Այս օրերին ռուսական գազի թեման ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան հեղինակավոր թերթերի ուշադրության կենտրոնում է։ Ճիշտ է, առավել մեծ հետաքրքրություն նրանց համար ներկայացնում է Ուկրաինան, սակայն Հայաստանը նույնպես հիշատակվում է տպագրվող հոդվածների մեջ։ Եվ եթե Ռուսաստանի հանդեպ գրեթե բոլորը քննադատորեն են տրամադրված, ապա մեր հանդեպ դիրքորոշումը երբեմն անհասկանալի է, երբեմն` քննադատական, երբեմն էլ՝ վիրավորական։
Շվեյցարական «LE TEMPS» թերթում տպագրված հոդվածում, որը վերնագրված է «Ռուսական գազ – դասեր Եվրոպայի համար», հեղինակը կարծիք է հայտնում, որ ռուսները գազի միջոցով փորձում են իրենց ազդեցությունը տարածել հետխորհրդային երկրներում, սակայն գտնում է, որ դա բացասական հետեւանքներ կունենա հենց Ռուսաստանի համար։ Ի թիվս այլ փաստարկների, հոդվածագիրը կարեւորում է ՌԴ-ի՝ վստահելի գործընկերոջ համբավը։ «Այսպիսի ռադիկալ վարքագիծ դրսեւորելով՝ Ռուսաստանը լրջորեն փչացրեց վստահելի արտահանողի իր համբավը, որը վայելում էր մոտ 40 տարի»,- գրում է թերթը։
Ռուսաստանի քաղաքականությունը քննադատում է նաեւ ֆրանսիական «LIBERATION»-ը։ «Ռուսաստանի տարածքում տեղի ունեցած զարմանալի պայթյունների արդյունքում Վրաստանը եւ Հայաստանը կիրակի օրվանից ընդհանրապես գազ չեն ստանում։ Սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ մոնոպոլիստ «Գազպրոմը» անգամ ներողություն չեն խնդրել այս երկրներից, որոնք այս բացառիկ դաժան ձմեռվա պայմաններում ցրտի են մատնվել»,- ասում է հոդվածագիրը՝ Լորեն Միլլոն։
Գազն իր բնույթով տարբերվում է մյուս էներգակիրներից այն առումով, որ այլընտրանքային միջոցներ գտնելը կարճ ժամանակահատվածում անհնար է։ Օրինակ, նավթի պարագայում կարելի է գտնել ավելի հարմար գործընկեր եւ ներմուծել նրանից, սակայն գազի համար հարկավոր են նոր գազամուղներ, որոնց կառուցումը բավականին թանկ է։ Այդ իսկ պատճառով, բնական գազը ճնշում բանեցնելու բավականին լավ լծակ է, որը բանեցնում է Ռուսաստանը։
Այս հարցին անդրադարձել է նաեւ իտալական «LA STAMPAN», որը գրում է. «Այն, որ գազը կարող է դառնալ քաղաքական ազդեցության միջոց, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հրաշալի գիտեին։ Ապագայում այս հանգամանքի հետ պետք է հաշվի նստի նաեւ Ռուսաստանը»։
Եվրոպական գրեթե բոլոր թերթերը Ռուսաստանի կողմից գազի գների բարձրացումը դիտում են բացառապես քաղաքական տեսանկյունից։ Միայն մի բան է անհասկանալի մնում օտարերկրյա լրագրողների համար՝ եթե Ուկրաինայի եւ Վրաստանի դեպքում ռուսների դիրքորոշումը հասկանալի է, ապա ինչպե՞ս բացատրել Հայաստանի դեպքը։ «LE FIGARO»-ն փորձել է պատասխանել այս հարցին, ընդ որում, հայերի համար վիրավորական ձեւակերպումներով։ «Կրեմլը շարունակում է գազային հարձակումը» հոդվածում նշելով, որ վերջերս ՌԴ-ն կրկնակի չափով բարձրացրել է գազի գինն անդրկովկասյան հանրապետությունների համար, հեղինակը գրում է. «Հայաստանի պարագայում, որը Կովկասում վերջին ռուսական «տպՔՍՈ»-ն է, այսպիսի դեմարշը շատ զարմանալի է։ Հնարավոր է՝ Մոսկվան դժգոհ է էներգակիրների մատակարարման համաձայնագրերից, որոնք Երեւանը» ստորագրել է Թեհրանի հետ»։
Նույն թերթում մեկ այլ հոդվածագիր գտնում է, որ «Ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած երկրների» համեմատ հայերը գտնվում են ավելի շահեկան վիճակում՝ նկատի ունենալով այն, որ մինչեւ ապրիլի 1-ը մենք գազը գնելու ենք նախկին գներով։ «ԱՊՀ այն երկրները, որոնք ընտրություն են կատարել Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնելու եւ ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու օգտին, պատժվում են գների թանկացման տեսքով։ Ամենադժվարը Վրաստանի վիճակն է, որն իր ժողովրդավարական հանդգնության համար այժմ 1խմ գազի դիմաց վճարում է 110 դոլար, մինչդեռ նրա լսող (բնագրում՝ «տՏրսցՔվՈ