քաղաքականություն

Երաշխիքն ուժերի հավասարակշռությունն է

22.01.2006

«2006 թվականը բարենպաստ կլինի Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վերսկսման եւ զարգացման համար: Դա հիմնականում պայմանավորված է հակամարտության կողմերի ներքաղաքական իրադարձություններով: Կարծում եմ, որ որոշակի քայլեր լինելու են, իսկ հարցի լուծման վերջնական արդյունքները ցույց կտա գործընթացը»,- այս մասին հունվարի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Խոսելով վերջին ժամանակներս …

կարդալ ավելին

Հետաձգվել է

22.01.2006

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ երկրորդ քրեական գործով դատավարության հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին: Ադրբեջանցի սպան մեղադրվում է 2004թ. մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ, եւ կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման: Դատական նիստը երեկ տեւել է մոտ կես ժամ: Նիստում պետական մեղադրողը թուրքերեն հրապարակել է Սաֆարովին ներկայացվող մեղադրական …

կարդալ ավելին

Հմայակը «Դաշինքի» անդամ չէ

22.01.2006

Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ հերքել է այն լուրերը, թե ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն այդ կուսակցության անդամ է: «Հ. Հովհաննիսյանն անդամագրվելու նպատակով չի դիմել «Դաշինքի» որեւէ տարածքային կառույցի, հետեւաբար նրա հայտարարությունները եւ տեսակետները չեն կարող դիտարկվել «Դաշինքի» անունից: Ողջունելի է պարոն Հովհաննիսյանի այն կարծիքը, ըստ որի` նա բարձր է գնահատում Սամվել …

կարդալ ավելին

Վերադասավորումներ են եւ՛ իշխանության ներսում, եւ՛ ընդդիմության մեջ

22.01.2006

– Վերջին շրջանում բավական ակտիվություն է նկատվում ՀՀ ներքաղաքական դաշտում: Ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք հավակնում են մեծ ներկայություն ունենալ ԱԺ-ում` խորհրդարանական ընտրություններից հետո: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գործընթացները: – Քաղաքական դաշտի այսօրվա ակտիվությունը թվացյալ է. այդ մասին ավելի շատ խոսվում է, քան իրականում կա: Որքան մոտենան ԱԺ ընտրությունները, այդքան ակնհայտ է, որ ավելի կսրվի …

կարդալ ավելին

Ընդդիմությունը փաստեր ունի, բայց չի տալիս ոչ մեկին

22.01.2006

Ընդդիմությունը, հանրաքվեից երեք ամիս անց` ձեռք բերելով կեղծիքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, եկել է այն համոզման, որ ընտրություն, հանրաքվե կեղծելը շատ ավելի դժվար է, քան մաքուր ընտրություն անցկացնելը, որովհետեւ, ինչպես երեկվա ասուլիսում հայտարարեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, կեղծիքներ կատարելու համար ավելի շատ խելք է պետք, քան նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Իսկ գործող իշխանությունները, ըստ …

կարդալ ավելին

Նշանակումներ

22.01.2006

ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Կենտրոնի բաժնի Նորք-Մարաշ բաժանմունքի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ամիրյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Երեւան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության մայոր Մուշեղ Հակոբյանը` ազատվելով Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետի օպերատիվ …

կարդալ ավելին

Չվաճառեք գազատարը

22.01.2006

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ կարծիք է հայտնել, որ Վրաստանը սնող մայր գազատարը կարող է վաճառվել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման հանձնվելուց հետո: Նախկին նախագահի խոսքերով` մայր գազատարի վաճառքի հարցը բարձրացվել էր դեռեւս իր նախագահության օրոք, սակայն իրենք գազատարը համարում էին ռազմավարական նշանակության օբյեկտ եւ հրաժարվել են վաճառել այն: «Մենք որոշեցինք, որ, …

կարդալ ավելին

Տոնածառի հանդես առանց Ղարաբաղի

22.01.2006

Ամանորի գիշերն, անցնող տարվա վերջին րոպեներին նախագահները սովորաբար դիմում են իրենց ժողովուրդներին։ Դա կոչվում է ամանորի շնորհավորական ուղերձ, որով երկրի ղեկավարն ամփոփում է անցնող տարվա ձեռքբերումներն ու սկսվող տարվա համար հուսադրող խոստումներ տալիս։ 2005 թվականի դեկտեմբերի 31-ին Ռոբերտ Քոչարյանի ուղերձը լսելիս, զարմանքով նկատեցի, որ Հայաստանի նախագահը ոչ մի խոսք չասաց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին։ …

կարդալ ավելին

Ռուսասիրությունից բուժվելու գինը

22.01.2006

Հայաստանում «հասարակական կարծիք» ասվածը բավականին հետաքրքիր կատեգորիա է։ Ներքաղաքական կյանքում, օրինակ, հասարակական կարծիքը գրեթե ոչ մի դերակատարում չունի։ Որեւէ կուսակցության մասին հասարակական կարծիքը կարող է բացասական լինել, բայց այդ կուսակցությունը, միեւնույն է, կարող է ընտրություններում հսկայական ձայներ հավաքել, եւ հակառակը. ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունը կարող է ջախջախիչ պարտություն կրել։ Հայաստանում բոլորովին այլ մեխանիզմներ են գործում։ …

կարդալ ավելին

Գազը թանկանում է. Կոնդոլիզա Ռայսն է մեղավոր

22.01.2006

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ անորոշ իրավիճակ է ստեղծվել: Այս պահին հստակ է միայն, որ մինչեւ այս տարվա ապրիլի մեկը գազը չի թանկանա, իսկ թե դրանից հետո որքան կթանկանա, դեռ պարզ չէ: Այդ հարցով դեռեւս ընթացող բանակցությունները թերեւս իրենց տրամաբանական ավարտին կհասնեն Քոչարյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ: Գազի գնի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին նախօրեին հրավիրած …

կարդալ ավելին

Ռազմագերին հայրենադարձվեց

22.01.2006

Հունվարի 18-ին հայազգի մեկ ռազմագերի, որն ազատազրկված էր Ադրբեջանում, հայրենադարձվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ: Այս գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհի վրա: Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների առաջարկով ԿԽՄԿ-ն, իրականացնելով իր չեզոք միջնորդի դերը, աջակցել է ազատ արձակված ռազմագերու հայրենադարձմանը: Նախքան գործողությունն իրականացնելը ԿԽՄԿ-ի պատվիրակները հավաստիացել …

կարդալ ավելին

Չխոստացավ, բայց չմերժեց

22.01.2006

Երեկ կառավարությունում տարեկան հաշվետվությունը ներկայացնելուց հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք հնարավո՞ր է քրեակատարողական հիմնարկում հանդիպում կազմակերպել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարը չխոստացավ, բայցեւ չմերժեց այդ այցի հնարավորությունը:

կարդալ ավելին

Կասեցրել են

22.01.2006

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները արտասահմանցի գործընկերների աջակցությամբ կասեցրել են Չեչնիայում ահաբեկիչներին եւ անջատողականներին սատարող մի շարք միջազգային ահաբեկչական խմբերի գործունեությունը, փակվել են այդ խմբերի տեղեկատվական կենտրոնները Ադրբեջանում եւ Լեհաստանում: Պատրուշեւը հայտնել է, որ Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ անցկացված գործողությունների արդյունքում Ռուսաստանին …

կարդալ ավելին

Նախարարը զարմանում է

21.01.2006

Կրթության եւ գիտության նախարարության տարեկան հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳ նախարար Սերգո Երիցյանին ասել է, որ բուհական ընդունելության քննությունների գործընթացում առկա թերությունները մնում են նախարարության հիմնախնդիրների շարքում: Այնուամենայնիվ, նախարարի ասուլիսի ժամանակ երբ լրագրողներից մեկը հարց բարձրացրեց այդ թերությունների մասին, Ս. Երիցյանը զարմացավ. «Ի՞նչ դժգոհությունների մասին է խոսքը»: Այնուհետեւ նա նշեց, որ գնահատման եւ …

կարդալ ավելին

Ղարաբաղն` Ադրբեջանի թղթադրամի վրա

21.01.2006

«Ռադիոլուրի» հաղորդմամբ` Ադրբեջանը նոր տարին դիմավորել է նոր թղթադրամներով, որոնց վրա պատկերված է եղել Ղարաբաղը: Բաքվի Մամուլի ակումբի նախագահ Արիֆ Ալիեւը խորհուրդ է տվել չքաղաքականացնել այս հանգամանքը, ավելացնելով, որ Ղարաբաղի պատկերումը թղթադրամի վրա խորհրդանշում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

կարդալ ավելին

Ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ

21.01.2006

Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ դեպարտամենտի աշխատակիցները հունվարի 14-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր փորձել են կեղծ փաստաթղթերով թռչել Վիեննա: Հայաստանի քաղաքացիները ձերբակալվել են Թբիլիսի-Վիեննա չվերթի անձնագրային հսկողության ժամանակ: Ձերբակալվածները մտադիր էին տարանցմամբ մեկնել Տորոնտո: Հարուցվել է քրեական գործ:

կարդալ ավելին

Արմենակ Մնջոյանը հրաժարվում է համաներումից

21.01.2006

«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Արմենակ Մնջոյանից օրերս հերթական նամակն է ստացվել: 2005թ. նոյեմբերի 8-ին թվագրված եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված իր նամակում Արմենակ Մնջոյանը հրաժարվում է համաներումներից` պատճառաբանելով, որ ներման արժանի են հանցագործները, իսկ ինքը որեւէ հանցանք չի կատարել: Իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով, Մնջոյանը չի ցանկանում դուրս գալ կալանավայրից, …

կարդալ ավելին

Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ

21.01.2006

Եթե ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսանկյունից, ապա այն կարող է լինել միակը ԱՊՀ տարածքում, որի կարգավորմամբ շահագրգռված են բոլոր գերտերությունները, քանի որ հակամարտության շարունակումը ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին եւ ոչ էլ Եվրոպային: Այդ մասին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը: Նրա խոսքերով, իրավիճակը կողմերի …

կարդալ ավելին

Վերջին բաժակն ավելորդ էր

21.01.2006

Շաբաթ օրը «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որտեղ խաշի սեղանի շուրջ հավաքված են եղել հանրապետականները` ի դեմս Անդրանիկ Մարգարյանի, լուրջ ծեծկռտուք է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եւ ՀՀԿ պատգամավոր Մանվել Ղազարյանի (Վեդի Ալկո) միջեւ: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց միջադեպի փաստը` ասելով. «Առանձնապես բան չի եղել: Ի՞նչ ասեմ` փոքր միջադեպ էր, անցավ-գնաց»: Ս. Խաչատրյանն …

կարդալ ավելին

Անատոլի Ավագյանը հավաքել է իրերը

21.01.2006

Հավաստի տեղեկություններով` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանին: Տեղեկություններ կան, որ ՀՀ նախագահն այդ պաշտոնում ուզում է նշանակել Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Այս լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Անատոլի Ավագյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր …

կարդալ ավելին