ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է, թե ընտրական հանձնաժողովների աշխատանքը բոյկոտելու ընդդիմության որոշումը նպաստել է օրինախախտումներին: «Բոյկոտն ազդեց ընտրահանձնաժողովների աշխատանքի վրա, քանի որ դրանք փաստորեն դարձան միատարր»: Նա մտադիր է հանդիպել ԵԽ դիտորդների հետ, որպեսզի քննարկի հանրաքվեի վերաբերյալ նրանց հնչեցրած բացասական գնահատականները: Հանրաքվեի նախնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրության տակ հրաժարվել է ստորագրել «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: