Մեր հարցին` միտումնավո՞ր էր թուրք պատվիրակն ընդհատել իր ելույթը ԵԽ ԽՎ նիստի ընթացքում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Անկասկած, որովհետեւ մինչ իմ ելույթը թուրքական պատվիրակության քարտուղար Չաուշօղլին, որն ամենաէքստրեմիստն է, երեք անգամ իր մոտ կանչեց թուրք պատվիրակին ու նրա ականջին ինչ-որ բան փսփսաց: Իսկ ելույթս սկսելուն պես Չաուշօղլին սկսեց հետեւիցս թուրքերեն բարձրաձայն խոսել: Չեմ կարող ասել` ինչ …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ դեկտեմբերի 16-ի հրամանագգրով ստեղծվող Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, արտադրելու է «զենքի բոլոր տեսակները»: Ըստ նրա, նախարարության ստեղծումը շատ լավ է երկրի համար եւ կհանգեցնի դրական արդյունքների: «Մենք արտադրելու ենք ադրբեջանական բանակին անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները»,- շեշտել է նա: Նոր նախարարությունը ձեւավորվելու է Հատուկ մեքենաշինության …
կարդալ ավելին«Ինձ համար առաջնայինը ԼՂՀ հարցն է: Եթե ԼՂՀ հարցում իրենց` երկու թեւերի (Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի) մոտեցումները համընկնեն մեր մոտեցումների հետ, ես ներքաղաքական գործընթացները կթողնեմ մի կողմ»,- ասաց Արամ Զ. Սարգսյանն` ի պատասխան մեր հարցի` հնարավո՞ր է` «Հանրապետությունն» առաջիկա ընտրություններում համագործակցի Սերժ Սարգսյանի թիմակից ՀՀԿ-ի հետ: «Այս առումով պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ: …
կարդալ ավելինԱՄՆ սենատորներ Փոլ Սարբենսը եւ Սյուզան Քոլինզը միացել են Սենատի թիվ 320 բանաձեւի կողմնակիցներին՝ դառնալով Հայոց ցեղասպանության բանաձեւի տակ իրենց ստորագրությունը դրած 21-րդ եւ 22-րդ օրենսդիրները։ Բանաձեւը, որն առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբերին ներկայացրին սենատոր Ջոն Ինսայնը եւ Սենատի փոքրամասնության ղեկավարի օգնական Ուիփ Ռիչարդ Դարբինը, կոչ է անում երկրի նախագահին՝ «վստահեցնել, որ Հայոց ցեղասպանության փաստի …
կարդալ ավելինՄշակույթի նախարարի թափուր պաշտոնի շուրջ քննարկումները շարունակվում են: «Եթե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը չի կարող խորհրդարան ղեկավարել, երբ շատ պատգամավորներ նիստերին չներկայանալով աշխատավարձ են ստանում, ինչպե՞ս կարող է նրա կուսակցության անդամը նվիրյալ անձնավորություն լինել»,- մշակույթի նախարարի պաշտոնն ՕԵԿ անդամի զբաղեցնելու առնչությամբ այս կարծիքին է գրող, հրապարակախոս Լեւոն Մարգարյանը: «Պետք է դիմել հանրապետության նախագահին եւ վարչապետին …
կարդալ ավելինԹուրքիայի Անվտանգության ազգային ծառայության գլխավոր քարտուղար Մեհմեդ Իգիտ Ալպդողանը հայտարարել է, թե Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցություններին ու Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ կոնսուլտացիաներ է անցկացնում Միացյալ Նահանգների կառավարության հետ: Ալպդողանը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի թեկնածությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղարար գործընթացի մասնակից, …
կարդալ ավելին«Ինչքան հայկական կողմը բավարարել է թուրքական կողմի նախապայմանները, այնքան Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշել: Թուրքիան պահանջում էր, որ Հայաստանը ցեղասպանության հարցը չբարձրացնի, Հայաստանը չբարձրացրեց: Թուրքիան չբավարարվեց եւ նախապայման դրեց Հայաստանի վրա, որպեսզի ճնշի սփյուռքի վրա, եւ սփյուռքը չբարձրացնի այդ հարցը»,- երեկ «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ նշեց քննարկման մասնակից, Հայ Յեղափոխական դաշնակցության …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ ՌԴ-ի կողմից որոշում կայացվեց բարձրացնել նաեւ Հայաստան ներմուծվող գազի սակագինը, ՀՀ-ում հակառուսական ալիք բարձրացավ: Անգամ ամենառուսամետ գործիչներն այսօր բավական կոշտ հայտարարություններ են անում ՌԴ հասցեին: Սակայն այս ֆոնին բացառություն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ով Մամուլի ազգային ակումբում երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ աշխատում էր ամեն կերպ հեռու մնալ ՌԴ-ի …
կարդալ ավելին– Քաղաքական գրեթե բոլոր ուժերը 2006թ. հայտարարել են նախընտրական տարի եւ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկում: Սակայն, որքան էլ զարմանալի է, ընդդիմությունն այդ գործընթացներից դուրս է եւ հայտնվել է լուսանցքում: Ինչո՞վ եք դա բացատրում: – Նախ պետք է արձանագրել, թե ով է 2006թ. հայտարարել նախընտրական տարի: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունն արել է Ռոբերտ …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրության արդյունքում խորհրդի նախագահ է ընտրվել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: 72 անդամ ունեցող խորհրդից քվեարկությանը մասնակցել են 70-ը, որոնցից Ս. Սարգսյանի ընտրությանը դեմ են եղել ընդամենը 4-ը: Թեկնածուների ցանկում է եղել նաեւ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ով սակայն խորհրդի նիստը սկսվելուն պես ինքնաբացարկ է հայտնել: Երեկ համառ լուրեր …
կարդալ ավելինԱյս օրերին ռուսական գազի թեման ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան հեղինակավոր թերթերի ուշադրության կենտրոնում է։ Ճիշտ է, առավել մեծ հետաքրքրություն նրանց համար ներկայացնում է Ուկրաինան, սակայն Հայաստանը նույնպես հիշատակվում է տպագրվող հոդվածների մեջ։ Եվ եթե Ռուսաստանի հանդեպ գրեթե բոլորը քննադատորեն են տրամադրված, ապա մեր հանդեպ դիրքորոշումը երբեմն անհասկանալի է, երբեմն` քննադատական, երբեմն էլ՝ վիրավորական։ Շվեյցարական …
կարդալ ավելինԱյս հարցը երեկ դարձել էր «Հայելի» ակումբում քաղաքական եւ մշակութային գործիչների քննարկման առարկան: Ի դեպ, արվեստագետներից ու մտավորականներից շատերը հրավիրվել էին այլ թեմայի շուրջ զրուցելու, եւ ոմանք, անակնկալի եկած, լքեցին ակումբը: Ոմանք էլ սպասում էին նախարարի թեկնածուների կոնկրետ անունների բարձրաձայնման, ինչը տեղի չունեցավ: Բանավիճողների «թիրախը» քննարկմանը ներկա «Իսահակյան» մշակութային միության նախագահ, ՕԵԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանն …
կարդալ ավելին2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը սկսվել է: Տարբեր մարդիկ տարբեր ձեւերով են պայքարում հաջորդ խորհրդարանում իրենց տեղերի համար: Մեկը կուսակցություն է բացում, մյուսը «տեր» է փնտրում, իսկ Արշակ Սադոյանի մոտ դա արտահայտվում է հերթական շոուով` հերթական դատական պրոցեսով: Երեւի թե այն պատճառով, որ այլ կերպ պարոն Սադոյանը հայկական հեռուստաէկրաններին չի կարողանում երեւալ, եւ որոշել է …
կարդալ ավելինՈրքան մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը, այնքան ավելի ակնհայտ են դառնում կողմերի դիրքորոշումների միջեւ առկա հսկայական տարբերությունները։ Նկատվում է եւս մի օրինաչափություն. որքան մեծանում է միջազգային ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ, այնքան առաջին պլան է մղվում ԼՂՀ դիրքորոշումը։ Մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահող, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտի տարածաշրջանային այցի օրերին ԼՂՀ իշխանությունները …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ հունվարի 22-ի գիշերը Երկաթգծի կայարանում իջեւանած բեռնատար գնացքներից մեկում բանվորները պարկերի մեջ սատկած հավեր են հայտնաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Հակահամաճարակային հիգիենիկ տեսչության աշխատակիցները: Երեկ մեր աղբյուրները տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները հավերը եւ Երկաթգծի բանվորներին տանելուց զատ խստորեն հրահանգել են լրագրողներին այդ միջադեպի …
կարդալ ավելինԸնդդիմությունը հետաձգել է հունվարի 27-ին Մատենադարանի մոտ հայտարարված հանրահավաքը: Օրեցօր նվազող, երբեմնի «18+8» ֆորմատից տեղեկացանք, որ հանրահավաքը հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով: Իսկ նոր հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: Ի դեպ, երեկ էլ ֆորմատի անդամները ցանկանում էին հանդիպում կազմակերպել «Կինոյի տանը», սակայն այդ հանդիպումը եւս չի կայացել` նույն պատճառով:
կարդալ ավելինՕրերս մամուլում գովազդային հիմունքով տպագրվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը՝ «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարության աջակցության ռազմավարություններ» թեմայով, որն ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության՝ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շյուսելի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ է հնչել: ԱԳՆ մեր աղբյուրների հավաստմամբ` Ա. Բաղդասարյանը Ավստրիա է մեկնել հանգստանալու նպատակով, սակայն NDI-ի խորհրդով մասնակցել է այդ …
կարդալ ավելինՀունվարի 17-ին Ռոբերտ Քոչարյան-Ջոն Էվանս հանդիպման ընթացքում վերջինս հայտարարել էր, թե Վաշինգտոնում եւ այլուր լուրջ մտահոգություններ կան ՀՀ հանրաքվեի գործընթացի շուրջ, ուստի ԱՄՆ-ը չի կարող հաստատել Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն վերահաստատել ԱՄՆ-ին, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու ու 2007-2008թթ. ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու պարտավորությունը: ԱԺ փոխնախագահ …
կարդալ ավելինԴեռ անցած տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀ Արտգործնախարարությունը հայ ժողովրդի եւ կառավարության անունից շնորհակալություն էր հայտնում ԱՄՆ-ին` Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ վստահության համար: Խոսքը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) կողմից մեր երկրի հետ համագործակցության ծրագրի «հաստատման» մասին է: ՀՄԿ-ն որոշել էր գյուղական շրջաններում աղքատության կրճատման եւ տնտեսական զարգացման համար Հայաստանին տրամադրել 235.65 մլն դոլարի ֆինանսական օգնություն: Սակայն, …
կարդալ ավելինԻսկ մինչ այդ, երկու երկրների նախագահների հանդիպումն «ավելի արդյունավետ նախապատրաստելու նպատակով» երկօրյա այցով առաջին անգամ Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դը Գուխտը: Վերջինս նախօրեին ուշ երեկոյան հանդիպեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Իսկ երեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ նա համատեղ ասուլիս էր հրավիրել: Ի տարբերություն միջազգային հանրության, Լեռնային …
կարդալ ավելին