քաղաքականություն

Ականջները կախ

03.12.2005

«Իշխանությունը դարձավ չափազանց թույլ, եւ հիմա նրան կարող են ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրել տալ: Այն գործոնները, որ մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանը բերում էր, թե ժողովուրդը իրեն չի հասկանա, դեմ կլինի այդ մոտեցումներին, այլեւս չեն գործի: Այս հանրաքվեով եւս մեկ անգամ Քոչարյանը ցույց տվեց, որ ժողովրդի կարծիքն իր համար ոչինչ է: Ինքն է թուղթ …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ն` Հայաստանում

03.12.2005

Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակ, որի աշխատանքը կգլխավորի Երեւանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: Գրասենյակը կբացվի Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության շուրջ համաձայնագրին համապատասխան, որն այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող:

կարդալ ավելին

Ոնց հեռացրին, այդպես էլ կընդունեն

03.12.2005

Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Ազգային Միաբանություն» կուսակցության ԿԸՀ ներկայացուցիչ Զավեն Պլուզյանի դիմումը, եւ վաղաժամկետ դադարեցվել են Զավեն Պլուզյանի լիազորությունները ԿԸՀ-ում: Հիշեցնենք, որ Զ. Պլուզյանը` հաշվի առնելով կուսակցության որոշումը` չմասնակցել հանրաքվեի անօրինական աշխատանքներին, նոյեմբերի 25-ին դիմել էր Ռ. Քոչարյանին` պահանջելով դադարեցնել իր գործունեությունը: Մինչ այդ, սակայն, Զ. Պլուզյանին հրավիրել են ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ահաբեկել, որ` …

կարդալ ավելին

Ժամանելու է ՌԴ վարչապետը

03.12.2005

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Երեւան: Նախատեսվում են 2 երկրների վարչապետների առանձնազրույցը եւ համատեղ մամուլի ասուլիսը: Երեկոյան Անդրանիկ Մարգարյանն ու Միխայիլ Ֆրադկովը կմասնակցեն եւ ելույթներ կունենան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը:

կարդալ ավելին

Դե արի ապացուցի, որ դու ուղտ չես

03.12.2005

Միասնական ընդդիմության ավտոմեքենաներն ու ակտիվիստներին Ոստիկանությունն ու կարմիր բերետավորների ջոկատները սկսել են «փախցնել» դեռեւս նոյեմբերի 23-ին: Ոստիկաններին վերապահված էր ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու միջոցառումների իրականացումը, իսկ կարմիր բերետավորներին` բռնություններով մարդկանց «Գազելները» մտցնելը: Միակ ուրախալի փաստն այն է, որ եթե ավտոմեքենաները տանելուց հետո չեն վերադարձնում, ապա մարդկանց մինչեւ ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքներում պահելուց հետո, երբ հանրահավաքն …

կարդալ ավելին

Միացյալ համակարգ

03.12.2005

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրադրությունը պարզելու հարցերով զբաղվող միացյալ համակարգի ստեղծման շուրջ համաձայնագրի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները:

կարդալ ավելին

Մտահոգված են

03.12.2005

Մոտ ժամանակներս Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրների բախվել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Ըստ Բաքվի «525» թերթի, այդ մասին հայտարարել է Ադրբեջան «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նագին: Նրա ասելով, դրա պատճառը կլինի Հայաստանի աշխուժացումը եւ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի շահագործումը: Նագիի կարծիքով, քանի որ միջազգային կազմակերպություններն ու խոշոր պետությունները շահագրգռված են նավթամուղի լիակատար անվտանգությամբ, նրանք կարեւոր են …

կարդալ ավելին

Րաֆֆի Հովհաննիսյանը խուզարկվել է

03.12.2005

Ինչպես տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ. «Ր. Հովհաննիսյանին Վիեննա ուղեւորվող ինքնաթիռ մուտք գործելուց առաջ կանգնեցրել է իրեն որպես օդանավակայանի Ազգային անվտանգության (նախկին ԿԳԲ) գործակալ ներկայացնող Արսեն Պողոսյանը: Պարոն Պողոսյանն ասել է, թե իր աշխատանքն ուղեւորների անվտանգությունն ապահովելն է: Րաֆֆի Հովհաննիսյանը հարցաքննվել է իր ուղեւորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ, որոնք …

կարդալ ավելին

Երկարաձգել են

03.12.2005

Միջազգային համագործակցության ճապոնական բանկը համաձայնել է Հայաստանի 33 էլեկտրաենթակայանների արդիականացման ծրագրի իրականացման ժամկետը երկարացնել մինչեւ 2010 թվականը: Այդ մասին հաղորդել է «Էներգաինվեստ» պետական ձեռնարկության ղեկավար Տիգրան Դավթյանը:

կարդալ ավելին

«Ազատություն» կուսակցության հայտարարությունը 27.11.2005թ. տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ

03.12.2005

«Ազատություն» կուսակցության վարչությունը հայտարարում է, որ 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ էության գործ ունենք քվեաթերթիկների լցոնման եւ քվեարկության «արդյունքների» վերաբերյալ կամայական թվերի հրապարակման հետ: Եվս մի անգամ Հայաստանն ի վիճակի չեղավ քվեարկություն հիշեցնող գործընթաց կազմակերպել: Ցավալի է: Մինչեւ ե՞րբ:

կարդալ ավելին

«Ռոբերտ Քոչարյանը հեղաշրջում է անելու»

03.12.2005

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները մի կողմից շոկի մեջ են գցել շատերին, մուս կողմից՝ շատերն էին սպասում նման խայտառակ արդյունքների: Բայց ամեն տեսակի սպասումներից վեր էր եւ այն, որ հասարակության կողմից նման բոյկոտի պարագայում մատուցվեց 1,5 մլն մասնակցության թիվ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, հանրաքվեն խայտառակություն էր: – Թեեւ իշխանությունները մինչեւ հիմա առանձնապես լուրջ չէին վերաբերվում Սահմանադրությանը, …

կարդալ ավելին

Այսքան ուրախ կյանքը մեր…

03.12.2005

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլեւս պատմություն է: Թեեւ ընդդիմությունը պահանջում է անվավեր ճանաչել դրա արդյունքները, նախագիծը հայտարարվեց ընդունված: Հանրաքվեին հետեւած միակ միջազգային կազմակերպության՝ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության կարծիքով` հանրաքվեն «ընդհանուր առմամբ անցել է ժողովրդավարական չափանիշերին համապատասխան, սակայն լուրջ խախտումների դեպքերով»: Դիտորդները մասնավորապես կասկածի տակ են առել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների՝ ԿԸՀ կողմից հրապարակված տվյալները՝ 1 մլն 513 …

կարդալ ավելին

Տաշած քար

03.12.2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ` Անատոլի Մաթեւոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

կարդալ ավելին

Հանրաքվեի ամենածանր հետեւանքը

03.12.2005

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց։ Դա արդեն անցած էտապ է, եւ այլեւս որեւէ նշանակություն չունի` կեղծիքներն աննախադե՞պ էին, թե՞ նախադեպ ունեին, ընտրակեղծիքների ծավալները սոսկալի՞ էին, թե՞ ընդամենը ահավոր, եւ այլն։ Ընդդիմությունն, իհարկե, 72 ժամ ժամանակ է տվել ԿԸՀ-ին` հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու համար, բայց հազիվ թե որեւէ մեկը հավատում է, որ 72 ժամ անց …

կարդալ ավելին

Ընդդիմությունը կդիմի վճռական քայլերի

02.12.2005

«Մենք այս հարթակից վաթսունականներին պայքարում էինք Ցեղասպանության ընդունման, Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու, անկախ Հայաստանի համար… Մենք շատ ավելի բարդ խնդիրներ ենք լուծել: Սա ի՞նչ խնդիր է որ: Մի քանի սրիկայի ձեռքն այս երկիրը չի կորելու: Սա ազգային-ազատագրական պայքար է, որտեղ բոլոր մեթոդներն ընդունելի են»,- երեկ Մատենադարանի հարթակից հայտարարեց Վազգեն Մանուկյանը` կոչ անելով բոլորին համախմբվել ու …

կարդալ ավելին

Մեկնեց Մոսկվա

02.12.2005

Երեկ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի, ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ` ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին: Պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի …

կարդալ ավելին

Անհետաքրքիր թեմա

02.12.2005

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արտասահմանյան լրատվամիջոցների տեսանկյունից բավական անհետաքրքիր թեմա է: Ֆրանսիական, իսպանական, անգլիական, ամերիկյան եւ շվեյցարական մի շարք թերթեր եւ հեռուստաընկերություններ անդրադարձել են նոյեմբերի 27-ին Չեչնիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, բայց Հայաստանի հանրաքվեի մասին լռում են: Թերեւս բացառություն է BBC ընկերությունը: BBC-ի եւ ռուսական լրատվամիջոցների հրապարակած բոլոր տեղեկությունները համընկնում են հայաստանյան պաշտոնական տվյալների հետ: …

կարդալ ավելին

Նշանակում

02.12.2005

Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գնդապետ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

կարդալ ավելին

Կերա՞ր, ակադեմիկոս

02.12.2005

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը չի չարախնդում ընտրական հանձնաժողովների այն «կամակատարների» վրա, ովքեր հանրաքվեի արդյունքները կեղծելուց հետո իրեն ասել են. «Հը՞ն, ակադեմիկոս, է՞ս էիր ուզում: Կերա՞ր»: «Ես չեմ չարախնդում, ես ուզում եմ, որ իմ ժողովուրդն ակտիվ ատի այս իշխանություններին ու խոհանոցում փսփսալով չատի սրանց»,- հայտարարեց նա` ժողովրդին կոչ անելով այսօր ժամը 16:00-ին գալ վճռական հանրահավաքի ու վերջ …

կարդալ ավելին

Ազարյանն ազարտի մեջ է

02.12.2005

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է, թե ընտրական հանձնաժողովների աշխատանքը բոյկոտելու ընդդիմության որոշումը նպաստել է օրինախախտումներին: «Բոյկոտն ազդեց ընտրահանձնաժողովների աշխատանքի վրա, քանի որ դրանք փաստորեն դարձան միատարր»: Նա մտադիր է հանդիպել ԵԽ դիտորդների հետ, որպեսզի քննարկի հանրաքվեի վերաբերյալ նրանց հնչեցրած բացասական գնահատականները: Հանրաքվեի նախնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրության տակ հրաժարվել է ստորագրել «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս …

կարդալ ավելին