«Ինձ համար առաջնայինը ԼՂՀ հարցն է: Եթե ԼՂՀ հարցում իրենց` երկու թեւերի (Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի) մոտեցումները համընկնեն մեր մոտեցումների հետ, ես ներքաղաքական գործընթացները կթողնեմ մի կողմ»,- ասաց Արամ Զ. Սարգսյանն` ի պատասխան մեր հարցի` հնարավո՞ր է` «Հանրապետությունն» առաջիկա ընտրություններում համագործակցի Սերժ Սարգսյանի թիմակից ՀՀԿ-ի հետ: «Այս առումով պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ: Մնացած հարցերում իրենք մոտեցումներ չունեն»,- ավելացրեց նա: