քաղաքականություն

Քաղցր քվեարկություն

25.11.2005

Ըստ ամենայնի, Ազգային ժողովում որոշել են «քաղցր ձեւով» լուծել սահմանադրական փոփոխությունների «այո»-«ոչ» վեճը։ Համենայն դեպս, վերջին օրերին Ազգային ժողովի պատգամավորները մեծ հաճույքով ճաշակում են «Այո եւ ոչ» կոնֆետները։ Մեր անցկացրած անկախ հետազոտությունների տվյալներով, պատգամավորների 24%-ը գերադասում է կոնֆետները կծել «այո»-ի կողմից, 17%-ը` «ոչ»-ի կողմից, իսկ 59%-ը կամ դեռեւս չի կողմնորոշվել, կամ դիետայի վրա է։ Իսկ …

կարդալ ավելին

Ովքե՞ր են խոսում ցինիզմի մասին

25.11.2005

«Նույն ցինիզմով Վլադիմիր Նազարյանը պաշտպանում էր եւ՛ Տեր-պետրոսյանական նախագիծը, եւ՛ ընդդիմադիր 6-յակի նախագիծը: Այդ մասնագիտությունն իր համար բիզնես էր, եւ նա էլ պատասխանատու չէր այսօրվա գործող սահմանադրության համար»,- երեկ ԱԺ-ում դաշնակցականների կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. «ազգային համաձայնության հնարավորություն» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում, որին հրավիրվել էին 80-ից ավելի մտավորականներ ու գիտնականներ, հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը՝ …

կարդալ ավելին

Հայացք ներսից

25.11.2005

«ԱՊՀ երկրների հետ համեմատած` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաբարձր մակարդակի վրա է»,- ըստ «Regnum»-ի` նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Վերջինիս խոսքերով` կոռուպցիայի դեմ պայքարը թույլ է տալիս ժողովրդավարական հասարակություն ստեղծել, եւ ԵԱՀԿ-ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ` հակակոռուպցիոն պայքարի ծրագրերի մշակման հարցում: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` Պրյախինը կարծիք է հայտնել, թե …

կարդալ ավելին

Միակ ձեւը

25.11.2005

Այսօր կառավարությունն իր հերթական նիստում հիմնականում քննարկելու է սահմանադրական հանրաքվեին առնչվող հարցեր: Մեր աղբյուրների հավաստմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախարարներին հանձնարարելու է առանձնապես մեծ ջանքեր չգործադրել «այո»-ն ապահովելու համար եւ ընտրակեղծիքներ չանել, քանի որ իրեն հանրաքվեի հարցում «արջի ծառայություններ պետք չեն»: Ի դեպ, վերջերս նախարարներից մեկն «այո»-ի քարոզչություն իրականացնելու համար մեկնել է իր ծննդավայր, եւ երբ …

կարդալ ավելին

Նախագահի դաշնակցական թեկնածուն

25.11.2005

2008թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն մտադիր է հանդես գալ սեփական թեկնածուով: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ հանրապետությունում տեղ գտած «սուբյեկտիվ երեւույթները» վերացնելու համար ՀՅԴ-ն պետք է գա իշխանության, իսկ դրա համար առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն պետք է սեփական թեկնածու առաջադրի: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն 2008թ. նախագահական …

կարդալ ավելին

Ձերբակալություններ սահմանի վրա

25.11.2005

Նոյեմբերի 22-ին Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում աշխատող բոլոր մաքսավորները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնը, ձերբակալվել է 18 մարդ: Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, մաքսավորները կաշառքի դիմաց բեռնատար մեքենաներին թույլ են տվել մուտք գործել Վրաստանի տարածք՝ առանց տուրքերը մուծելու: Ձերբակալվածներից առգրավվել է 8 հազար …

կարդալ ավելին

Գազարի ու բազուկի հանրաքվե

25.11.2005

Դաշնակցությունը երեկ ԱԺ-ում` «Սահմանադրական բարեփոխումներ. «Ազգային համաձայնության հնարավորություն» խորագրով խորհրդաժողով էր հրավիրել, որի նպատակն, ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի, հասարակության շփոթված պատկառելի զանգվածին առաջիկա երեք օրերին արագ կողմնորոշելն էր, որպեսզի հասարակությունն «իր համար ճակատագրական այս հարցում պասիվ դիտորդի դերում չհայտնվի»: Հանրաքվեի շուրջ «ազգային համաձայնություն» կայացնելու «ազգանվեր» մղումով դաշնակցականներն ԱԺ էին հրավիրել «ազատ մտածելակերպ սիրող» շուրջ 80 …

կարդալ ավելին

Անսխալական կառավարություն

25.11.2005

«Regnum» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ այդ երկրի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կարծիք է հայտնել, որ Վրաստանը պետք է լինի Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը կանդամակցի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: «Հարավային Կովկասի երկրների մեջ Վրաստանն առաջինն էր, որ անդամակցել է Եվրոպայի խորհրդին: Դրանից հետո են ԵԽ-ին անդամակցել Ադրբեջանն ու Հայաստանը: Այդպես …

կարդալ ավելին

Մասնակիցների թիվը որոշվա՞ծ է

25.11.2005

«Շատ ցավալի է, որ մարդիկ մի քանի քայլ չեն կարողանում հաշվել: Քաղաքական ուժ կար, որը հայտարարում էր, թե «Մենք «կողմ» կքվեարկենք, «կողմ» կքարոզենք, բայց եկեք, արտահերթ ընտրություններ արեք, ի՞նչ կլինի»: Այս մասին ոչ միայն հրապարակավ է ասվել, այլ նաեւ գրավոր խնդրանքով դիմել էին պարոն Ֆրիդին՝ Կոնդոլիզա Ռայսի տեղակալին: Նրա Հայաստան կատարած այցի ժամանակ խնդրել էին, …

կարդալ ավելին

Շտապում է առաջ ընկնել

25.11.2005

Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակը երեկ տարածել է նոյեմբերի 21-ի՝ Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչից մի հատված, որում ասվում է. «Աշխարհի իրական սահմանադրությունները խարսխվում են մեկ ընդհանուր եւ անխախտ գաղափարի վրա՝ ժողովուրդն է իրավասու Սահմանադրություն ընդունել կամ փոփոխել, այն էլ՝ ընդգրկուն, բազմակողմանի, համաժողովրդական քննարկումից հետո: Մենք թույլ չենք տա, որ բռնություններով, կեղծիքներով, հաշվեհարդարներով իշխանություն ձեռք բերած պարագլուխները գողանան …

կարդալ ավելին

Բոյկոտից իշխանություններն ուղեղի ցնցում կստանան

25.11.2005

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական փոփոխությունների այս գործընթացին: Եվ որպես պատմաբան` ի՞նչ կարծիք ունեք սահմանադրության նախագծի վերաբերյալ: – Գործընթացը նախ եւ առաջ ապօրինի է: Եվ այս ապօրինության հիմքերը մի ամբողջ շարք են կազմում: Ես նկատի չունեմ միայն Քոչարյանի բացահայտ ոչ լեգիտիմությունը եւ խորհրդարանի լեգիտիմության պակասը: Սրանց մասին ձեւական առումով կարող են նաեւ բանավիճել: …

կարդալ ավելին

Սահմանադրությունը, ուսանողները եւ ՄԱԿ-ը

25.11.2005

Սակայն դժվար է ասել, որ կողմերն իրենց տեսակետներն ուսանողությանը հասցնելու հավասար հնարավորություններ ունեին: Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն ու «այո» քարոզող զանազան պաշտոնյաներ, միմյանց հերթ չտալով, այցելում էին այս կամ այն բուհ՝ տեղի ուսանողությանը «զոռով» քարոզելու, կամ, ինչպես իրենք են ասում՝ իրազեկելու նպատակով: Որպես կանոն` այդ հանդիպումներին ներկա ուսանողների մեծ մասը կամ տեղյակ չէր լինում, թե ինչու …

կարդալ ավելին

Փողերը չեն տվել

25.11.2005

Օրերս մարզային պատասխանատուների մոտ են հավաքել գյուղապետերին եւ հանձնարարել ամեն գնով ապահովել «այո»-ի անհրաժեշտ քանակ, խոստանալով, որ հետագայում որեւէ պրոբլեմ չեն ունենա։ Գյուղապետերից շատերը, ովքեր արդեն մի քանի անգամ մասնակցել են կեղծիքներին, իրար մեջ խոսելիս դժգոհել են, թե առանց լուրջ գումարների այդ հանձնարարությունը հնարավոր չէ իրականացնել։ Մինչդեռ անհրաժեշտ գումարները դեռեւս տրված չեն։ Գյուղապետերի մեծ մասն …

կարդալ ավելին

Ընդդիմությունում ծախվածներ կա՞ն

25.11.2005

«Շատ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, սոցիալականից ելնելով, չեն դիմացել իշխանությունների ճնշմանը եւ ծախվել են»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արշակ Սադոյանը: Ըստ նրա` խոսքը վերաբերում է ընտահանձնաժողովներում ներգրավված ընդդիմադիր ներկայացուցիչներին: Սադոյանը, իր իսկ ասելով, չի մեղադրում նրանց, սակայն «ծախվածների» շարքերում կան «ոմանք», որոնց կարելի է «դասալիքներ» անվանել: Անդրադառնալով իր անվան շուրջ ծավալված լուրերին, որ դեմ լինելով …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի անդամ` 2008-ին

25.11.2005

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 2008 թվականին: Նա ասել է նաեւ, թե լավատես է այդ հարցում, եւ որ Վրաստանը գործելու է ՆԱՏՕ-ի անհատական գործակցության ծրագրին համապատասխան: «Կավկազպրեսի» փոխանցմամբ էլ` մարտին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ ծրագրի կատարման ընթացքը:

կարդալ ավելին

Որտե՞ղ է որոշվելու հանրաքվեի ճակատագիրը

25.11.2005

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդամենը երեք օր է մնացել, եւ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների դիրքորոշումները վերջնականապես հստակեցված են։ Այլ հարց է, որ այդ դիրքորոշումների պատճառներն առայժմ այնքան էլ պարզ չեն։ Ասենք, հասկանալի է, թե նախագահն ու իշխանամետ քաղաքական ուժերն ինչու են ձգտում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, հասկանալի է, թե ընդդիմությունն ինչու է բոյկոտում հանրաքվեն, բայց հասկանալի չէ, …

կարդալ ավելին

Գրեթե պատմական իրադարձություն

25.11.2005

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը եղավ Ցեղասպանության թանգարանում, ծառ տնկեց, ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին: Թանգարանում շրջելուց եւ խորհրդանշական տապանաքարին մոմ վառելուց հետո հրեաների հոգեւոր առաջնորդը գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում: Այդ ընթացքում բոլոր հյուրերն անհամբեր լռությամբ սպասում էին: Թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը …

կարդալ ավելին

Ձեռնտու է դրսի ուժերին

25.11.2005

Հարավային Կովկասի երկրներում կան շատ ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու է տարածաշրջանում հակամարտությունների առկայությունը: Այդ մասին հաղորդել է ռուսաստանյան քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Ֆելդմանը: «Ես հասկանում եմ, որ ոչ ոք չի կարող ասել, որ ցանկանում է, որ այդ հակամարտությունները շարունակվեն, սակայն բավական է նայել, թե ինչ է կատարվում, որպեսզի պարզ դառնա, …

կարդալ ավելին

Ռուսական կապիտալը կպաշտպանի

25.11.2005

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը` կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: Պայմանագիրը, որը ստորագրվել է Երեւանում 4 տարի առաջ, գործելու է 15 տարի: Ըստ այդ փաստաթղթի, երկու երկրները պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` դրանք «չեն կարող առգրավվել հարկադիր կարգով»: Ռուսաստանի Տնտեսական զարգացման …

կարդալ ավելին

Սպանություն՝ սպիտակ խալաթներով

25.11.2005

Նկարում պատկերված երիտասարդն Արման Քրմոյանն է։ Դեռ մի քանի ամիս առաջ նա իդեալական կին եւ ընտանիք ուներ: Տարիներ առաջ Արմանը ծանոթացել է Հ. Աճառյանի անվան համալսարանի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժնի ուսանողուհի Սյուզաննա Բադալյանի հետ: Սիրահարվել եւ կարճ ժամանակ անց ամուսնացել են, մեկնել հարսանեկան ճանապարհորդության: «Սյուզաննան աշխույժ, կենսուրախ աղջիկ էր եւ կյանքը շատ էր սիրում: …

կարդալ ավելին