Հետաձգվել է

22/01/2006

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ երկրորդ քրեական գործով դատավարության հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին: Ադրբեջանցի սպան մեղադրվում է 2004թ. մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ, եւ կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման: Դատական նիստը երեկ տեւել է մոտ կես ժամ: Նիստում պետական մեղադրողը թուրքերեն հրապարակել է Սաֆարովին ներկայացվող մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատավորը հաջորդ նիստը նշանակել է փետրվարի 21-ին: 2004-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ մարտի 7-ը: