«Այո» շտաբի պետ Մհեր Շահգելդյանը երեկ իր անիմաստ ասուլիսում ամեն կերպ փորձում էր խուսափել «ազատ, արդար» արտահայտությունն անելուց: Երբ լրագրողները նկատում էին, որ նա չի հայտարարում, թե հանրաքվեն արդար է անցել, Շահգելդյանը պատասխանում էր, որ եղել է բավականին բարձր մասնակցություն: Ի վերջո, լրագրողներից մեկը հարցը ձեւակերպեց հետեւյալ կերպ՝ «Կարող ե՞ք արտաբերել հետեւյալ նախադասությունը՝ հանրաքվեն անցել …
կարդալ ավելին«Հանրաքվեի արդյունքում «այո» քվեարկելու օգտին բաժանված ընտրակաշառքի դեպքերն, ի տարբերություն նախորդած ընտրությունների, որոշ չափով նվազել էին»,- հայտարարեց ընդդիմադիր կուսակցությունների՝ Հասարակական իրազեկման կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Բայց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մեր իշխանությունները, ի վերջո, բռնել են օրինականության ուղին ու նոյեմբերի 27-ի հանրաքվեն անցկացրել օրինական ճանապարհով` Ս. Սաֆարյանը հավելեց. «Ըստ դիտորդների կողմից հայթայթված կոնֆիդենցիալ բնույթի տեղեկատվության` …
կարդալ ավելինԲայց կիրակի օրը կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, կարելի է ասել, որ այսուհետ հայ ամենախոշոր թվանկարչի տիտղոսը պետք է պատկանի միայն ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ընտրակեղծիքների ծավալով ու լկտիությամբ աննախադեպ կարելի է համարել: Այլապես անհնար է պատկերացնել հրապարակված պաշտոնական թվերը, համաձայն որոնց՝ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 503 …
կարդալ ավելինՏպավորություն էր ստեղծվում, թե ասուլիս հրավիրելու նպատակն ասուլիս հրավիրելն էր, քանզի Մ. Շահգելդյանն այդպես էլ, ըստ էության, ոչինչ չասաց: Միայն յուրաքանչյուր հարցի պատասխանը «ջրելուց» հետո չէր մոռանում նշել, որ նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղել է ակտիվության «բավականին բարձր տոկոս»: «Վերջնական տվյալները դեռեւս չկան, եւ վերջնական վերլուծություն անել չենք կարող: Դա հնարավոր կլինի վաղը …
կարդալ ավելինԻնչպես երեկ մեր թերթի ինտերնետային կայք-էջում (www.168.am) կանխատեսել էինք՝ «այո»-ների թիվը գերազանցեց 1մլն 410 հազարը, իսկ ավելի ստույգ՝ 1.411.791 մարդ կողմ է «քվեարկել» սահմանադրական փոփոխություններին։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հանրաքվեին մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Եթե այս թվերն ընդունենք որպես ճշմարտություն, ապա կարելի է միայն մեկ եզրակացություն անել՝ Ռոբերտ …
կարդալ ավելինԱյսօր ժամը 16:00-ին միասնական ընդդիմությունը Մատենադարանի հարակից տարածքում մեծ հանրահավաք կանցկացնի եւ հենց այսօր ժողովրդին կտեղեկացնի, թե գործողությունների ինչ հերթականությամբ պետք է դուրս գալ գործող «ապօրինի վարչախմբի դեմ»: Այսօր ընդդիմությունը մինչեւ ժամը 16:00-ն ավտոշարասյունով` շչակները միացրած, կանցնի Երեւան քաղաքով ու հանրապետության բոլոր մարզերով, եւ ժողովրդին, ովքեր չեն ընդունում «գողական կեղծիքներով» հանրաքվեն, կուղեկցի Մատենադարան: «Սիգնալ տվեք, …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետի հրամանով, Ոստիկանության Երեւանի Քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Եգոր Անտոնյանը` ազատվելով Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետի պաշտոնից։ Մարաշի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության մայոր Էդիկ Գալարյանը։
կարդալ ավելին«Hurriyet» Անդրադառնալով նոյեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեին՝ թուրքական «Hurriyet» թերթը գրում է. «Նախագահին սատարող երեք կուսակցությունների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթում առաջարկվող ամենակարեւոր փոփոխությունները վերաբերում են երկքաղաքացիությանը, նախագահի եւ ԱԺ լիազորություններին»: Թերթը գրում է, որ մտավախություն կա, որ սահմանադրական փոփոխությունների հաջող ելքից հետո Ռոբերտ Քոչարյանը 2008-ին կարող է երրորդ անգամ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավական …
կարդալ ավելինԵրեկ Երեւանը, մասնավորապես Ազատության հրապարակը լցված էր ոստիկաններով ու կարմիր բերետավորներով, որոնց հրահանգված էր հետեւել ընդդիմության միասնական հանրահավաքին ու ամեն վայրկյան զեկուցել, թե ինչ է կատարվում այնտեղ: Սակայն ոստիկաններին առանձնապես չէր հետաքրքրում, թե ինչ քայլերի կդիմի ընդդիմությունը: Նրանք բոլորը միասին ընդդիմության բազմամարդ հանրահավաքը վերահսկելու իրենց վերադասի տված հրահանգը կատարելու փոխարեն` հիանում էին այս պաստառով:
կարդալ ավելինԵրեկ ուղիղ ժամը 24:00-ին հրապարակի լույսերն անջատվեցին ու հենց այդ պահին սեւ «082SS01» համարանիշերով «31-10» մակնիշի ավտոմեքենայով հրապարակի մեջտեղում հայտնվեց «Կենտրոնի» ոստիկանապետ Հովհաննես Թամամյանը: «Ի՞նչ կա»,- դուռը կիսաբաց անելով` ոստիկաններին հարցրեց Թամամյանը: Մեր հարցին, թե ի՞նչ եք անելու, որ եկել եք, նա պատասխանեց. «Նայելու եմ, հետո գնալու եմ տուն: Վաղը ջրցան մեքենաները կգան, կսրբեն, կտանեն»: …
կարդալ ավելինԱրդեն երկու օր է, Ծաղկաձորի հանգստյան տները լեփ-լեցուն են Ղարաբաղից բերված հատուկ ոստիկանական խմբերով, հատուկ ջոկատայիններով, որոնց նոյեմբերի 27-ին տեղափոխելու են Երեւան` ընդդիմության հանրահավաքը «դուբինկաներով», «էլեկտրաշոկերով» ցրելու համար: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաղրամյան փողոցում հավաքված ժողովրդին դաժանաբար ծեծի ենթարկողները հենց նույն ոստիկաններն էին, ովքեր անմիջապես աչքի են ընկել իրենց ղարաբաղյան բարբառով:
կարդալ ավելինԿԸՀ անդամներին եւ աշխատակազմին իշխանությունները հրահանգել են մինչեւ հանրաքվեի արդյունքների ամփոփումը չտեղաշարժել ԿԸՀ շենքից, որպեսզի ընդդիմությունը չկարողանա նոյեմբերի 27-ին փակել նրանց մուտքը` պահանջելով հրապարակել հանրաքվեի օրինական արդյունքները: Այս օրերին ԿԸՀ շենքը վեր է ածվել սննդամթերքի պահեստի: Տարբեր մեքենաներով այնտեղ շարունակ սննդամթերք են դատարկում` համոզված լինելով, որ նոյեմբերի 27-ից հետո չեն կարողանա անգամ ԿԸՀ անդամներին սնունդ …
կարդալ ավելինԱ. Բաղդասարյանը հանրահավաքին խոսել է միայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ երեք անգամ խնդրանքներից հետո: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն այս մասին ասաց, որ Վիկտոր Յուշչենկոյի եւ Արթուր Բաղդասարյանի զրույցը նախատեսվածից բավական երկար է տեւել, եւ չբացառեց, որ այդ զրույցի ընթացքում Վիկտոր Յուշչենկոն մի քանի անգամ կրկնած լինի միտինգում ելույթ ունենալու առաջարկը: «Քանի …
կարդալ ավելինՄի խումբ նոյեմբերյանցիներ բաց նամակով դիմել են Անդրանիկ Մարգարյանին, Բագրատ Եսայանին: Նամակում ասվում է. «Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից հետո կարծում էինք, որ պարոն Ամիրաղյանը անմիջապես կսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է …
կարդալ ավելինԵվ ահա երեկ, սահմանադրական հանրաքվեի իրենց վերջին քարոզն իրականացնելու նպատակով` Մատենադարանին հարակից հրապարակում հանրահավաք էր հրավիրել Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ): Հանրահավաքը նախատեսված էր սկսել ժամը 15:00-ին: Նշված ժամին սակայն, Մատենադարանի շրջակայքում կարելի էր տեսնել միայն Մատենադարան մուտք գործելու նպատակով Մատենադարանի մուտքի մոտ շարք կանգնած մի քանի տասնյակ անչափահասների, Ոստիկանության մոտ մեկ տասնյակ …
կարդալ ավելինՇատ բան է ասվել ու գրվել սահմանադրության առաջարկվող փոփոխությունների առաջիկա հանրաքվեի մասին, որը տեղի կունենա կիրակի օրը: Ես մտադիր չեմ խոսել հայ ընտրողների դատին ներկայացվող փաթեթի արժանիքների մասին. մեր դիրքորոշումը հայտնի է ու մենք պաշտպանում ենք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի վերջերս կատարած հայտարարությունն այս հարցի շուրջ: Սակայն ուզում եմ նշել, որ մեր կարծիքով` մոտենում է …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը, երբ միասնական ընդդիմության ավտշարասյունը շրջում էր քաղաքում, իշխանությունները վերջնականապես ցույց տվեցին, թե իրենց ղեկավարած պետությունը որքան «կազմակերպված» է: Փաստորեն, «կազմակերպված պետություն» ասելով` նրանք նկատի ունեին կարմիր բերետավորներին, Ներքին զորքերին եւ Պետավտոտեսչության աշխատակիցներին, որոնց մեկ զանգով կարելի է մեկ վայրկյանում «կազմակերպել» եւ ուղարկել ընդդիմադիր մարդ բռնելու ու ծեծելու, քաղաքացիական համազգեստով ԱԱԾ աշխատակիցներով մեքենաներ գողանալու` …
կարդալ ավելինՀայաստանի քաղաքական դաշտում վաղուց ի վեր մոռացության մատնված կուսակցությունները վերջին շրջանում զարմանալիորեն սկսել են ակտիվանալ: Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իր հերթական` 10-րդ համագումարն էր հրավիրել Սամվել Շահինյանի ղեկավարած «Ազգային պետություն» կուսակցությունը: Ի դեպ, 1993 թվականին հիմնադրված այս կուսակցությունն արդեն մի քանի տարի է՝ որեւէ կերպ չէր հիշեցնում իր գոյության մասին: Եվ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի …
կարդալ ավելինՍահմանադրական բարեփոխումների մասին այսօր չի կարելի խոսել՝ ոչ լավ, ոչ վատ: Իսկ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխություններից հետո, դառնալու են ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը: Հենց այդ պատճառով փորձենք այսօր խաղալ մի պարտիա, ուր մրցակիցները կլինեն այսօրվա խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները եւ ուժերը: Ինչո՞ւ հենց այս թեման եւ ինչո՞ւ հենց այսօր: Որովհետեւ մենք սովոր ենք, երբ …
կարդալ ավելինԵրկուշաբթի օրվանից ֆրանսիական «Liberation» օրաթերթի մոտ 200 աշխատողներ գործադուլ են հայտարարել: Սա 1973-ից գործող լրատվամիջոցի պատմության մեջ ամենամեծ գործադուլն է: Վերջինիս պատճառը թերթի ֆինանսական դրության վատթարացումն ու տնօրինության` ի վնաս աշխատակազմի գործունեությունն է: «Liberation»-ի այս տարվա բյուջեի դեֆիցիտը կազմում է 6,5 միլիոն եվրո, իսկ տարվա ընթացքում վաճառքի ծավալները նվազել են 9,8%-ով: Բնականաբար, այս գործադուլը խոսում …
կարդալ ավելին