Հե՞տ են կանչելու նախարարներին

10/12/2005

ՀՀԿ-ՕԵԿ հարաբերությունները բավականին լարված են։ Կոալիցիոն գործընկերները բաց չեն թողնում մեկը մյուսին տհաճություններ պատճառելու առիթը։ ՀՀԿ-ն մտածված տապալում է ԱԺ հերթական քառօրյայի նիստերը, իսկ ՕԵԿ-ը` որպես անակնկալ հանրապետական վարչապետին ու կառավարությանը, մտմտում է իր նախարարներին հետ կանչելու եւ ներկա կառավարության համար պատասխանատվություն կրելուց հրաժարվելու հնարավոր քայլը։ Թե ինչպես կընթանան զարգացումները, ցույց կտան առաջիկա 5-6 օրերը։