ԺՈՒԿ նախագահ, պատգամավոր Մանուկ Գասպարյանը պատրաստ է իր կուսակցության համար պատվիրած օրհներգից ձեռք քաշել եւ այն տրամադրել Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք այն դարձնեն Հայաստանի օրհներգ: «Ես օրհներգ ունեմ գրած իմ կուսակցության համար, եթե մրցույթ լինի, ես դրանից ձեռք կքաշեմ, թող վերցնեն ու դարձնեն Հայաստանի օրհներգ: Իսկ այս օրհներգից պետք է օր առաջ հրաժարվենք, որովհետեւ այն …
կարդալ ավելինՆոր Սահմանադրությամբ, Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության նոր օրհներգը: ԱԺ գրեթե բոլոր պատգամավորներին Սահմանադրության այս պահանջը շատ է դուր եկել եւ անհամբեր սպասում են, թե երբ է հասնելու դրա հերթը: Նրանք դեմ են որպես պետության խորհրդանիշ վերահաստատել գործող «լացացնող» օրհներգն ու այն թողնել անփոփոխ: ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի …
կարդալ ավելինԵրեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երեկ լսվել է 2005-ի նոյեմբերի 27-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի մասին Թոմաս Յիրսայի զեկույցը: Սակայն այդ հարցով առանձին քննարկում նախատեսված չէր, ուստի խնդրի վերաբերյալ որեւէ հայտարարությամբ չէր կարող հանդես գալ Հայաստանի պատվիրակության նորանշանակ անդամ Ստեփան Դեմիրճյանը: …
կարդալ ավելինՌուսները մեղադրում են վրացիներին, վրացիները` ռուսներին։ Մեզ ոչ ոք առայժմ չի մեղադրում, թեեւ մենք էլ պաշտոնապես ոչ մեկին չենք մեղադրում կամ կարծիք հայտնում։ Իսկ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ հաստատելու էքսցենտրիկ ղեկավարի իր իմիջը եւ բացեիբաց մեղադրեց ռուսներին։ «Գազատարի պայթեցումը սաբոտաժ է, իսկ Ռուսաստանը շանտաժիստ է», – հայտարարել է Վրաստանի …
կարդալ ավելին«Գազի մատակարարումը Հայաստան եւ Վրաստան կարող է վերականգնվել արդեն մեկ օրից»,- երեկ հայտարարել է Մոզդոկ-Թբիլիսի պայթեցված գազատարի վերականգնողական աշխատանքների ղեկավար Վիկտոր Կրայնովը: «Եթե աշխատանքը շարունակվի նույն թափով եւ որեւէ խոչընդոտ չլինի, արդեն վաղը գազը կարող է կրկին հոսել»,- ասել է նա: «ITAR-TASS»-ի փոխանցմամբ` վերականգնողական աշխատանքներին մասնակցում է 80 մարդ: «Գազպրոմ»-ը թույլ է տվել վրացական պատվիրակությանը …
կարդալ ավելինԽաղաղարար ուժերի տեղակայման հարցը Ղարաբաղում սկսել են ավելի հաճախակի քննարկել ու շոշափել: Բնականաբար, գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Օրերս Արցախի Հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչները հարցի վերաբերյալ միանշանակ բացասական են արձագանքել: Ժողովրդավարություն խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով, ժողովրդի անվտանգության եւ Ղարաբաղի տարածքային ամբողջականության ամենալավ երաշխիքը Ղարաբաղի բանակն է: Նրա խոսքերով, միջազգային …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետի հրամանով` Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Խաչատուր Աֆյանը` ազատվելով ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Ոստիկանության մայոր Վալերի Օսիպյանը` ազատվելով ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կադրերի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության …
կարդալ ավելինԱնգամ ամենամոլի ռուսամետ քաղաքական գործիչներից շատերն այս օրերին առիթը բաց չեն թողնում լրատվամիջոցներով խստագույնս քննադատելու Ռուսաստանյան իշխանություններին: Փաստորեն, ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերոջը (իսկ իրականում` իր ֆորպոստին) գազ մատակարարում է այն գնով, ինչ Վրաստանին, ում հետ հարաբերությունները կարելի է մեղմ ասած ոչ բարիդրացիական բնութագրել: Իսկ նախօրեին Հյուսիսային Օսեթիայում Հարավային Կովկասը սնուցող Մոզդոկ-Թբիլիսի գազատարի պայթեցումը, շատերի կարծիքով, …
կարդալ ավելինՍտամբուլի դատարանը նախօրեին որոշել է կարճել աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկի դեմ հարուցված գործը: Հիշեցնենք, որ Փամուկը մեղադրվում էր թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու մեջ, քանզի 2005-ի փետրվարին շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայում մեկ միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանվել: Ըստ CNN-Turk հեռուստաընկերության, դատարանին ուղղված նամակում Արդարադատության նախարարությունը նշել է, որ իրավասու …
կարդալ ավելինԹուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային կազմակերպել C-300 զենիթահրթիռային համակարգեր արտադրող համատեղ ձեռնարկություն: Հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում Թուրքիան նախատեսում է արտասահմանից ձեռք բերել օդային հարձակումից պաշտպանվելու միջոցներ: Քննարկվում է ամերիկյան արտադրության Patriot, ռուսական C-300 եւ ամերիկա-իսրայելական արտադրության Arrow-2 համակարգերի ձեռքբերման հարցը: Հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման շուրջ մրցույթի հարցերը քննարկվելու են …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի՝ քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցությունից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը պաշտոնանկ է արվել: Սակայն այդ տեղեկությունները նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է՝ ասելով, որ նախագահի նման հրամանագիր չի եղել:
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում` փետրվարին: Մինչ այդ, Լոնդոնում ՌԴ դեսպանատանը հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները: «Մենք մտել ենք մի փուլ, որը իսկապես բարդ է, եւ դրա վկայությունն այսօրվա մեր հանդիպումն էր, ինչը բավական ծանր …
կարդալ ավելինՄամուլում հրապարակում եղավ, թե ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ հունվարի 23-ից սկսվող ԵԽ ԽՎ նստաշրջանում լսվելու է ԼՂՀ հակամարտության շուրջ ԵԽ ԽՎ զեկույցը, որտեղ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստվում է ներկայացնել նոր փաստեր: Իսկ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը պնդում է, որ հունվարի 23-ին ԵԽ ԽՎ նստաշրջանում ԼՂՀ հիմնահարցին առնչվող …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքը պատրաստվում է կոալիցիոն կուսակցությունների դեմ հերթական գրոհն իրականացնել: Եվ առաջիկա ԱԺ լիագումար նիստի ժամանակ ընդդիմադիրները նորից պնդելու են 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որի վերաբերյալ երեկ նրանք ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված նամակ էին պատրաստում: Նույն առաջարկությամբ ընդդիմությունը հանդես էր եկել դեռ նախորդ տարվա …
կարդալ ավելինՌազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գների բարձրացման հարցը մեր երկրում բազմաթիվ դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Գազի գնի հետ կապված հարցերի շուրջ երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին ԱԼՄ հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ու Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) ղեկավար Հրանտ Խաչատրյանը: Բանավեճն աչքի ընկավ ՌԴ-ի հասցեին մի քանի կոշտ հայտարարություններով, որոնց հեղինակը …
կարդալ ավելինԸնդդիմության «17+8» ֆորմատը երեկ այս տարվա առաջին նիստն էր հրավիրել, որի ժամանակ քննարկվեցին «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեի ստեղծման հետ կապված հարցերը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, հիմնական քննարկումն ընթացել է կազմակերպչական խնդիրների շուրջ, որոնց մանրամասներն իրենք կներկայացնեն առաջիկայում «Կինոյի տանը» հրավիրվելիք հանդիպման ժամանակ: Իսկ մինչ այդ, մարզերում ընթանում են քաղաքացիական խմբերի ստեղծման աշխատանքները:
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի հունվարի 17-ի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնից եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս «ռակիրովկան» մեկնաբանվում է հետեւյալ կերպ՝ կառույցը կարծրացած է, բազմաթիվ գործեր պատշաճ կերպով չեն քննվում, հասարակական մեծ դժգոհությունների …
կարդալ ավելին«Դրո» գործով ցմահ բանտարկության դատապարտված Արմենակ Մնջոյանը վերջերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ է հղել, որում հայտարարել է, թե չի ցանկանում, որ իր նկատմամբ համաներման որոշում կայացնեն: Բացի այդ, նա ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչներին ծանր մեղադրանքներ է ներկայացրել: Մնջոյանը մասնավորապես գրել է, որ ՀՅԴ-ական Հրանտ Մարուխյանի սպանության մեջ մեղավոր են նաեւ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ …
կարդալ ավելին«Այս Սահմանադրությունը հարգանք չունի ժողովրդի մոտ: Իմ կարծիքով, եթե հաջորդ նախագահական ընտրություններում օրինական նախագահ ընտրվի, մենք իրեն կխնդրենք այս Սահմանադրության վրա երդում չտա, մինչեւ մի բան անենք»,- հանրաքվեի ընթացքում թույլ տրված բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ փաստաթղթերը թափահարելով` ասաց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Իսկ դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ավելացրեց. «Եթե կեղծարարները պատասխանատվության ենթարկվեն, հաջորդ ընտրությունների …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու անվտանգությունն ապահովողները Սուրբ Ծննդյան գիշերը Ճրագալույցի պատարագ մատուցելու համար Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճար ժամանած Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասավորների հազարավոր հավատացյալների աչքի առաջ խուզարկել են: Այս մասին տեղեկացնող «Ջորջիան թայմս» թերթը գրում է, որ մետաղորսիչ սարքով ստուգել են նաեւ Իլյա Երկրորդի գավազանը: …
կարդալ ավելին