ՀՀԿ-ՕԵԿ հարաբերությունները բավականին լարված են։ Կոալիցիոն գործընկերները բաց չեն թողնում մեկը մյուսին տհաճություններ պատճառելու առիթը։ ՀՀԿ-ն մտածված տապալում է ԱԺ հերթական քառօրյայի նիստերը, իսկ ՕԵԿ-ը` որպես անակնկալ հանրապետական վարչապետին ու կառավարությանը, մտմտում է իր նախարարներին հետ կանչելու եւ ներկա կառավարության համար պատասխանատվություն կրելուց հրաժարվելու հնարավոր քայլը։ Թե ինչպես կընթանան զարգացումները, ցույց կտան առաջիկա 5-6 օրերը։
կարդալ ավելինԺՈՒԿ-ին անդամագրվելու համաձայնություն է տվել Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը։ Ըստ քաղաքական վերլուծաբանների, ԺՈՒԿ-ի համար բավականին լուրջ ներուժ է Ստեփան Գրիգորյան-Սուրեն Զոլյան-Հրանուշ Խառատյան եռամիասնությունը։ Ստեփան Գրիգորյանի քայլը չի ողջունել եւ ցավոտ է ընդունել «Արմատի» առաջնորդ Բաբկեն Արարքցյանը։ Մանուկ Գասպարյանի առաջարկը` անդամակցել իր կուսակցությանը, վերջնականապես մերժել է Վարդան Բոստանջյանը։
կարդալ ավելին«Ժողովրդավարական ուժեր» կուսակցության (ԺՈՒԿ) Վանաձորի մասնաճյուղի ղեկավար է նշանակվել «Հանրապետություն» կուսակցության Վանաձորի գրասենյակի նախկին ղեկավարը, որ նախկինում էլ այլ կուսակցությունների (այդ թվում՝ ԱԺՄ) «բովով» է անցել: Մասնաճյուղի հիմնադիր ժողովը կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին, Լոռու մարզային գրադարանի դահլիճում: Փաստորեն, «Հանրապետությունից» այս անգամ ոչ թե «Ազգային վերածնունդ» գնացին (այսինքն` Ալբերտ Բազեյանի կուսակցություն), …
կարդալ ավելինՎերջին ժամանակներս Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործած «Դաշինք» կուսակցությանը մեր հասարակությունը դեռեւս այնքան էլ ծանոթ չէ։ Որոշ չափով այս բացը լրացնելու եւ վերջին ժամանակներս հասարակությանը հուզող եւս մի քանի խնդիրների մասին մեկնաբանություններ ստանալու համար զրուցեցինք կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսական գիտությունների թեկնածու Անդրանիկ Թեւանյանի հետ։ – Ի՞նչ կասեք սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես` երկքաղաքացիության եւ սփռյուռքահայերի ընտրության իրավունքի …
կարդալ ավելինԵվ այսպես, սահմանադրական հանրաքվեի գործընթացից հետո (նկատի ունենք ոչ միայն բուն հանրաքվեն, այլեւ դրան հաջորդած հանրահավաքային շարժումն ու վերջինիս ձախողումը) Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց։ Իհարկե, իշխանական շրջանակներում կարող են չարախնդալ, թե ընդդիմությունն այդպես էլ Արեւմուտքից չստացավ այն, ինչ ստացավ Կոլյա Օստենբակենը լեհ գեղեցկուհի Ինգա Զայոնցից, բայց իրականում հանրաքվեն մեկ այլ բան եւս ապացուցեց. բացահայտվեց …
կարդալ ավելինՍա ՀՅԴ I\/-րդ Ընդհանուր ժողովն է, որը տեղի է ունենում Հայաստանում: Զեկուցողը տվյալ կուսակցության բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն է: Զեկույցն ընդգրկում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Արտաքին քաղաքականության մասին ասվածից պետք է կենտրոնանալ III կետի վրա. 1) Հայաստան-Թուրքիա, 2) Հայաստան-Վրաստան, 3) Արցախյան խնդիր: Այսօր Հայաստանին ի՞նչ է անհրաժեշտ. խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, …
կարդալ ավելինՏպագիր հրատարակությունների բաժանորդագրություն եւ առաքում իրականացնող ընկերություններն անհանգստացած են, որ 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունված «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տպագիր հրատարակությունների տարածումը ենթարկվում է լիցենզավորման: Հիշեցնենք, որ 2004թ. «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարումը հանձնվել է «Կոնվերս Ինվեստին»: Այդպիսով, շատ շուտով «Հայփոստ» ՓԲԸ-ն կդառնա մոնոպոլիստ եւ շուկա թելադրող: Այդ թվում՝ տպագիր մամուլի: ՀՀ կապի եւ տրանսպորտի …
կարդալ ավելինԱյս օրերին տարբեր կուսակցությունների ղեկավարներ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին առաջարկում են անդամակցել իրենց կուսակցությանը: Ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Ծառուկյանը եւս Վիկտոր Դալլաքյանին առաջարկել է անդամակցել իր կողմից ստեղծվելիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ ըստ որոշ տեղեկությունների` նաեւ ղեկավարել այն: Երբ այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Վ. Դալլաքյանին, նա հարցին հարցով պատասխանեց` «Իսկ ձեր հարցն ի՞նչ հիմքեր …
կարդալ ավելինԲաթումիի Քաղաքային դատարանը երեկ բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին ձերբակալելու սանկցիա տալով: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ Աբաշիձեին ներկայացվել է պաշտոնը չարաշահելու, պետական ու մասնավոր ունեցվածք յուրացնելու մեղադրանք: «Ասլան Աբաշիձեն անձեռնմխելիության երաշխիքներ էր ստացել Վրաստանի նախագահից: Դատախազության հայցից հետո այդ երաշխիքները հօդս ցնդեցին,- հայտարարել է Աբաշիձեի շահերը ներկայացնող իրավաբան Շալվա …
կարդալ ավելին«95 թվականին սահմանադրությունն ավտոմատներով ընդունվեց»,- երեկ ի պատասխան «Արդարություն» դաշինքի պատգամավորների պնդումների, թե պետք է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի հանրաքվեի ընթացքում իրականացված օրինախախտումներով, հայտարարեց ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չհամաձայնեց եւ հակադարձեց. «Դե որ այդպես է, ձեր սահմանադրությունն էլ տանկերով է անցել»:
կարդալ ավելինԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ է դժվարանում հայտարարել, որ հանրաքվեն անցել է առանց խախտումների: «Չեմ կարող ասել, որ անցել է առանց խախտումների: Խնդիրը նրանում է, որ կարո՞ղ էին այդ խախտումները կրիտիկական զանգված ստեղծել, որպեսզի դա ազդեր արդյունքների վրա, թե՞ ոչ: Գտնում եմ` ոչ»,- ասաց նա` նշելով, թե խախտումների վերաբերյալ փաստերը պետք է ուղարկել Դատախազություն: Հարցին, …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքը շարունակ սպառնում էր, թե առաջիկայում իրենք պետք է վերանայեն ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված այլեւս ոչ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանի անդամակցության հարցը: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, սակայն մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դաշինքում Շավարշ Քոչարյանի հետ կապված խնդիր առայժմ չկա, եւ հարցը քննարկվելու է դաշինքի առաջիկա նիստում: Մեր տեղեկություններով, դաշինքը Շ. Քոչարյանին …
կարդալ ավելինԵրեկ «Արդարություն» դաշինքը, մեղմ ասած, գրոհ էր կազմակերպել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի վրա` պահանջելով տեր կանգնել իր քաղաքական հայտարարությանը, թե հանրաքվեի ընթացքում կեղծիքներն ակնհայտ են եղել: ԱԺ-ում ստեղծված իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար, ավելացնենք, որ դրան մասնակցում էր նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որը վաղուց իր քաղաքագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները կենտրոնացրել է բացառապես «Օրինաց երկրի» վրա: …
կարդալ ավելին2004թ. դեկտեմբերին ԱԺ-ում մի քանի ժամ տեւած դռնփակ նիստում թեժ քննարկումների ու հակասությունների առկայությամբ որոշում կայացվեց Իրաք հայկական զորախումբ ուղարկել: Իսկ երեկ Իրաք զորախումբ ուղարկելու մասին որոշումը մեկ տարով երկարաձգելու մասին հարցը ոչ միայն դռնփակ չքննարկվեց, այլեւ` շատ կարճ ու հանգիստ ընթացք ունեցավ: Բոլորը համաձայն էին, նույնիսկ Արշակ Սադոյանը, որը երկու ձեռքով կողմ էր, որպեսզի …
կարդալ ավելինՆոյեմբերի 30-ին գերմանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում՝ «Sueddeutsche Zeitung»-ում, մի ծավալուն հոդված է տպագրվել, որի վերնագիրն է՝ «Թուլացրած փողկապով եւ առաջ պարզած ձեռքով»։ Հեղինակը՝ Քրիստիանե Շլետցերը, անդրադարձել է հիմնականում Բուզանդի փողոցի իրադարձություններին եւ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ` համապատասխան չինովնիկների անօրինական քայլերին։ Հոդվածագիրը մատնացույց է անում դատական համակարգի անկատարությունը եւ նշում, որ սահմանադրական փոփոխություններն ինչ-որ կերպ …
կարդալ ավելինՀայրենի ընդդիմությունը հերթական անգամ բաց թողեց երկրում իշխանափոխություն իրականացնելու շանսը: Եվ հիմա քաղաքացիներին Մատենադարանի մոտ «վճռական», «ամենավճռական» կամ «համաժողովրդական», իսկ իրականում ամենասովորական հանրահավաքին հրավիրելով, բայց մի քանի ժամ խոսելուց հետո նորից տուն ուղարկելով, ընդդիմությունն ընդամենը մեկ բան է կատարում` ավելացնում է իրենից հուսախաբվածների առանց այն էլ հոծ բանակն ու փոշիացնում իր ձայները: Բայց ինչպես ասում …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ քվորում ապահովել եւ ԱԺ նիստերի օրակարգը հաստատել: Երեք անգամ պատգամավորները 20 րոպեով ընդմիջում խնդրեցին, որպեսզի պատգամավորներին զանգերով հրավիրեն խորհրդարան, սակայն ապարդյուն: Այդպես էլ քվորում չապահովվեց: «Ես քննադատում եմ այդ պահվածքը,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով,- տենց բաներ են եղել: Սա մեծ ողբերգություն չէ, ոչ էլ առաջին դեպքն է: Պատգամավորներն ԱԺ-ում գտնվելու …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի դեսպանատունը երեկ հրապարակեց Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության (ԵՄ) անդամ երկրների՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նոյեմբերի 27-ի հանրաքվեի վերաբերյալ հաղորդագրությունը: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության դրական դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ, միեւնույն ժամանակ, իր մտահոգությունն է հայտնում նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում «քվեաթերթիկների լցոնման ու քվեարկության մասնակցության տվյալների աղավաղման եւ տեղական դիտորդների նկատմամբ ահաբեկության կիրառման …
կարդալ ավելինՍակայն ընդդիմության «մարտավարության» մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվում, ու նա ամեն անգամ փորձում է արդեն մի քանի անգամ անհաջողության մատնված մեթոդով Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե այդ ընդդիմադիրները ոչ մի մարտավարություն էլ չունեն: Հանրահավաքներ են հրավիրում, ինչ-որ բաներ ասում, հետո գնում տուն: Հետաքրքիրն այն է, որ այդ հանրահավաքների ընթացքում հնչող ելույթներում …
կարդալ ավելինԱմերիկայի Հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խմբին միացել է եւս երեք կոնգրեսական՝ հանրապետականներ Իլեանա Ռոս-Լեհթինենը, Չառլի Դենթը եւ դեմոկրատ Դոնալդ Փայնը՝ խմբի անդամների թիվը հասցնելով 152-ի:
կարդալ ավելին