Դեմ էին Դալլաքյանին

19/12/2005

«Հայաստան» կոմիտեի ղեկավար կազմի ընտրության հարցում այս օրերին ընդդիմության շարքերում բավական թեժ քննարկումներ են ընթանում: Նշենք, որ այդ կոմիտեն պետք է մշակի ու համակարգի ընդդիմության գործողությունները: Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ղեկավար կազմում ընդգրկվեն «Արդարություն» դաշինքից` 3 եւ արտադաշինքային 3 կուսակցությունների ներկայացուցիչներ: «Արդարություն» դաշինքից կոմիտեի ղեկավար կազմում պետք է ընդգրկվեն դաշինքի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձինք, այսինքն` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը: Իսկ արտադաշինքային կուսակցություններից` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արամ Կարապետյանը: Երեկ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Արամ Զ. Սարգսյանն առաջարկել է, որ ղեկավար կազմի մեջ ընդգրկվի նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Այդ առաջարկին ի պատասխան` Ստեփան Դեմիրճյանն էլ առաջարկել է դաշինքից ղեկավար կազմում ընդգրկել նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Սակայն Դալլաքյանի մասնակցությանը «Հայաստան» կոմիտեում կտրուկ դեմ են արտահայտվել, եւ ղեկավար կազմի թիվը մնացել է նույնը: