Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ոստիկանությունից Ոստիկանության մարզային վարչություններին եւ տարածքային բաժիններին հեռախոսագիր է ուղարկվել այն մասին, որ նույն օրը ժամը 12.45-ի սահմաններում Մեղրիի հատվածում 2 անձինք, խախտելով հայ-իրանական սահմանը, մուտք են գործել ՀՀ տարածք եւ գնացել անհայտ ուղղությամբ։ Հեռախոսագրով հրահանգվել է` ուժեղացնել անձնագրային ստուգումները եւ առանց համապատասխան փաստաթղթերի կասկածելի անձանց հայտնաբերելու դեպքում, հայտնել մոտակա ԱԱ ծառայությանը։
կարդալ ավելինԿտրուկ կրճատվելու է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կենսաթոշակը՝ հավասարեցվելով Վրաստանում նվազագույն կենսաթոշակի մակարդակին: Ներկայումս, եթե Վրաստանի էքս-նախագահը ստանում է 750 լարի (շուրջ 417 դոլար), ապա առաջիկայում հնարավոր է, որ նրա կենսաթոշակը դառնա 28 լարի (15,5 դոլար): Նախօրեին Վրաստանի նախագահի կենսաթոշակը հասարակ թոշակառուների կենսաթոշակին հավասարեցնելու մասին հայտարարել էր Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն: «Ըստ …
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում 2006թ. խոշոր քաղաքական իրադարձություններ եւ ընտրություններ չեն սպասվում, եւ մենք պետք է օգտվենք դրանից,- ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը` ավելացնելով,- Բանակցային գործընթացն աշխուժացել է եւ հասել է լավ մակարդակի: Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ցանկացած պահի, սակայն ես …
կարդալ ավելին«Ո’չ ստի, կեղծիքի իշխանությանը»: Թղթի վրա ձեռագիր գրված այս կարգախոսը երեկ փակցված էր Մատենադարանի եղեւնիներից մեկի վրա: Ժողովուրդն այն փակցրել էր մինչեւ հանրահավաքը սկսվելը, երբ դեռ հարթակում չէին ընդդիմության առաջնորդները: Ժողովուրդն ակնկալում էր, որ ընդդիմությունն էլ կհետեւի իրեն ու հարթակի վրա վերջապես կկանգնեցնի ծիրանագույն վրանը:
կարդալ ավելին«Վրաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ 28 օրում, բայց մարդիկ մնացին հրապարակներում: Իսկ Ուկրաինայի ժողովուրդը 1,5 ամիս մնաց ցուրտ հրապարակում: Մենք պետք է ունենանք այդ համբերությունը: 1 միտինգով անհնար է հեղափոխություն անել: Դրա օրինակը մենք ունեցել ենք ապրիլի 12-ին: Ես չեմ վախենում ընդհարումներից: Ինչ-որ պահի մենք ու իշխանությունը նորից հանդիպելու ենք, բայց ես հակված եմ այդ հատման …
կարդալ ավելին«Երեւանի տաքուկ ու փափուկ ասֆալտի վրա խնդիր չի լուծվի»,- երեկ «Հայելի» ակումբում «Արդարություն» դաշինքի պատգամավոր Թաթուլ Մանասարյանի հետ բանավեճի ընթացքում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ Թ. Մանասարյանն իշխանություններին մեղադրեց «հանգուցյալների կողմից կատարվող քվեարկությունների», համար, ինչը Գ. Սահակյանը համարեց ազգային արժեքների ոտնահարում. «Դե հերիք է անընդհատ հանգուցյալների մասին ասեք, ոտնահարեք արժեքները»:
կարդալ ավելինԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանրաքվեի արդյունքների կեղծիքները փորձում է իր եւ իր ղեկավարած «Օրինաց երկրի» վրայից գցել: Առջեւում ԱԺ եւ նախագահական ընտրություններն են, եւ նա պետք է փորձի այս կեղծիքների տակից ինչ-որ կերպ դուրս գալ: «Մաքրվելու» իր նախընտրած ուղին եղավ պոպուլիզմը, որին նա շատ հաճախ է դիմում: Ա. Բաղդասարյանը հարցազրույց տվեց եւ հայտարարեց՝ «Ակնհայտ է, …
կարդալ ավելինՈստիկանության Նաիրիի բաժին Ապարանի «Անտառտնտեսության» տնօրեն Արամայիս Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել, որ Ապարանի անտառապետության մասնաճյուղի 2-րդ պահաբաժնից կատարվել է ապօրինի ծառահատում: Դեպքի վայր մեկնած Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Բուժական գյուղի մերձակա անտառից անհայտ անձը (անձինք) հատել են 150 կաղնի՝ դրանք թողնելով անտառում: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ ապօրինի անտառահատնեսրին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
կարդալ ավելինԵրեւանի փողոցներում, մասնավորապես` Օպերային հարող տարածքում, երեկ երեկոյան մարդաորս էր սկսվել: Ոստիկանությունն ընդդիմության հանրահավաքների մասնակիցների նկատմամբ հերթական ահաբեկումների շարքն է սկսել: Երբ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցած հանրահավաքից հետո մարդիկ տուն էին վերադառնում, քաղաքացիական հագուստով շուրջ տասը հոգի մարդկանց շարքերում հրահրումներ են սկսել: Այնուհետեւ նրանցից մեկն օգնություն է կանչել մյուս մայթին կանգնած եւ ամեն վայրկյան …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ, Մատենադարանի հարթակից` դիմելով վերջին շարքերում կանգնած ոստիկաններին, որոնց իշխանությունները զրկել են իրենց իրավունքներից` խառնվելու «կրիմինալ վեճերին», նրանց թողնելով ընդամենը շուկաներում կանաչի վաճառող կանանց վեճերին միջամտելն ու գիշերները դռնեդուռ ընկնելն ու հանրահավաքի մասնակիցներին ձերբակալելը, ասաց. «Եթե դուք, ձեր Քոչարյանն այդքան ուժեղ եք, ձերբակալեք ինձ, ինքը չի միտինգ անում, ես եմ …
կարդալ ավելինԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Հայաստանի գերզինվածության մասին խոսակցություններն անիմաստ են: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Բալուեւսկին նշել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում մոտավորապես նույն քանակությամբ զենք ու զինամթերք է մնացել: «Թեեւ Հայաստանը Ռուսաստանի հիմնական …
կարդալ ավելին«Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության ծրագրի իրագործումը, փաստորեն, սկսված է»,- ըստ «Regnum»-ի, հայտարարել է Ջավախքի Ժողովրդավարական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը: Վերջինս տեղեկացրել է, թե ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփումից հետո «երկաթուղու ենթադրյալ հատվածներ են այցելել շինարարական տենդերին մասնակցելուն հավակնող ճապոնական մի ընկերության ներկայացուցիչներ եւ Վրաստանի շինարարության նախարարը»: «Երկաթուղու ճանապարհին ընկած տների բնակիչներին առաջարկվում է վաճառել հողակտորները: Ոմանց …
կարդալ ավելինԻշխանության ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում սկսել են խոստովանել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է լցոնումներով ու կեղծիքներով: Ընդ որում, այդ հայտարարություններն արվում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով: Ընդամենն օրեր առաջ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ լցոնումներ եղել են, եւ ես համամիտ եմ, որ այն մեզ պատիվ չի բերում»: Բայց պարզվում է, տեղի …
կարդալ ավելինՍահմանադրական հանրաքվեից հետո կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները խուսափում են դրա ընթացքի ու արդյունքների մասին խոսելուց: Վերոնշյալ անձինք ամեն կերպ խուսափում են լրագրողների հետ հանդիպելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, բախտն իրենց չի ժպտում եւ չի հաջողվում խուսափել, փորձում են խուսափել նրանց հարցերին պատասխանելուց: Սակայն երեկ խախտվեց վերջին օրերի այս ավանդույթն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մասնակցեց …
կարդալ ավելինԱվելի հետաքրքիր է հիշել մի փաստ, որը պակաս հետաքրքիր չէ։ Բոլորը կարծես մոռացել են, որ նույն այս իշխանությունները 2003թ. հանրաքվեի էին դրել սահմանադրական փոփոխությունների մեկ ուրիշ նախագիծ, որին մասնակցել էր 1.215.908 մարդ։ Ընդ որում, մասնակցության այսպիսի բարձր աստիճանը պայմանավորված էր նրանով, որ հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում էին նույն օրը (շատերն են հիշում, թե ինչպես …
կարդալ ավելինKarabakh-online-ին տված հարցազրույցում ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահ,Ղարաբաղի հարցով ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ կարգավորման համար 2006 թվականն ավելի բարենպաստ է լինելու, քան 2005-ը: Նրա կարծիքով, բարենպաստ մթնոլորտը, սակայն, չի կարող հաջողության երաշխիք լինել: «Ճիշտ է, բանակցությունները շարունակվում են, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն ու արտգործնախարարները պարբերաբար հանդիպումներ են ունենում, սակայն ակնհայտ է, …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այլ տարբերակներ չեն քննարկվում,- նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը: -Սա այն սահմանն է, որից այն կողմ որեւէ փոխզիջում հնարավոր չէ»: Ադրբեջանի նախագահի կարծիքով, փոխզիջում է արդեն այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են 10 տարի: Ալիեւն ասել է, թե «խաղաղ բանակցությունների …
կարդալ ավելին«Զերկալո» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» հասարակական կազմակերպության նախագահ Ռիզվան Թալիբովը հայտարարել է, թե ժամանակին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է ինքնավարություն ստանան ՀՀ-ում: «ՀՀ-ից գաղթած ադրբեջանցիները պետք է ինքնավարություն ստանան, որը նման կլինի ԼՂ հայերի կողմից ստանալիք ինքնավարությանը»,- նշել է Թալիբովը: Նա նաեւ հայտարարել է, թե 1988-ից հետո ՀՀ-ն լքած փախստականները Հայրենիքում թողել են …
կարդալ ավելինՄատենադարանի հարթակի վրա ընդդիմության առաջնորդների հետ կողք կողքի կանգնած այս ոստիկանները հանգիստ լսում էին իշխանությունների հասցեին հնչող ընդդիմության ներկայացուցիչների կոշտ հայտարա- րությունները։ Այդ ընթացքում հարթակի ներքեւում կարմիր բերետավորներն ու քաղաքացիական համազգեստով ԱԱԾ աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներին ու նրանց ավտոմեքենաները կամաց-կամաց տեղափոխում էին ոստիկանական բաժանմունքներ եւ տուգանային հրապարակ: Եթե մարդկանց երեկոյան ազատ են արձակում` սպառնալով հաջորդ «հանդիպմանը» …
կարդալ ավելինԸնդդիմությունն իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 72-ժամյա ուլտիմատում է ներկայացնում ՀՀ իշխանություններին եւ մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), որպեսզի անվավեր ճանաչեն նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: «ԿԸՀ-ն հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություններ չունի: Հանրաքվեի արդյունքները կարող է անվավեր ճանաչել միայն ՍԴ-ն»,- ի պատասխան ընդդիմության ուլտիմատումի՝ հայտարարեց ԿԸՀ մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
կարդալ ավելին