Կճանաչե՞ն ցեղասպանությունը

01/02/2006

ԱՄՆ սենատորներ Փոլ Սարբենսը եւ Սյուզան Քոլինզը միացել են Սենատի թիվ 320 բանաձեւի կողմնակիցներին՝ դառնալով Հայոց ցեղասպանության բանաձեւի տակ իրենց ստորագրությունը դրած 21-րդ եւ 22-րդ օրենսդիրները։

Բանաձեւը, որն առաջին անգամ անցյալ տարվա նոյեմբերին ներկայացրին սենատոր Ջոն Ինսայնը եւ Սենատի փոքրամասնության ղեկավարի օգնական Ուիփ Ռիչարդ Դարբինը, կոչ է անում երկրի նախագահին՝ «վստահեցնել, որ Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ ԱՄՆ-ն ունի համապատասխան արտաքին քաղաքականություն»։ Կոչ է անում նաեւ նախագահին ամենամյա իր ուղերձում «մեկ եւ կես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջումը ճշգրտորեն բնորոշել որպես ցեղասպանություն»։ Բանաձեւը համապատասխանում է 2005թ. հունիս ամսին կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի եւ Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրանկ Փալոնի կազմած Ներկայացուցիչների տան թիվ 316 բանաձեւին, որն այսօր ունի 144 աջակից։