Ավտոմատներով ու տանկերով

07/12/2005

«95 թվականին սահմանադրությունն ավտոմատներով ընդունվեց»,- երեկ ի պատասխան «Արդարություն» դաշինքի պատգամավորների պնդումների, թե պետք է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի հանրաքվեի ընթացքում իրականացված օրինախախտումներով, հայտարարեց ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չհամաձայնեց եւ հակադարձեց. «Դե որ այդպես է, ձեր սահմանադրությունն էլ տանկերով է անցել»: