«Երեւանի տաքուկ ու փափուկ ասֆալտի վրա խնդիր չի լուծվի»,- երեկ «Հայելի» ակումբում «Արդարություն» դաշինքի պատգամավոր Թաթուլ Մանասարյանի հետ բանավեճի ընթացքում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ Թ. Մանասարյանն իշխանություններին մեղադրեց «հանգուցյալների կողմից կատարվող քվեարկությունների», համար, ինչը Գ. Սահակյանը համարեց ազգային արժեքների ոտնահարում. «Դե հերիք է անընդհատ հանգուցյալների մասին ասեք, ոտնահարեք արժեքները»: