Երեկ երեկոյան տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ խորհրդի նախագահի միակ թեկնածուի՝ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին տրված «դեմ» ձայների քանակը գերազանցել է «կողմ» ձայներին: Արդյունքում նա չի ընտրվել, եւ նշանակվել են նոր ընտրություններ:
կարդալ ավելինԲրիտանական «Economist» թերթը տեղեկացնում է, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել այդ եվրոպական կառույցին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունների գործընթացը, եթե թուրք ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու մեջ մեղադրվող աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկը դատապարտվի: Վերլուծաբանների կարծիքով, Եվրամիությունը հանրահայտ գրող Օ. Փամուկի նկատմամբ դատավարությունը դիտում է որպես Թուրքիայի կողմից իր քաղաքացիներին խոսքի ազատություն երաշխավորելու պարտավորությունների կատարմանը հավատարմության «լակմուսի թուղթ»: …
կարդալ ավելինՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում այդպես էլ չհերքեց լուրերը, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` նրա հետ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ունեցած լուրջ հակասությունների պատճառով: «Ո՞վ է նման լուրեր տարածում»,- հարցին հարցով պատասխանեց Գ. Իսագուլյանը: «Հերքո՞ւմ եք, թե՞ ոչ»` մեր հարցին նա պատասխանել է. «Ես նման հարցերի չեմ պատասխանում»: …
կարդալ ավելին«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Վրաստանի հայաբնակ Ջավախք շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կհատկացվի շուրջ 130 մլն դոլար: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին` ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար:
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի այլեւս նախկին անդամ Վահան Բաբայանը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ իր որոշումը մեկնաբանել է ընդդիմության լիդերներից իր հիասթափությամբ: «Երբ Կոնդոլիզա Ռայսը դուրս եկավ Դեմոկրատական կուսակցությունից ու անդամագրվեց բոլորովին հակառակ ուղղվածություն ունեցող Հանրապետական կուսակցությանը, լրագրողները հարց էին ուղղել, թե ինչու այդպես վարվեց: Եվ նա պատասխանել էր. «Դեմոկրատական կուսակցությունում ինձ ընդունում եւ գնահատում էին որպես …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը մշակել է եռաստիճան համակարգ (լավ, բավարար, անբավարար), որով գնահատվելու է նախարարությունների եւ կառավարության առընթեր մարմինների տարեկան գործունեությունը: Երեկ իրենց հաշվետվությունները ներկայացրեցին Տրանսպորտի եւ կապի, Էներգետիկայի նախարարությունները եւ Մաքսային պետական կոմիտեն: Ի տարբերություն վերջին երկու գերատեսչությունների, որոնց գործունեությունը վարչապետը գնահատել էր «լավ», Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ստացել էր «բավարար»: «Վարչապետն ինձ ասաց. …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ն սոցիալական նախարարություն չունի` ՕԵԿ-ի հետ մշակույթի նախարարի պորտֆելը փոխելու համար: «ՀՀԿ-ն սոցիալական նախարարություն չունի, այն կա՛մ ՕԵԿ-ի ձեռքում է, կա՛մ ՀՅԴ-ի: Այնպես որ` ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը պիտի փորձեն բանակցել այդ հարցի շուրջ»,- ասել էր Ա. Մարգարյանը: Նա նաեւ ավելացրել էր, թե ՕԵԿ-ը այդ հարցի …
կարդալ ավելին– ՀՅԴ-ն 1998թ. սկսած բոլոր ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա այսօր փորձում է առաջիկա ընտրություններում իրեն հենարան հավատարիմ նոր կուսակցություններ ստեղծել` մի կողմ թողնելով ՀՅԴ-ին: Դա ՀՅԴ-ին չի՞ մտահոգում: – Մեր հարաբերությունները նախագահի հետ իսկապես բավականին սերտ են: Մենք նրա հետ համագործակցության փորձ ունենք 1998 թվականից: Երկու անգամ պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը …
կարդալ ավելինՀամենայնդեպս, այդ երկրի անվտանգության հայեցակարգում՝ Հայաստանի հետ հարաբերությունները որակված են որպես «պրագմատիկ», իսկ Ադրբեջանի պարագայում` «ստրատեգիական գործընկերություն» (իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները «Վարդերի հեղափոխությունից» հետո բոլորը գիտեն, թե ինչպիսին են): Երեկ ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին այս կապակցությամբ նկատեց. «Վրաստանի «Ազգային անվտանգության …
կարդալ ավելինԵթե իշխանական դաշտում տարեսկիզբը նշանավորվեց մշակույթի նախարար, ՕԵԿ-ական Հովիկ Հովեյանի արկածներով ու աղմկալի հրաժարականով, ապա ընդդիմությունը նոր տարում պառակտվեց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 11-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երիտասարդական կառույցի ղեկավար Վահան Բաբայանը իր ընկերներից մեկի միջոցով Արամ Զ. Սարգսյանին մի նամակ է հանձնել, որում տեղեկացրել է կուսակցությունից դուրս գալու իր մտադրության մասին: …
կարդալ ավելինՀայտնի է, որ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հնարավոր վայրերում արդեն ուսումնասիրություններ են կատարվել: Եվ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին խոսակցություններն ու վերոնշյալ ուսումնասիրություններն առաջացրել են Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի զայրույթը: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարեց Դ. Հակոբյանն՝ Ավանի պոլիկլինիկայում հրավիրած ասուլիսում: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում, այսպես կոչված, գրավյալ տարածքները: Գրավյալ տարածքներն առաջին …
կարդալ ավելին«Այն զենքը, որով Հովեյանը գրոհել էր էլցանցի աշխատակիցների վրա, պատահաբար նորից ձեր նվիրածը չէ՞ր» հարցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Ոչ, այս անգամ իմ բախտն էլ բերեց, եւ իմ նվիրած զենքը չէր: Այն Ոստիկանության կողմից նախարարին տրված ծառայողական զենքն էր»: Կարդացեք Անդրանիկ Մարգարյանի հետ հարցազրույցը
կարդալ ավելինԱնդրանիկ Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է կոալիցիայի կողմից Արմեն Հարությունյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում առաջադրելու մասին լուրերը: «Որոշեցինք կուսակցական առաջադրում չանել, եւ այնպիսի մեկին առաջադրել, որը կոալիցիոն երեք ուժերի համար ընկալելի եւ ընդունելի կլինի»,- ասել է նա: Հարցին, թե կոնկրետ ՀՀԿ-ն դժգո՞հ էր Լարիսա Ալավերդյանի աշխատանքից, Ա. Մարգարյանը պատասխանել է. «Ուղղակի նա իր սեփական …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցությունում նոր տարին սկսվեց պառակտումներով: Նախօրեին կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել «Հանրապետության» երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանը: Կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Ս. Սուրենյանցի խոսքերով, Վ. Բաբայանը Արամ Զ. Սարգսյանին նամակ է հանձնել, որտեղ գրել է իր որոշման մասին: Մեր տվյալներով, նամակում Վ. Բաբայանն իր այդ քայլը բացատրել է անձնական-սոցիալական վիճակով: Նա ընդգծել …
կարդալ ավելին«Ենի մուսավաթ» թերթը պնդում է, թե Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը Փարիզում ԵԱՀԿ դիվանագետների հետ գաղտնի բանակցություններ է վարում, որոնց առանցքը ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրն է, մասնավորապես՝ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Պաշտոնապես Ադրբեջանի նախագահը հունվարի 2-ից կարճատեւ արձակուրդում է: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` «Ենի մուսավաթը» պնդում է, որ Իլհամ Ալիեւը նախ մեկնել է Դուբայ, որտեղից արդեն ուղեւորվել է …
կարդալ ավելինԵրեք քրեական գործ է հարուցվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Նախաքննությունն արդեն ավարտվել է եւ գործերն ուղարկվել են առաջին ատյանի դատարան: Մեղադրանքներն առաջադրվել են ուրիշ անձանց փոխարեն քվեարկելու համար: Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք Դատախազությունը հայտնաբերել է Երեւանի Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում եւ Գյումրիում:
կարդալ ավելինՄտավախություն չկա՞, որ ՀՀ կողմից երկքաղաքացիության ընդունման դեպքում, այն երկրները, որտեղ մեծ սփյուռք ունենք, ՀՀ վրա ավելի մեծ ազդեցության լծակներ կունենան: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Չեմ կարծում, այդ լծակներն այսօր էլ կան»: Ըստ նրա՝ քաղաքացիության ինստիտուտն այն չէ, որով կարողանան ազդել ՀՀ-ի վրա: «Միջազգային իրավունքի տեսակետից ոչ …
կարդալ ավելինԿենտրոնական բանկը դարձավ երկրի ողջ ֆինանսական դաշտի միասնական վերահսկողը: Համակարգի ներդրումը համարելով դրական երեւույթ` տնտեսագետ Էդվարդ Սանդոյանի կարծիքով` այն ունի մի մեծ թերություն՝ միասնական վերահսկողը չպետք է լինի ԿԲ-ն: Այն տեսակետը, որ որոշ ժամանակ հետո ԿԲ-ն կդադարի երկրի միասնական ֆինանսական վերահսկողը լինել, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում չհերքեց: Նրա խոսքերով, ԿԲ-ն առաջիկա 2-3 …
կարդալ ավելինՎերջերս դարձյալ խոսակցություններ կան, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առողջության պատճառով պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Ա. Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ իր առողջությունը բարվոք վիճակում է, եւ որեւէ պատճառ չկա իր հրաժարականի համար: Հարցին` պարզե՞լ եք, թե այս փուլում ում է ձեռնտու նման լուրերի տարածումը, պատասխանել է. «Դա իշխանափոխության տարբերակներից մեկն է: Եթե …
կարդալ ավելինՆախորդ տարեվերջին քաղաքական շրջանակներում հիմնական իրադարձությունները ծավալվում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ: Իսկ սահմանադրական առաջարկվող առանցքային փոփոխություններից մեկն էլ գործող Սահմանադրությունից երկքաղաքացիության արգելքի վերացումն էր: Երկքաղաքացիության արգելքն այսօր արդեն հանված է, եւ կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայ Յեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պատրաստվում է ԱԺ առաջիկա գարնանային նստաշրջանում շրջանառության մեջ դնել երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի նախագիծ: Ինչպե՞ս է …
կարդալ ավելին