«Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հնարավոր է սկսվեն ռազմական գործողություններ»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` ավելացնելով, թե մտահոգիչ է այն փաստը, որ այդ գործողությունները տեղի են ունենալու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նավթուղուց ոչ շատ հեռու: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս սպառնալիքը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ, որ եթե ԼՂ խնդրով բանակցությունները արդյունք չտան, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: