Կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների «ջրերը կրկին սկսել են մեկ առվով չհոսել», թեեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ կոալիցիոն կուսակցությունների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմը կոալիցիան, հավատարիմ չորս տարով կնքված կոալիցիոն հուշագրին, դե յուրե պետք է պահպանվի: Բայց նախարարների` կառավարությանը հաշվետվություններ ներկայացնելու ընթացքում այդ պայմանավորվածությունը խախտվեց: Եվ ՀՀԿ-ական վարչապետն ընդգծված բացասական գնահատականներ …
կարդալ ավելինԵրեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահի եւ ռեկտորի ընտրության շուրջ կրքերը գնալով բորբոքվում են: Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ այդ բորբոքումներն արհեստական են եւ հրահրվում են ինչ-որ ուժերի կողմից: Այն բանից հետո, երբ ԵՊՀ խորհրդի նախագահի` 10 օր առաջ կայացած ընտրության ժամանակ խորհրդի նախագահի միակ թեկնածու, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը չընտրվեց այդ պաշտոնում, …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ նախագահ Կարել դը Գուխտի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարց օրակարգում չկա: «Ենթադրվում է, որ եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա այդ դեպքում չի բացառվում խաղաղապահ ուժերին դիմելը: Ես չեմ կարծում, թե այս կամ այն երկիրը կամ կազմակերպությունը կարող է …
կարդալ ավելինԱյս օրերին Հայաստանում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, գազի խնդիրն է։ Խոսքը եւ՛ պայթեցված գազատարի վերականգնման ժամկետների մասին է, եւ՛ գազի սակագների շուրջ հայ-ռուսական առայժմ անհաջող բանակցությունների։ Բայց գազի թեման ընդամենը պրոբլեմի առաջին, ամենաերեւացող շերտն է։ Իրականում քննարկման առարկան շատ ավելի ընդգրկուն է։ Ըստ էության, օրակարգում հայ-ռուսական հարաբերությունների վերանայման խնդիրն է։ Իսկ այս համատեքստում շատ կարեւոր …
կարդալ ավելինՊատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ են այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դառնալու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Բնականաբար, նախագահն ակտիվ կերպով ներգրավված չէ կուսակցական շինարարության եւ նոր կուսակցությունների ստեղծման գործում»: Ըստ նրա` Քոչարյանը, սակայն, ըմբռնումով է մոտենում 2007թ. ընտրություններին ընդառաջ՝ նոր կուսակցությունների ստեղծմանը …
կարդալ ավելինՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն անհանգստություն է հայտնել հայ հասարակության մեջ գազի գնի փոփոխության պատճառով նկատվող հակառուսական տրամադրությունների կապակցությամբ: «Հայաստանում հասարակական կարծիք է ձեւավորվում, որը, դժբախտաբար, Ռուսաստանի օգտին չէ: Այս հասարակական կարծիքը կարող է հետագայում երբեւէ իր դերը խաղալ: Սա այն է, ինչ մեզ իսկապես անհանգստացնում է»,- կարծում է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր …
կարդալ ավելին«Ե՛վ ադրբեջանցիներն են ուզում Ղարաբաղը տեսնել իրենց կազմում, եւ՛ հայերը: Մենք էլ (Ռուսաստանը-խմբ.) ուզում ենք խաղաղություն: Աստծո սիրուն, հարցը լուծեք առանց մեզ, բայց չի ստացվի: Երբեք,- Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` պարզաբանելով, թե ինչու առանց ՌԴ-ի հնարավոր չէ հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ -Հարեւան երկրներին բարեկամացնել չի ստացվի, …
կարդալ ավելին«lragir.am» ինտերնետային կայքը, որն, ըստ լուրերի, պատկանում է «Օրինաց երկրին» եւ պարբերաբար պատասխանում է ՕԵԿ-ի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած գնահատականներին, երեկվա պարբերականում դարձյալ տարակուսանք է արտահայտում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` ՕԵԿ նախարարներին տրված հաշվետվությունների գնահատականների վերաբերյալ` նշելով. «Օրինակ, ինչո՞ւ է լավ ստանում Բնապահպանության նախարարությունը, երբ ձեռնարկությունները հանքերում տոննաներով ոսկի եւ արծաթ են թաքցնում, …
կարդալ ավելինԵԽ ԽՎ այս նստաշրջանում այլեւս հայաստանյան պատվիրակության անդամ չհանդիսացող Շավարշ Քոչարյանը ԵԽ ԽՎ-ում դեռեւս երկու օրենսդրական նախաձեռնության հեղինակ է, որոնցից մեկը ԵԽ անդամ երկրներում խաղաղ պայմաններում հրազենի օգտագործման կտրուկ սահմանափակման մասին է: «Բոլոր երկրները վավերացրել են մահապատիժն արգելող դրույթը, բայց բոլոր երկրներում իրավապահ մարմինները, տարբեր ծառայությունները մարդ են սպանում: Եթե մարդու կյանքն այդքան մեծ արժեք …
կարդալ ավելինԵՊՀ խորհրդի նախագահի երեկ նախատեսված ընտրությունները հետաձգվել են եւ տեղի կունենան վաղը: Մեր տեղեկություններով հետաձգման պատճառը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախատեսված այցն է Հայաստան: Բանն այն է, որ ԵՊՀ խորհրդի անդամ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ, քանի որ վերջինս Ս. Իվանովի այցի պատճառով զբաղված էր լինելու, որոշվել է ընտրությունները հետաձգել: …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ 2006-ը կարող է հաջող տարի լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Խոսելով հակամարտության վերջնական լուծման ճանապարհին կանգնած խոչընդոտների մասին՝ Թ. Դեւիսը նշել է, որ գլխավոր արգելքը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ առկա հակասությունն է: Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը լուրջ խոչընդոտ է ինչպես Հայաստանի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Բելգիայի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ներկայացնելով ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը երկրի հետագա կարգավիճակի վերաբերյալ` Գ. Պետրոսյանն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով ընտրել է անկախության ճանապարհը: «Անկախությունից ցածր որեւէ կարգավիճակ անընդունելի է ԼՂՀ-ի համար»,- նշել է նա: ԱԳ նախարարն ասել է, որ հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ …
կարդալ ավելին2006թ. Հայաստանի անդամավճարը ՄԱԿ-ին կազմում է 34 հազար դոլար: ԱԳՆ ՄԱԿ-ի բաժնի վարիչ Մհեր Մարգարյանի խոսքերով` ՄԱԿ-ի անդամ պետությունները գումարի վճարումը կարող են իրականացնել ողջ տարվա ընթացքում: Հայաստանը տարեսկզբին արդեն փոխանցել է անդամավճարի գումարը: Ադրբեջանն այս տարի պետք է մուծի 85 հազար դոլար, Վրաստանը` 51 հազար: Սակայն վերջինս ՄԱԿ-ի անդամ 20 պետություններից մեկն է, որոնք …
կարդալ ավելինՎրաստանի փոխարտգործնախարար Լեւան Չոլաձեն երեկ հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը չի պաշտպանում ԱՊՀ-ից դուրս գալու՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության նախաձեռնությունը: «Կառավարությունը քննարկել էր այդ հարցը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տեսանկյուններից: Ձեւավորվել է միանշանակ դիրքորոշում՝ ներկա փուլում ԱՊՀ կազմից դուրս գալու հարց Վրաստանը չի բարձրացնելու»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Չոլաձեն:
կարդալ ավելինԵրեկ Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների հանդիպման ընթացքում որոշվել է ընթացիկ տարում Վրաստանին հատկացնել 33,5 մլն եվրոյի ֆինանսական օգնություն: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ` Վրաստանն այդ աջակցությունը ստանալու է դրամաշնորհի տեսքով՝ ժողովրդավարությունը եւ երկրում իրականացվող բարեփոխումները ամրապնդելու, արտաքին պարտքերը սպասարկելու նպատակով: Եվրամիությունը քննարկում է նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բալկաններ գազատարի շինարարության հարցը: Ենթադրվում է, որ այդ ծրագրին …
կարդալ ավելինԱյն ընթերցողներն, ովքեր դիտել են «Կնքահայրը» ֆիլմը, հավանաբար հիշում են դրվագը, երբ մաֆիայի կնքահայր Մայքլ Կորլեոնեն եկեղեցում կնքում է իր զարմիկին, իսկ նույն այդ պահին նրա մարդիկ լուծում են ոչ ցանկալի մարդկանց հարցերը, այդ թվում՝ կնքվող երեխայի հոր։ Ամենայն հավանականությամբ, Միխայիլ Սահակաշվիլին նայելով այս նկարին՝ Վլադիմիր Պուտինին կնույնացներ դոն Կորլեոնեի հետ, որն ըստ Վրաստանի երիտասարդ …
կարդալ ավելին«Հայերի համաշխարհային կոնգրեսի» եւ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ գազի գնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: «Գազի գնի շուրջ այս ամսվա ընթացքում երկկողմանի ընդունելի տարբերակ կգտնվի: Գազի թեման Հայաստանի քաղաքացիների համար այժմ գլխավոր թեման է, հետեւաբար հարցի լուծումը լավ նվեր է նրանց համար»,- ասել է նա: …
կարդալ ավելին«Երկու պայթյուններից հետո Վրաստանը եւ Հայաստանը զրկված են գազից». երեկ այս վերնագրով հոդված էր հրապարակել «Figaro» օրաթերթը: Հոդվածում նշվում է, որ Մ. Սահակաշվիլին Մոսկվային մեղադրում է Թբիլիսիին ծնկի բերելու նպատակով այս «սաբոտաժը» կազմակերպելու մեջ: Իսկ ՌԴ-ն Սահակաշվիլու այս մեղադրանքը որակում է որպես «հիստերիկ հայտարարություն»: Հոդվածագիրը հղում է կատարել նաեւ լատվիացի մի դիվանագետի խոսքին, որն ասում …
կարդալ ավելինԱդրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի կիսում այն մարդկանց լավատեսությունը, ովքեր ենթադրում են, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է մոտ ապագայում: «Եթե հարցը կարգավորվի, ապա ես 100%-ով համոզված եմ, որ այն կկարգավորվի ոչ հօգուտ Ադրբեջանի: Մեզ կգոհացնի հարցի լուծումը միայն այն պայմաններով, որ Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) մնա մեր պետության անբաժանելի մաս եւ վերադարձվեն օկուպացված բոլոր տարածքները»,- …
կարդալ ավելինԱդրբեջանի պատվիրակության մանդատների հարցը ԵԽ ԽՎ երեկվա նստաշրջանի օրակարգում չի եղել, սակայն ըստ կանոնակարգի` այն կարող էր ներառվել, եթե 10 պատգամավոր ոտքի կանգնեն եւ առարկեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցում: Եվ ահա, երբ այդ հարցով 9 պատգամավոր ոտքի են կանգնել, հենց այդ պահին ուշացումով դահլիճ է մտել Ստեփան Դեմիրճյանը եւ ակամայից ընդգրկվել է ոտքի կանգնած …
կարդալ ավելին