քաղաքականություն

Նամակ Բաքվին

26.12.2005

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը մտահոգություն են հայտնել դեկտեմբերի 15-ին Նախիջեւանի հայկական գերեզմանոցում խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: «Նման գործողություններ եղել են նաեւ 2002-ին, երբ 10.000 խաչքարերից կանգուն մնացին միայն 2000-ը»,- ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին հղած ուղերձում, որում նշվում են նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ …

կարդալ ավելին

Վերադասավորվում եւ բանակցում են

26.12.2005

ԱԺ մեր աղբյուրի պնդմամբ` մեկ շաբաթ առաջ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ, որի ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ, եւ իշխանական ու ընդդիմադիր դաշտերում հնարավոր վերադասավորումների վերաբերյալ։ Ա. Բաղդասարյանը, մեր աղբյուրի հավաստմամբ, առաջարկել է համագործակցություն հաստատել կուսակցությունների միջեւ։ Թեպետ ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորներն այդ հանդիպման …

կարդալ ավելին

Կազմակերպված է ոչ միայն պետությունը, այլեւ «ՕԵԿ»-ը

26.12.2005

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ իր ամփոփիչ ասուլիսում հրաժարվում էր պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն քաղաքական գործչի հայտարարություններին, ասելով, թե ինքն իր համար որոշում է կայացրել` այսուհետ պատասխանել միայն այն գործիչների ասածներին, որոնց խոսքերն ինքն անձամբ կարդացել է ու ծանոթ է «շեշտադրումներին»: Այսինքն` հնչերանգին: Իսկ Ա. Բաղդասարյանը ոչնչից տեղյակ չէր: Ոչ …

կարդալ ավելին

«Մենք կարողացանք Հայաստանում սահուն հեղափոխության փորձ կատարել»

26.12.2005

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան գնալով ավելի ու ավելի են խորանում կոալիցիոն կուսակցությունների միջեւ առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունները: Երկրում տիրող կոռուպցիայի, անարդարության, անպատժելիության մթնոլորտի, սոցիալական ծանր պայմանների համար կոալիցիոն կուսակցություններից ամեն մեկը մեղադրում է իր մյուս գործընկերներին` «բայց այ, եթե իշխանության մեջ մենք մեծամասնություն լինեինք, ապա վիճակը հաստատ այդպես չէր լինի» տրամաբանությամբ: …

կարդալ ավելին

Ո՞վ է լինելու ԱՄՆ-ի ընտրյալը

26.12.2005

Եվ այսպես, 2005 թվականը ուր որ է կավարտվի, իսկ հեղափոխություն այդպես էլ տեղի չունեցավ։ Այն հետաձգվեց եւ, ընդդիմության հավաստմամբ, տեղի կունենա հաջորդ տարի։ Ընդդիմությունը չկարողացավ օգտագործել հանրաքվեի առիթը եւ իշխանափոխություն իրականացնել։ Ռուսաստանի դիրքորոշումը մինչեւ հանրաքվեն արտաքուստ շատ հանգիստ էր, սակայն ներքին անհանգստություն համենայն դեպս կար։ Դրանում կարելի է համոզվել՝ հետեւելով ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին։ Այսպես, …

կարդալ ավելին

Ընդդիմությունը վնասազերծում է ականներին

26.12.2005

Մինչ նոյեմբերյան հանրաքվեն ընդդիմադիրները խոստանում էին, թե «նոյեմբերի 27-ը լինելու է այս իշխանությունների վերջին օրը», հետո պարզվեց, որ այդ օրն ընդամենը սկսվում է իշխանությունների «վերջի սկիզբը»: Այնուհետեւ ընդդիմության ներսում սկսեցին տեսակետներ հնչել, թե ընդդիմության ներսում սինթեզի գործընթացներ պետք է սկսվեն ու դրա ավարտից հետո արդեն տեղի կունենա բազմիցս խոստացված, սակայն համառորեն այդպես էլ տեղի չունեցած …

կարդալ ավելին

Կեղծիքների պատվեր

26.12.2005

2005թ. դեկտեմբերի 14-ին՝ Ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահների այցելության օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, այդ երկրի Գիտությունների ակադեմիայի 60-ամյակի առթիվ հիշատակության արժանի մտքեր է արտահայտել իր ելույթում։ Նա իր երկրի գիտնականներին ու համապատասխան գիտական հաստատություններին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել մի ծրագրի մեջ, որի նպատակն է միջազգային հանրության առաջ հիմնավորել արցախահայերի՝ իրենց պապական հողում բնակվելու …

կարդալ ավելին

Ո՞վ է 21 հարցերի իրական հեղինակը

26.12.2005

Մեր թերթի նախորդ համարում տեղեկություն էինք տպագրել այն մասին, որ 1,5-2 ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական նամակով դիմել է ընդդիմության լիդերներից մեկին եւ հանդիպում է խնդրել, բացատրելով, թե ամերիկյան ինչ-ինչ ծառայությունները ներկայացնող պաշտոնյաներն ուզում են հանդիպել ու զրուցել նրա հետ շատ լուրջ խնդիրների շուրջ։ Քաղաքական այդ գործիչը մերժել է առաջարկն` ասելով՝ եթե նման հանդիպման անհրաժեշտություն …

կարդալ ավելին

«Ո՞վ է պատվիրատուն»

26.12.2005

Ձեր թերթի դեկտեմբերի 22-ի համարում զետեղված «Ո՞վ է հեղինակը» վերտառությամբ ապատեղեկատվությունը կարդալուց հետո կարծիք հայտնելու խնդրանքով դիմեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչն, ի դեպ, նախքան այն տպագրության ուղարկելը, կարող էր անել թերթի խմբագրությունը: Ցավոք, «168 Ժամը» գայթակղվեց սենսացիոն «հաղորդագրությամբ»՝ հագուրդ տալով Րաֆֆի Հովհաննիսյանի արժանապատվությունը վիրավորելու եւ նրան ցածր հարթության «բանավեճի» մեջ ներքաշելու՝ այլոց կամ էլ սեփական շահադիտություններին: …

կարդալ ավելին

Էլիտար խորհրդարան

23.12.2005

Սահմանադրական փոփոխությունները տվեցին իրենց առաջին «արդյունքը»։ Քանի որ, ըստ այդ փոփոխությունների, ԱԺ հանձնաժողովների թիվը պետք է մեծանա, որոշում է ընդունվել խորհրդարանի այգում նոր մասնաշենք կառուցել, եւ այդ նպատակով ծառահատումներն արդեն սկսվել են։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե իբր խորհրդարանն այլեւս չի «տեղավորվում» ներկայիս մասնաշենքում։ Հիշեցնենք, որ ժամանակին 260 պատգամավոր ունեցող խորհրդարանը լավ էլ տեղավորվում էր …

կարդալ ավելին

Քաղաքական սյուրպրիզ

23.12.2005

Մեր տեղեկություններով, Ամանորյա տոներից հետո կուսակցություն կստեղծի նաեւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նշենք, որ կուսակցության հիմքը լինելու է հենց ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը, որի անդամները մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են:

կարդալ ավելին

Դատի է տալիս

23.12.2005

Ադրբեջանական իշխանությունները մտադիր են դատի տալ Հայաստանին այն բանի համար, որ նա օգտագործում է Ղարաբաղում գտնվող ոսկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարար Հ. Բաղիրովը։ Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմն արդեն նյութեր է հավաքել այդ փաստերի առթիվ, եւ մոտ ժամանակներս դրանք կուղարկվեն համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Ինչպես նշել է նախարարը, Հայաստանից բացի, «Ադրբեջանի …

կարդալ ավելին

Ո՞վ է հեղինակը

23.12.2005

ՀՀ քաղաքական դաշտի որոշ գործիչներ հավատացնում են, թե 1,5-2 ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական նամակով դիմել է ընդդիմության լիդերներից մեկին (անունն առայժմ չեն հրապարակում) եւ հանդիպում է խնդրել, բացատրելով, թե ամերիկյան ինչ-ինչ ծառայությունները ներկայացնող պաշտոնյաներն ուզում են հանդիպել ու զրուցել նրա հետ շատ լուրջ խնդիրների շուրջ։ Քաղաքական այդ գործիչը մերժել է առաջարկն` ասելով՝ եթե նման …

կարդալ ավելին

«Շեֆը կհայտնվի վերջին պահին»

23.12.2005

Տարբեր լուրերի համաձայն, Գագիկ Ծառուկյանի հիմնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջնորդելու է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։ Շատ նեղ շրջանակում հնչած հարցին, թե ինչո՞ւ է «այդ հանգամանքը գաղտնի պահվում», Դալլաքյանը լոռեցուն հատուկ հումորով պատասխանել է. «Որովհետեւ շեֆը կհայտնվի վերջին պահին»։ Հետո նա պարզաբանել է, որ 2006թ. մարտին ձեւավորվելու է կուսակցության համակարգող խորհուրդը, որտեղ չի ֆիքսվելու իր …

կարդալ ավելին

Իզուր են ժխտում

23.12.2005

Որոշ պնդումների համաձայն` ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը վայելում է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի հատուկ բարեհաճությունը եւ, որքան էլ երբեմն ժխտողական բնույթի լուրեր են ի հայտ գալիս նրան սատարող որոշ քաղաքական գործիչների առնչությամբ, փաստ է, որ Հրանուշ Խառատյանը եւ Սուրեն Զոլյանը ԺՈՒԿ-ի նախագահի խորհրդականներն են, իսկ «Արմատը» ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ղեկավարում է ԺՈՒԿ-ի քաղաքական-վերլուծական կենտրոնը։ …

կարդալ ավելին

Շատերը վախենում են նույնիսկ բարեւել

23.12.2005

– Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա քաղաքական իրավիճակը: – Ճիշտն ասած, շարունակվում է նույն այն քաղաքականությունը, որը հիմնադրվել է: Եվ կարծես պետությունն արդեն կայացած է, եւ առանձնապես մեծ նշանակություն չունի, թե ովքեր են գալիս իշխանության: Ովքեր էլ գան, միեւնույն է, մեր` 1990թ. ընտրած ուղին են շարունակելու: Այլ բան է, որ իշխանավորների փոխվելուց զարգացումները կարող են մի …

կարդալ ավելին

Քոչարյանը պառակտեց ընդդիմության շարքերը

23.12.2005

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը կամաց-կամաց պառակտվում է: Դեկտեմբերի 20-ից դաշինքի աշխատանքներին այլեւս չմասնակցելու որոշում է կայացրել Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նախօրեին տեղի ունեցած ԱԺԿ վարչության նիստում որոշում է կայացվել այլեւս չմասնակցել ոչ «Արդարություն» դաշինքի, ոչ էլ ԱԺ «Արդարություն» խմբակցության աշխատանքներին: Երեկվա մամուլի ասուլիսում Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առայժմ դուրս …

կարդալ ավելին

Մեղքերի թողություն

23.12.2005

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների առնչությամբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին, որում մասնավորապես նշվում է. «Ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ եղել են լցոնման դեպքեր, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, քանի որ ոմանք արջի ծառայություն մատուցելով, հարված են հասցնում Հայաստանի միջազգային վարկին: ԱԺ եւ ՕԵԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս, …

կարդալ ավելին

Ընդդեմ բարբարոսության

23.12.2005

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավարությունը նամակով դիմել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշին` պահանջելով անհապաղ դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի կողմից Նախիջեւանի հայկական միջնադարյան գերեզմանատների եւ խաչքարերի ավերման բարբարոսական գործողությունները: Քեն Խաչիկյանը Ռ.Հարնիշին կոչ է արել պահանջել, որպեսզի ավերված տեղամասերը հնարավորության սահմաններում վերականգնվեն հայ փորձագետների եւ հայկական հուշարձանների գծով այլ ճանաչված միջազգային փորձագետների աջակցությամբ:

կարդալ ավելին

Ե՛տ տվեք մեր հողերը

23.12.2005

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների ջանքերով բազմաթիվ ուսանողներ եկել էին (ինչպես հետո պարզվեց, բերման էին ենթարկվել) ԳԱԱ` կոնֆերանսին ներկա գտնվելու: Կոնֆերասը սկսվեց ԳԱԱ փոքր դահլիճում, սակայն դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը ոտքի վրա էին, եւ առաջին զեկուցող, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց իր զեկույցը լսելուց հետո կոնֆերանսը շարունակել ԳԱԱ մեծ դահլիճում: Դահլիճում տիրող …

կարդալ ավելին