քաղաքականություն

Կեղծարարներն այս անգամ էլ անպատիժ կմնան

12.12.2005

ՀՀ իշխանություններին մեծաթիվ ընտրակեղծիքների գնով միայն հաջողվեց անցկացնել ՀՀ Սահմանադրական փոփոխությունները: Դեկտեմբերի 6-ից ՀՀ նոր (կամ փոփոխված) Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ մտավ (մի շարք դրույթներ էլ ուժի մեջ կմտնեն 2008թ. հուլիսից): Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու դրա արդյունքները որակեց որպես իշխանությունների հաղթանակ: Սակայն ըստ նրա` դա «պյուռոսյան …

կարդալ ավելին

«Հայաստան» կոմիտեն բանակցում է

12.12.2005

ՀԺԿ լրատվական ծառայությունից մեր թերթի նախորդ համարում տեղ գտած «Հայաստան» կոմիտե» հրապարակման կապակցությամբ մեզ տեղեկացրին, որ դեռ ընթանում են կոմիտեի ղեկավար կազմի ընտրության վերաբերյալ բանակցությունները: Եվ այս ընթացքում առաջարկ է եղել, որ ղեկավար կազմում ընդգրկվեն «Արդարություն» դաշինքից` 3 եւ արտադաշինքային 3 կուսակցությունների ներկայացուցիչներ: Ըստ ՀԺԿ լրատվական ծառայության` տրամաբանության համաձայն` «Արդարություն» դաշինքից ղեկավար կազմում պետք է …

կարդալ ավելին

Չի՞ կարդացել, թե՞ ձեւացնում է

12.12.2005

«Սահմանադրական փոփոխությունների նպատակը Հայաստանում քաղաքական իշխանության թուլացումն էր»,- «Հայելի» ակումբում ղարաբաղյան թեմայով երեկվա քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Սակայն վերջինս, ինչպես հետո խոստովանեց, չի էլ կարդացել այդ փոփոխությունները: Ի. Մուրադյանը ծանոթ չէր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1997-ի հոկտեմբերին լույս տեսած «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածին: Իսկ քննարկման մեկ …

կարդալ ավելին

Կհանդիպեն

12.12.2005

ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին Վլադիմիր Պուտինը հանդիպելու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա նաեւ հայտնել է, որ 2006թ. հունվարի կեսերին Քոչարյանն այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի տարվա բացմանը:

կարդալ ավելին

Բողոքի ցույց Սիդնեյում

12.12.2005

Սիդնեյի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ իջեւանել է երեկ քառօրյա այցով Ավստրալիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցույցը կազմակերպել են Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցներն Էրդողանին կոչ են արել ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ավելի վաղ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել նաեւ Եվրամիությունը, որի անդամակցությանն …

կարդալ ավելին

«Պատրաստվեք նաեւ լրացուցիչ կանչի»

12.12.2005

Երեկվա հանրահավաքում նա հայտարարեց, թե ինքը պատրաստ է նույնիսկ 6 օր նտել նստավայրի մայթին ու սպասել պատասխանին, բայց դա չի անում, որպեսզի «առավել չլարի» Ռոբերտ Քոչարյանի առանց այն էլ «ծանր» ժամանակը: «Համ էլ` ես չեմ տենչում նրա աթոռը, նրա կահույքը, փողը, հարստությունը, այլամերձությունը, նյութապաշտ աշխարհը»: Նա Ռ. Քոչարյանին վստահեցրել է, որ նման հարցաշար կհղվի նաեւ …

կարդալ ավելին

«Քոչարյանը եկել է ԼՂ հարցը չլուծելու համար»

12.12.2005

Վերջին շրջանում դարձյալ ակտիվանում են քննարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: 1998-ի իշխանափոխության առիթ դարձած այս թեմայի շուրջ բանավեճերը տարիների ընթացքում դադարեցին, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց մի տեսակ երկրորդական պլան: Վերջին շաբաթների ընթացքում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ գալիք տարում հնարավոր է` լուծվի ԼՂ հիմնախնդիրը: Իսկ վերջին օրերին էլ հաճախ կարելի է լսել այն …

կարդալ ավելին

Սսկսվում է «հայրեր-որդիներ» պարտիան

12.12.2005

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցեց ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Բայցեւ պետք է նշել, որ դրան հաջորդած քաղաքական ընդդիմադիր գործիչների միտինգներին եւս շատ-շատերը չմասնակցեցին: Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը չի վստահում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը: Դա իր հերթին նշանակում է, որ ժողովուրդը քաղաքական դաշտում նոր դեմքեր է ուզում տեսնել: Իսկ նոր դեմքերը հենց այնպես չեն ծնվում: Փորձը …

կարդալ ավելին

Խափանեցին հայկական ծրագիրը

12.12.2005

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած Սեւծովյան ավազանի երկրների գլխավոր ասամբլեայում հակասություն տեղի ունեցավ վրացական եւ հայկական պատվիրակությունների միջեւ: Պատճառը տարածաշրջանային հաղորդակցության միջանցքի ծրագիրն էր: Վեճն առաջացավ վրաց պատգամավոր Դավիթ Սագանելիձեի եւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ: «Ալիան» այդ առիթով հանդիպեց Դավիթ Սագանելիձեին, եւ նա պատմեց, թե ինչ է պատահել Տիրանայում… – Վեճը ծագեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու …

կարդալ ավելին

Արգելել են մոտենալ

10.12.2005

Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո պաշտոնական պատվիրակությունն ուղեւորվել է մարզպետարան, որտեղ հավաքված մարդիկ (հիմնականում` կանայք) փորձել են մոտենալ Ռ. Քոչարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել: Սակայն ոստիկաններն ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Եվ այդ ամենից զայրացած կանայք սկսել են հայհոյախառն անվայելուչ արտահայտություններ …

կարդալ ավելին

Չի տեսել, չունի

10.12.2005

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պնդում է, թե ինքը հակված է, որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ իրականացրած մարդիկ պատժվեն: Հարցին, թե ինքը կօգնի՞ Դատախազությանը եւ նրանց կներկայացնի՞ փաստեր կեղծիքների վերաբերյալ, պատասխանեց. «Եթե ես որեւէ բանով օգնելու հնարավորություն ունեմ, բնականաբար, կօգնեմ: Բայց ինքս այդ գործընթացին որեւէ մասնակցություն չեմ ունեցել եւ չէի կարող ունենալ, ուստի չունեմ որեւէ փաստաթուղթ Դատախազությանը …

կարդալ ավելին

«Հայաստան» կոմիտե

10.12.2005

Միացյալ ընդդիմությունը մտադիր է ստեղծել կոմիտե, որը կզբաղվի ընդդիմության հեղափոխության ծրագրերով եւ կհամակարգի դրանք: Այս մասին մեր թղթակցին ասել է Արամ Կարապետյանը` ավելացնելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կկրի «Հայաստան» անվանումը: Մեր տեղեկություններով, կոմիտեն գլխավորելու են Արամ Զ. Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Րաֆֆի եւ Հովհաննես Հովհաննիսյանները եւ Վազգեն Մանուկյանը: Քննարկվում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Գ. Սարգսյանի, …

կարդալ ավելին

Բա դո՞ւք ուր եք

10.12.2005

Երեկ ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց, եւ նիստը չկայացավ: Ժամը 12-ին դահլիճում 12 պատգամավոր կար, որոնց Արթուր Բաղդասարյանը ցավակցեց դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կապակցությամբ: Ժամը 15-ին 18 պատգամավոր էին գրանցվել: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը նկատեց, որ եթե «Օրինաց երկիրն» այդքան մտահոգ է, թե ինչու քվորում չկա, թող գոնե իրենց խմբակցությունն ամբողջ կազմով գրանցվի: Նշենք, որ «ՕԵԿ»-ն ԱԺ-ում 21 …

կարդալ ավելին

Հայաստանը չի շնորհավորել Վրաստանին

10.12.2005

Վրաստանի «Վարդերի հեղափոխության» 2-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցել են եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի եւ ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը որեւէ կերպ, անգամ` դեսպանի մակարդակով չի մասնակցել միջոցառմանը, ինչը բավականին վատ արձագանք է ստացել Վրաստանում: Իսկ թե ՀՀ իշխանությունները դա ինչով են բացատրում` պարզ չէ:

կարդալ ավելին

Հեռուստատեսություն է ուզում

10.12.2005

«Կենտրոն» հեռուստաընկերությունում բավականին լարված ու սպասողական մթնոլորտ է։ Նախնական լուրերի համաձայն, «Կենտրոնի» բաժնետոմսերին փորձում է տեր դառնալ Սամվել Բաբայանը։ Նրա դժվար իրականանալիք ձգտումներին ստվերային կարգով սատարում է ՀՅԴ-ն։ Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն էինք տպագրել այն մասին, որ Ս. Բաբայանը «Գրանդ Տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանից փորձում է հետ վերադարձնել նախկինում իր ունեցած բաժնեմասի գումարը եւ դրանից …

կարդալ ավելին

Նոր նշանակումներ

10.12.2005

ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Արմեն Հովհանիսյանը` ազատվելով Ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից: Բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Սեւադա Առաքելյանը, ով եղել է Ոստիկանության Կապանի բաժնի պետը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Արմեն Գեւորգյանը` ազատվելով Ոստիկանության Սյունիքի Մարզային վարչության Քրեական հետախուզության պետի պաշտոնից:

կարդալ ավելին

«Ընդդիմությունն այսօր ճգնաժամ է ապրում»

10.12.2005

Այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրում ստեղծված իրավիճակն է: Արդեն բազմաթիվ վերլուծություններ ու բացատրություններ են եղել, թե ինչու հայրենի ընդդիմությանն այս անգամ էլ չի հաջողվում Հայաստանում իրականացնել բազմիցս խոստացված հեղափոխությունը: Հանրաքվեից հետո մեր երկրում ստեղծված իրավիճակի շուրջ երեկ քննարկում էր հրավիրվել Մամուլի ազգային ակումբում: «Ներքեւից հեղափոխության սպառնալիքը բառի բուն իմաստով կախված …

կարդալ ավելին

«Ինչ-որ հարցադրումով պատասխանատվությունից չես խուսափի»

10.12.2005

– ԱԺ-ում ստեղծված իրավիճակի համար «Օրինաց երկիրը» մեղադրում է ՀՀԿ-ին`վստահեցնելով, թե ՀՀԿ-ն` բոյկոտելով ԱԺ աշխատանքները, պատժում է Արթուր Բաղդասարյանին, որը հայտարարել էր, թե հանրաքվեի ընթացքում լցոնումներն ակնհայտ են եղել: Միտումնավո՞ր է ՀՀԿ-ն բոյկոտում նիստերը, թե՞ այլ պատճառներ կան: – Այդ բացատրությունն ուղղակի անհեթեթություն է, եւ ինչ-որ մարդիկ ցանկանում են դրանով ինչ-որ միավորներ շահել: Շատ պարզ …

կարդալ ավելին

Սպառնալիք` կոնկրետ տեղով

10.12.2005

«Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հնարավոր է սկսվեն ռազմական գործողություններ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` ավելացնելով, թե մտահոգիչ է այն փաստը, որ այդ գործողությունները տեղի են ունենալու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նավթուղուց ոչ շատ հեռու: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս սպառնալիքը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ, որ եթե ԼՂ խնդրով բանակցությունները արդյունք չտան, …

կարդալ ավելին

Մարդաորս Չարենցավանում

10.12.2005

ՀՀ Ոստիկանությունը շարունակում է «Հանրապետություն» կուսակցության անդամների նկատմամբ ահաբեկումների շարքը։ Այս անգամ նրանց տեսադաշտում են հայտնվել «Հանրապետություն» կուսակցության Չարենցավանի տարածքային կազմակերպության անդամները։ Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման են ենթարկվել «Հանրապետության» անդամներ Արայիկ Խալաֆյանն ու Սաշա Սայադյանը։ Ինչպես տեղեկացանք «Հանրապետություն» կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի մուտքի մոտ Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են Արայիկ Խալաֆյանին պատկանող …

կարդալ ավելին