Հետաձգվել է

27/01/2006

ԵՊՀ խորհրդի նախագահի երեկ նախատեսված ընտրությունները հետաձգվել են եւ տեղի կունենան վաղը: Մեր տեղեկություններով հետաձգման պատճառը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի նախատեսված այցն է Հայաստան: Բանն այն է, որ ԵՊՀ խորհրդի անդամ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ, քանի որ վերջինս Ս. Իվանովի այցի պատճառով զբաղված էր լինելու, որոշվել է ընտրությունները հետաձգել: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ եղանակային պատճառներով հետաձգվում է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի այցը մեր երկիր: