Ի վնաս Ադրբեջանի

24/01/2006

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի կիսում այն մարդկանց լավատեսությունը, ովքեր ենթադրում են, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է մոտ ապագայում: «Եթե հարցը կարգավորվի, ապա ես 100%-ով համոզված եմ, որ այն կկարգավորվի ոչ հօգուտ Ադրբեջանի: Մեզ կգոհացնի հարցի լուծումը միայն այն պայմաններով, որ Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) մնա մեր պետության անբաժանելի մաս եւ վերադարձվեն օկուպացված բոլոր տարածքները»,- day.az-ի փոխանցմամբ` հայտարարել է Մութալիբովը եւ ավելացրել, թե հարցի ցանկացած այլ լուծում կհակասի Ադրբեջանի շահերին: «Ներկայումս շատ է խոսվում հանրաքվեի մասին: Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե ԼՂ-ում չի մնացել ոչ մի ադրբեջանցի: Մի խոսքով, մեր իշխանությունները պետք է շատ զգույշ մոտենան բոլոր այդ հարցերին»,- շարունակել է նա: