Վրաստանի փոխարտգործնախարար Լեւան Չոլաձեն երեկ հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը չի պաշտպանում ԱՊՀ-ից դուրս գալու՝ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության նախաձեռնությունը: «Կառավարությունը քննարկել էր այդ հարցը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տեսանկյուններից: Ձեւավորվել է միանշանակ դիրքորոշում՝ ներկա փուլում ԱՊՀ կազմից դուրս գալու հարց Վրաստանը չի բարձրացնելու»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Չոլաձեն: