Մեր հարցին` միտումնավո՞ր էր թուրք պատվիրակն ընդհատել իր ելույթը ԵԽ ԽՎ նիստի ընթացքում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Անկասկած, որովհետեւ մինչ իմ ելույթը թուրքական պատվիրակության քարտուղար Չաուշօղլին, որն ամենաէքստրեմիստն է, երեք անգամ իր մոտ կանչեց թուրք պատվիրակին ու նրա ականջին ինչ-որ բան փսփսաց: Իսկ ելույթս սկսելուն պես Չաուշօղլին սկսեց հետեւիցս թուրքերեն բարձրաձայն խոսել: Չեմ կարող ասել` ինչ էր խոսում. ես թուրքերեն չեմ հասկանում: Իսկ երբ ելույթումս հիշատակեցի «ցեղասպանություն» բառը, նա սկսեց թխկթխկացնել` ձեռքերը խփելով սեղանին»: