քաղաքականություն

ՀՀԿ-ն ոչ մեկից չի վախենում նույնիսկ Գագիկ Ծառուկյանի ակտիվանալուց

22.12.2005

Շաբաթ օրը ՀՀԿ հերթական համագումարին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ելույթը լսելուց հետո հեռացավ: Շատերի գնահատմամբ, Ս. Սարգսյանի ներկայությունն ամենեւին էլ պատահական չէր, քաղաքական լուրջ քայլ էր` նոր ձեւավորվող քաղաքական կուսակցություններին ցույց տալու համար, թե ով է ՀՀԿ-ի թիկունքին լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ավելին, Անդրանիկ Մարգարյանը եւս չհերքեց, …

կարդալ ավելին

ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը երկրորդակա՞ն է

22.12.2005

Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հնչող հայտարարություններին զուգահեռ, Հայաստանում աստիճանաբար ակտիվանում են նաեւ հակամարտության կարգավորման հեռանկարների եւ ձեւերի շուրջ հասարակական քննարկումները: Այս շարքին կարելի է դասել նաեւ երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Ադրբեջանի հայերը, կորսված Հայրենիք, համապատասխան փոխհատուցում» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտում ընթացող …

կարդալ ավելին

Կրակի վրա՝ յուղ

19.12.2005

Վերջին ժամանակներս հատկապես դաշնակցական մամուլը Հայաստանում եւ դրսում հետեւողականորեն յուրօրինակ PR է սկսել Ջավախքի հարցի շուրջ: Օրերս նոր միջադեպ գրանցվեց. հայ-վրացական սահմանի Ժդանովականի վրացական մաքսատան հայ աշխատակիցներին փոխարինեցին վրացիներով: Այս դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ջավախահայության շրջանում։ Դրան ավելացավ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի պահանջը՝ ավելի քան 600 եկեղեցիների եւ կրոնական շինությունների պատկանելության հետ կապված: …

կարդալ ավելին

Դեմ էին Դալլաքյանին

19.12.2005

«Հայաստան» կոմիտեի ղեկավար կազմի ընտրության հարցում այս օրերին ընդդիմության շարքերում բավական թեժ քննարկումներ են ընթանում: Նշենք, որ այդ կոմիտեն պետք է մշակի ու համակարգի ընդդիմության գործողությունները: Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ղեկավար կազմում ընդգրկվեն «Արդարություն» դաշինքից` 3 եւ արտադաշինքային 3 կուսակցությունների ներկայացուցիչներ: «Արդարություն» դաշինքից կոմիտեի ղեկավար կազմում պետք է ընդգրկվեն դաշինքի առաջին երեք տեղերը …

կարդալ ավելին

Հիմա ո՞ւմ հավատանք

19.12.2005

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւ այլ անձինք վերջին ժամանակներս լավատեսություն էին հայտնում, որ ղարաբաղյան հարցը, հնարավոր է, մոտ ժամանակներս շուտափույթ լուծում ստանա։ Այդ հայտարարությունների ֆոնի վրա անսպասելի էր ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դիրքորոշումը, որը կարգավորման հեռանկարը բավական մշուշոտ է պատկերացնում։ Ըստ երեւույթին, Ռ. Քոչարյանը գիտի մի բան, որը չգիտի Ա. Ղուկասյանը։ …

կարդալ ավելին

Կօգտագործեն ԱՄՆ զինված ուժերը

19.12.2005

Ամերիկյան եւ ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի 3500 մետր բարձրության վրա գտնվող նախկին ԽՍՀՄ զինված ուժերին պատկանող «Սոյուխ» ռադիոլոկացիոն կայանը, որն այժմ ավերված վիճակում է, տրամադրել ԱՄՆ զինված ուժերի օգտագործմանը։ Վերջինս իր կարեւորությամբ չի զիջում ռուսական զինված ուժերին տրամադրված «Գաբուլայի» ռադիոլոկացիոն կայանին եւ հնարավորություն ունի «ծածկել» Թուրքիայի, Իրաքի, Իրանի եւ …

կարդալ ավելին

Ո՞ւր են համակարգիչները

19.12.2005

Ֆինանսների նախարարության աղբյուրները տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) ուսումնասիրություններից պարզվել է, որ կրթության բնագավառում բարեփոխումների շրջանակներում դպրոցների կոմպյուտերիզացման ծրագրերն իրենց նպատակներին այնքան էլ չեն ծառայում, եւ ծրագրի առաջադրած պայմանները (համապատասխան կահավորում եւ առանձնացված սենյակներ) չեն պահպանվում։ Ստուգումների արդյունքներով` ձեռք բերված համակարգիչների մի մասի ճակատագիրն անհայտ է։

կարդալ ավելին

Քոչարյանը սխա՞լ էր

19.12.2005

«Նման բան չի եղել, ես բաց չեմ քվեարկել: Թող կանգնի իմ դիմաց մեկն ու ասի, որ ես բաց եմ քվեարկել: Հեղինե Բիշարյանն ընտրական շա՜տ մեծ փորձ ունի, եւ հստակ գիտի, թե ինչպես են ընտրում: Ես նման սխալ բան ինձ թույլ չէի տա եւ չեմ էլ արել»,- ասում է «ՕԵԿ» պատգամավոր Հեղինե Բիշարյանը, որին ընդդիմությունը հռչակել …

կարդալ ավելին

Հայաստանն ուրի՞շ է

19.12.2005

Սոչիում երեկ կայացած Քոչարյան-Պուտին հանդիպումից հատկապես հետաքրքրում է գազի սակագների թանկացման հարցը: Ռուսական լրատվամիջոցներից մեկին Վ. Պուտինն այդ կապակցությամբ ասել է. «Ես վստահ եմ, որ տնտեսական փոխգործակցությունը եւ նաեւ գազի սակագների հարցը պետք է համահունչ լինեն քաղաքական հարաբերություններին»: Կարճատեւ այցի շրջանակներում քննարկված հարցերը ճշտելու համար դիմեցինք ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս ասաց, որ …

կարդալ ավելին

Օսկանյանը նամակ է գրել

19.12.2005

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական գերեզմանատան տապանաքարերի եւ խաչքարերի ավերածությունների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիցուրա Մաացուրային: Նամակն ուղղվել է նաեւ միջազգային այլ կառույցների: Օսկանյանը Մաացուրային տեղեկացրել է, որ այս օրերին հսկա մուրճերով եւ ծանր տեխնիկայով զինված ադրբեջանական զինծառայողները ջարդուփշուր են անում միջնադարյան հայկական գերեզմանատան պատմական …

կարդալ ավելին

«2006-ին էլ Ղարաբաղի հարցի լուծումը չի երեւում»

19.12.2005

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2006 թվականին մենք ակնկալում ենք խանդավառության եւ արդյունավետության նոր մակարդակներ՝ դրանք կառուցելով այն հիմքերի վրա, որոնք ձեւավորվել են 2005 թվականին»: Նախօրեին այսպիսի հայտարարություն արեցին երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդհանրապես, վերջին շրջանում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից հաճախ է առաջ քաշվում այն միտքը, թե …

կարդալ ավելին

Իշխանափոխությունը մնաց նոր տարուց հետո

19.12.2005

Միացյալ ընդդիմությունը երեկ Մատենադարանի մոտ անցկացրեց այս տարվա վերջին հանրահավաքը: Ինչպես իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ընդդիմությունը չի դադարեցնելու պայքարը, եւ հաջորդ հանրահավաքը կկայանա 2006թ. հունվարի 27-ին: Ինչպես եւ սպասվում էր, երեկվա հանրահավաքին բավական քիչ մարդ էր եկել: Բայց չնայած տեղացող հորդառատ անձրեւին, հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունն ու ընդդիմության առաջնորդները (բացի «Նոր …

կարդալ ավելին

Երբ իշխանությունները կրկին լռում են …

19.12.2005

Հայ-վրացական հարաբերություններն ամենեւին էլ լավագույն փուլում չեն գտնվում: Եկեղեցիների պատկանելության շուրջ մարող վեճը դարձյալ բռնկվելու նշաններ է ցույց տալիս: Վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած կրոնական կոնֆերանսի ժամանակ հայոց թեմի ներկայացուցիչը Վրաստանի հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու անհրաժեշտության հարց բարձրացրեց եւ խոսեց վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցիները սեփականացնելու մասին: Այս հայտարարությունները վրաց գիտական շրջանակների եւ հոգեւորականության …

կարդալ ավելին

Աշոտյանը ստաժ չունի, որ մեզ քննադատի

19.12.2005

– Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին` «պոպուլիստ», «օճառվող», եւ այլն, որոնք հատկապես հնչում էին ձեր դաշնակից կուսակցությունների կողմից: – 2005թ. ԱԺ գործունեությունը դրական եմ գնահատում: «ՕԵԿ»-ը բավական մեծ աշխատանք է կատարել, որոնցից կուզենայի նշել հատկապես ավանդների վերադարձը: Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին տարբեր պիտակներ կպցնելուն, ապա պետք է ասեմ, որ մենք …

կարդալ ավելին

Ի՞նչ մեղք է գործել «Ֆորպոստը»

19.12.2005

Երեկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարճատեւ այցով մեկնեց Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին։ Բոլորի համար պարզ էր, որ նախագահները պետք է համաձայնության գան գազի գնի հարցում։ Երեկ անհամբերությամբ հետեւում էին լրահոսին՝ իմանալու համար, թե վերջապես ինչ լուծում է ստանալու այս հարցը։ Սակայն հստակ պատասխան այդպես էլ չկարողացանք ստանալ։ Մոտ 5 ժամ տեւած բանակցություններից հետո …

կարդալ ավելին

Ընդդիմության ցայտնոտ

19.12.2005

Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան կարելի էր ենթադրել: Եվ եթե իշխանական ճամբարում հակասություններն առայժմ չեն վերաճել կոնկրետ գործողությունների (կոալիցիայի ոչ մի կողմ դեռ չի հայտարարել այդ միավորումից դուրս գալու մասին), ապա ընդդիմության ճամբարում առաջին քայլերն արդեն արված են` Ստեփան Դեմիրճյանը այլեւս չի մասնակցի հանրահավաքներին եւ դեռ չստեղծված, սակայն արդեն քանիցս չարչրկված, …

կարդալ ավելին

Թուրքիային են դատում

19.12.2005

Երեկ Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը: Հիշեցնենք, որ Փամուկը մեղադրվում է թուրք ժողովրդին եւ Թուրքիային նսեմացնելու մեջ: Փետրվարին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկը հայտարարել էր, որ նախորդ դարասկզբին Թուրքիայում 30.000 քուրդ եւ 1 մլն հայ է սպանվել: Նախօրեին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը կարծիք է հայտնել, թե Փամուկի դատավարությունը …

կարդալ ավելին

Վրաստանը դո՞ւրս է գալիս ԱՊՀ-ից

19.12.2005

Վրաստանի խորհրդարանի Արտաքին կապերի կոմիտեի նախօրեին կայացած նիստում քննարկվել է ԱՊՀ կազմում Վրաստանի մնալու նպատակահարմարության մասին փաստաթղթի նախագիծը: Քննարկման ընթացքում մասնավորապես նշվել է, թե փաստաթղթում պետք է արտացոլված լինի այն միտքը, որ Վրաստանի անդամակցումն ԱՊՀ-ին ժամանակին իրականացվել է վրաց ժողովրդի կամքին հակառակ՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ կոպիտ ռազմական եւ քաղաքական ճնշման արդյունքում: Նիստի ընթացքում նշվել …

կարդալ ավելին

Երրորդն ավելորդ է

18.12.2005

Ե՛վ Հայաստանում, եւ՛ Վրաստանում բոլորը հասկանում են, որ հայ-վրացական բնականոն հարաբերությունները չափազանց կարեւոր են երկու պետությունների համար։ Եվ այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ, Ջավախքում իրավիճակը սրվում է։ Ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ», իրավիճակը լարվում է հատկապես այն պահերին, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սուր խնդիրներ են ծագում։ Իհարկե, կոնկրետ վերջին միջադեպի մեղավորը վրացական կողմն էր (մեծ հեռատեսություն …

կարդալ ավելին

Կարգավորումից շատ հեռու ենք

18.12.2005

«Որեւէ նոր առաջարկ ինձ չեն ներկայացրել: Մենք քննարկել ենք այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո այսպիսի հայտարարություն է արել ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը: Վերջինս հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել` նշելով. «Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հիմնախնդրի լուծմանը, եւ բոլոր քննարկումները կարող են անիմաստ …

կարդալ ավելին