Ընդդեմ բարբարոսության

23/12/2005

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավարությունը նամակով դիմել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշին` պահանջելով անհապաղ դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի կողմից Նախիջեւանի հայկական միջնադարյան գերեզմանատների եւ խաչքարերի ավերման բարբարոսական գործողությունները: Քեն Խաչիկյանը Ռ.Հարնիշին կոչ է արել պահանջել, որպեսզի ավերված տեղամասերը հնարավորության սահմաններում վերականգնվեն հայ փորձագետների եւ հայկական հուշարձանների գծով այլ ճանաչված միջազգային փորձագետների աջակցությամբ: