Տղերք են բերել

27/11/2005

Արդեն երկու օր է, Ծաղկաձորի հանգստյան տները լեփ-լեցուն են Ղարաբաղից բերված հատուկ ոստիկանական խմբերով, հատուկ ջոկատայիններով, որոնց նոյեմբերի 27-ին տեղափոխելու են Երեւան` ընդդիմության հանրահավաքը «դուբինկաներով», «էլեկտրաշոկերով» ցրելու համար: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաղրամյան փողոցում հավաքված ժողովրդին դաժանաբար ծեծի ենթարկողները հենց նույն ոստիկաններն էին, ովքեր անմիջապես աչքի են ընկել իրենց ղարաբաղյան բարբառով: