Երեկ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների Քարտուղարների կոմիտեի, ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի, ինչպես նաեւ` ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին: Պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում: