդդիմության` նախօրեին Երեւանում կազմակերպած «Ոչ»-ի ավտոշարասյան ընթացքում Ոստիկանության Շենգավիթի ՊԱՏ բաժնի աշխատակիցները տուգանային հրապարակ են տարել թվով յոթ ավտոմեքենաներ: Տուգանային հրապարակ են տարվել ոչ թե ավտոշարասյան բոլոր մեքենաները, այլ ընդամենը մի քանիսը, ընդ որում՝ առավել համեստ մեքենաները: Ինչո՞ւ այդ մեքենաները տուգանային հրապարակ չտարան, ասենք, Կենտրոն համայնքի ՊԱՏ բաժնի աշխատակիցները, երբ շարասյունն անցնում էր նաեւ այդ …
կարդալ ավելինՍահմանադրական առաջարկվող փոփոխությունների օգտին քարոզչություն անելու նպատակով երեկ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան էին այցելել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հանդիպումը սկսվեց ու ավարտվեց «այո»-ի հիմնով: Բավականին աշխույժ մթնոլորտ էր, ու տպավորությունն այնպիսին էր, որ ներկաներին «այո» քարոզելու կարիք այլեւս չկա, քանզի նրանք արդեն «քարոզված» էին: Այս փաստը …
կարդալ ավելին«Համաժողովրդական քվեարկության դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գլխիվայր շուռ է տալիս իրավական արժեքային ողջ համակարգը: Այն ոչ թե մեկ քայլ առաջ է, ինչպես փորձում են համոզել իշխանությունները, այլ հարյուր քայլ ետ»,- ՀՀ սահմանադրական փոփխությունների նախագիծն ուսումնասիրելուց հետո այսպիսի եզրակացության է հանգել «Ազատության փարոս» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխնախագահ, իրավաբան Խաչատուր Օհանյանը: Վերջինս Հելսինկյան ընկերակցության Հայաստանյան գրասենյակի հետ …
կարդալ ավելին«ԱրմենՏելի» ղեկավարությունը պայմանավորվել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ թույլ տալ անցկացնելու «այո»-ի հեռախոսային անվճար քարոզարշավ` փոփոխությունների իրազեկման անվան տակ։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խոչընդոտելու ընդդիմադիրների էլեկտրոնային փոստով աշխատելու հնարավորությունը։
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Տարիել Բաղդասարյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Վարազդատ Ադամյանը։
կարդալ ավելինՔաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո եւ մեկ տարի հետո: Իսկ հետո բացատրի, թե ինչու այդ ամենը չկատարվեց: Ուինսթոն Չերչիլ Ես համոզված եմ, որ «այո»-ի կողմնակից մի քանի «ժուժու հայ մտավորականներ» եւ մի քանի «ոչ»-ի կողմնակից, ոչ պակաս «ժուժու, այսպես կոչված, լիբերալ արժեքների դավանող, ընդդիմադիր …
կարդալ ավելինԵվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը 10 օր առաջ ընդդիմությունը գործնականում միավորվեց եւ ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն։ Ամիսներ տեւած բանավեճը` բոյկոտե՞լ, թե՞ գնալ ու «ոչ» ասել, ավարտվեց բոյկոտի հաղթանակով։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ` ընդդիմությունը կընտրի տոտալ բոյկոտի մարտավարությունը։ Այսինքն` բոլոր ընտրական տեղամասերից ետ կկանչի իր ներկայացուցիչներին եւ դիտորդներին։ Պաշտոնապես ընդդիմադիրներն այս որոշումը բացատրում …
կարդալ ավելինՍահմանադրության նոր նախագիծը փոփոխություններ է առաջարկում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար: Ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունենք այսօր համակարգում, եւ ի՞նչ հեռանկարներ է առաջարկում երկրի նոր սահմանադրությունը: Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում իրենց տեսակետները ներկայացրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ԺՊ» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը եւ «Համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը: Ինը տարվա ձեռքբերումներ 1996թ. …
կարդալ ավելինՀարգելի պարոն Սարգսյանը գրում է, որ Հայաստանի հանրությունը դժգոհ է իր կյանքից: Որ դրա մեջ կարեւոր դեր է խաղում կյանքը գնահատելու նկատմամբ նրա սեփական վերաբերմունքը: Որ քննարկվող խնդիրները պետք է մեր երկրում հասարակության համար կենսական հետաքրքրություն ներկայացնեն: Եվ քանի որ քննարկման դրված խնդիրները հասարակության համար ճակատագրական չեն, հայտնվում են զանազան «կլիշե»-հասկացություններ եւ լցնում մեր իրականությունը: …
կարդալ ավելին«Մի խումբ ձիավոր» ստորագրությամբ եւ սահմանադրական փոփոխություններին` «ոչ»՝ «Առռը հա սրանց սահմանադրությանը» բովանդակությամբ թռուցիկները երեկ փակցված էին Երեւանի պատերին:
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանն Արարատի մարզի Ջրաշեն գյուղում անասնաբուծական ֆերմա ունի, որտեղ բազմացվում են կովեր, խոզեր, ճտեր եւ նույնիսկ ջայլամներ: Վերջերս դրսից բերվել է թվով 10 ջայլամ, որից, դժբախտաբար, կենդանի են մնացել ընդամենը 4-ը: 6-ը սատկել են մետաղալարեր ուտելու պատճառով: Առհասարակ ջայլամի միսը, փետուրն ու կաշին բավական թանկ արժեն: Մոսկվայի ռեստորաններում ջայլամի մսից …
կարդալ ավելին«Աղվան Հովսեփյանի հեղինակությունը բարձր է ոչ միայն մեր տարածքում, այլեւ` ամբողջ Հանրապետությունում,- ասում է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն` ի պատասխան այն մեղադրանքներին, թե ՀՀ գլխավոր դատախազը ցանկանում է Ապարանի քաղաքապետին փոխելով իր հայրենի Ապարանում պահել իր հեղինակությունը:- Շատ դատախազների՞ են ձեռքով բարեւել ու գրկախառնվել կամ օրումեջ տեսել Հանրապետության տարածքներում: Մոռացել են, որ իրենց թաղայինի հայացքն …
կարդալ ավելինԿրկին Հայաստան է վերադարձել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը։ Վերջինս ընտանիքով լքել էր Հայաստանը եւ բնակություն հաստատել Սոչիում այն միջադեպից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի գիտությամբ ու ցուցումով նրա մեքենան տարել էին տուգանային հրապարակ։ Հանրապետություն վերադառնալուց հետո Արթուր Բաղդասարյանի եղբայրը վաճառել է իր «Էլեկտրոնիկ սիթի» խանութը, որը, ինչպես ինքն է ասել, ձեռք …
կարդալ ավելինՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի աշխատակազմի ղեկավար Կամո Դալլաքյանը, պաշտոնական տեղեկություններով, օրերս վերապատրաստման նպատակով մեկնել է Ռուսաստան: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա մեկնելու իրական պատճառը բոլորովին այլ է եղել: Վերջինս որպես վկա հարցաքննվել է հոկտեմբերի 18-ին Պռոշյան գյուղի մոտակայքում՝ ՀՀ ՊՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած սպանության գործով: Եվ հիմա նրան վերապատրաստման են ուղարկել՝ հարցաքննության …
կարդալ ավելինԲավականին լարված իրավիճակ է «Հայաստան» հիմնադրամում։ Պատճառն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, առաջիկա «Տելետոնից» հետո Նաիրա Մելքումյանն իսկական կադրային ջարդ է սկսելու այնտեղ։ Իմիջիայլոց, հետաքրքիր մի մանրամասն եւս. պարզվում է, տելետոներից հետո փաստացի հավաքված գումարներն ու բանկային հաշվեհամարի վրա փոխանցված գումարները սկսել են չհամապատասխանել։ Բարերարներից ոմանք նույնիսկ սկսել են տրտնջալ, թե հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը …
կարդալ ավելինԿենդանաբանական այգու տնօրենի հայտարարության առնչությամբ, թե «անգամ փիղն «այո» կասեր սահմանադրական փոփոխությունների այս նախագծին», շաբաթ օրը Վանաձորում Արտաշես Գեղամյանն ասել է. «Լավ ա չասեց՝ արջն էլ Դեբեդ գետով ճամփա է ընկել, պարախոդով գալիս ա «այո» ասելու»: Իսկ կոալիցիայի վերաբերյալ «ԱՄ» նախագահն ասել է. «Եթե դուք նրանց մեջ գտնեք սկզբունք ունեցող մարդ, կասեմ` մալադեց»։ Ի դեպ, …
կարդալ ավելինՀայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցությունն իր վարչության վերջին նիստում որոշում է կայացրել բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Եվ երեկ ՀՀՇ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: – Ինչպե՞ս եք վերահսկելու բոյկոտը եւ ի՞նչ երաշխիքներ, որ բոյկոտի դեպքում էլ հանրաքվեի արդյունքները չեն կեղծվի: – Խնդիրը …
կարդալ ավելին