Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է եվրոպական երկրների պարբերականներում տպագրված Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք մեծ զայրույթ են առաջացրել մահմեդական աշխարհում: «Զանգվածները նվաստացվել են, եւ լուրջ հարված է հասցվել քաղաքակրթությունների միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է Մութաֆյանը «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին դանիական հանդեսներից մեկը տպագրել էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք …
կարդալ ավելին«Եթե մարդն իր հանգուցյալին այրում է, պետությանն օգուտ է տալիս ու դրա համար նա պիտի խրախուսվի 150 ԱՄՆ դոլարով»: «Դիահրկիզման մասին» օրինագծում նման դրույթ մտցնելու վերաբերյալ առաջարկ է արել էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ինչը սակայն չի ընդունվել: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստում պատգամավորը դարձյալ թարմացրեց իր առաջարկը: «Եթե ուզում եք` մարդիկ հրկիզեն իրենց հանգուցյալին ու …
կարդալ ավելին«Մենք այսօր ժողովրդի վստահությունը չենք վայելում»,- խոստովանեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն նա գտնում է, որ համեմատած մյուս գերատեսչությունների հետ` տարբերությունը չնչին է` «մի քիչ` ավել, մի քիչ` պակաս»: ԿԲ նախագահի խոսքերով` այժմ վստահության ձեռքբերումն այս կառույցի առաջնային խնդիրն է: Այնուամենայնիվ, այս փաստը հետաքրքիր է. չէ՞ որ պրն Սարգսյանն ընդհանրապես խուսափում է քաղաքական ենթատեքստով …
կարդալ ավելին«Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը` մի շարք թերությունների պատճառով, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը երեկ մերժեց ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը կառավարության ներկայացուցիչներին ու պատգամավորներին հորդորեց` ասելով. «Աշխատեք միասին եւ քրիստոնեական տեսքի բերեք այդ օրինագիծը»: Ի դեպ, երեկ նույն հանձնաժողովը դարձյալ Գալուստ Սահակյանի առաջարկով մերժեց անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների հարցը …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն իր երեկվա ասուլիսի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություն արեց` դիվանագիտորեն «մատ թափ տալով» ՀՀ իշխանությունների վրա: ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանություններին նախազգուշացրեց, որ Իրանի հետ իր հարաբերությունները կառուցելիս չի կարելի անցնել չափը, քանի որ այդպիսով անուղղակիորեն օժանդակում են ահաբեկչությանը: Հակառակ դեպքում, պարոն Էվանսը սպառնաց, որ բոլոր այն երկրները կամ …
կարդալ ավելինԱվանդույթի համաձայն, արդեն որերորդ անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթաց արձանագրելու հնարավորության մասին խոսակցություններն ակտիվանում են, իրենց գոյության մասին սկսում են հիշեցնել խիստ հայրենասիրական անուններով տարատեսակ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ քննարկվող հավանական փաթեթի սկզբունքային կետերն իրենց համար անընդունելի են, որ չի կարելի ոչ մի թիզ հող զիջել …
կարդալ ավելին«Ինձ թվում է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը ջանում է ժամանակ շահել ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայերը համարում են, որ որքան շատ ժամանակ անցնի, որքան երկար իրադրությունը նույն վիճակում մնա, այնքան շատ հույս կլինի, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը դե ֆակտո կարգավիճակից կվերածվի դե յուրեի: Իսկ Ադրբեջանը համարում է, որ տնտեսական իրավիճակը երկրում յուրաքանչյուր տարի …
կարդալ ավելինԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը միայն երեկ որոշեց համապատասխան եզրակացություն ու հայեցակարգ ընդունել 2005թ. մարտի 29-30-ին ԱԺ-ում տեղի ունեցած ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումների վերաբերյալ, որտեղ որեւէ անդրադարձ չկա վերջին ամիսների ընթացքում միջազգային տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնահարցի վերջնական կարգավորումը մեկ տարվա կամ մի քանի ամիսների խնդիր է: Հանձնաժողովի անդամներն այդ հայեցակարգը …
կարդալ ավելին«Ֆրանսիայում Հայաստանի տարվան հաջորդելու է Թուրքիայի տարին»,- Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Երկօրյա այցի ընթացքում Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եվրամիության ընդարձակմանն ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր: Խոսելով Ֆրանսիայում ընդունված հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին, Ֆիլիպ Դուստ-Բլազին ասել է, …
կարդալ ավելինԽանջյան փողոցում գտնվող «2X2» բար-դիսկոտեկը, որը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Պուրտոյանին, կառուցվելուց ի վեր չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին, ինչի արդյունքում այն դարձել է խիստ վտանգավոր շենքի բնակիչների համար: Այն գտնվում է բարձրահարկ շենքի նկուղային հարկում, եւ անհրաժեշտ հենասյուներ չունենալու պատճառով սկսել է կամաց-կամաց իջնել: Բար-դիսկոտեկի սեփականատեր պատգամավոր Պուրտոյանը դեռ 2001-ին է պարտավորվել …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասում էինք՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), այսօր տեղի ունեցած ՀՀ Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (ՀՀ ՊՄՀԿ նախկին ԴՕՍԱԱՖ-ի 9-րդ համագումարում վերընտրվեց կենտրոնական խորհրդի նախագահ: Հիշեցնենք, որ ՊՄՀԿ-ն Հայաստանի ամենամեծ հասարակական կազմակերպությունն է, ունի 48 մասնաճյուղեր եւ 69.000 անդամներ: Ավելացնենք, որ կազմակերպության կանոնադրության համաձայն` համագումար պետք է հրավիրվի երկու տարին մեկ: Վերջին՝ 2003թ. համագումարի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի աշխատանքից, ասելով, թե ԱԱ ողջ համակարգը բարձիթողի վիճակում է, եւ թե հասունացել է Գ. Հակոբյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը: Մեր աղբյուրների հավաստմամբ` դժգոհության բուն պատճառը ՀՀ նախագահական նստավայրում «ժուչոկների» հայտնաբերումն էր: Հիշեցնենք, որ 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հրաժարականից 10 օր առաջ էլ էին «ժուչոկներ» հայտնաբերվել …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազությունը հունվարի 30-ից զբաղված է ՀՀ բաշխիչ ցանցերի գործունեության որոշ մանրամասներ ուսումնասիրելով: Գործը վարող խումբը համոզված է, որ լինելու են շատ հետաքրքիր բացահայտումներ: Նշենք, որ ռուսական կողմը մեկ անգամ արդեն ամեն միջոց գործադրել էր, որպեսզի ՀՀ էներգետիկ համակարգում նման ստուգումներ չլինեն:
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքը երեկվա նիստում այդպես էլ որոշում չի կայացրել, թե օմբուդսմենի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրելու ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստին, որը կայանալու է փետրվարի 6-ին: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի փոխանցմամբ, բացի օմբուդսմենի հարցից, դաշինքը քննարկել է նաեւ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ընթացող վերջին հայտարարությունները, եւ, ինչպես նշեց Ա. Բազեյանը` «դաշինքը ցանկանում է խմբակցության …
կարդալ ավելին«Չկա այն ուժը, որը երկրի ղեկավարման պոտենցիալ ունենա: Դա հավասարապես վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա` պետք է ինչ-որ պրոցեսներ սկսել, որը «թույլ կտա հասարակությանը միավորվել մասսայական գաղափարախոսական կուսակցությունների մեջ»: Թե ով է սկսելու այդ պրոցեսները, …
կարդալ ավելինՄեր աղբյուրների հավաստմամբ, «Օրինաց երկիրը» վերջապես գտել է այն մարդուն, որը կկարողանա առաջիկա մեկ տարում` մինչեւ 2007թ. ԱԺ ընտրությունները, «անշառ» ղեկավարել Մշակույթի նախարարությունը: ՕԵԿ-ի ընտրությունը կանգ է առել «Հայֆիլմի» գլխավոր տնօրեն Գեւորգ Գեւորգյանի թեկնածության վրա, որի անունն էլ ուղարկել են նախագահական: Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն կոնկրետ առաջարկ չի եղել, սակայն 15-20 …
կարդալ ավելին«Մենք պետք է հասկանանք, որ անկախ երկիր ենք, եւ, այո՛, գազը պետք է դառնա 110 դոլար, եւ մենք երկիրը պետք է պատրաստենք այդ 110 դոլարին»,- երեկ ՄԱԱ-ում նշեց ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե պետք չէր գազի գների պատճառով հակառուսական «հիստերիա» բարձրացնել: Հ. Հովհաննիսյանի խոսքերով` Ռուսաստանն, իրոք, անցնում է շուկայական հարաբերությունների: «Մենք պետք է գնայինք …
կարդալ ավելինՕրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նրա եւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Վերջինիս ՕԵԿ նախագահն ուղղակի առաջարկել է 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Ս. Բաբայանը հստակ պատասխան չի տվել եւ խոստացել է մտածել: Իսկ նախորդ շաբաթ Ս. Բաբայանը հանդիպել է ամերիկյան որոշ դիվանագետների հետ եւ վերջիններիս հավաստիացրել, թե ներկա …
կարդալ ավելին«Թեհրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ խողովակաշարի կառուցմամբ»: Այս մասին Թեհրանում երեքշաբթի օրը մեկնարկած Հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում հայտարարել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարին: «Իրանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազատարի շինարարության շուտափույթ ավարտմամբ եւ հատուկ սարքավորումների մոնտաժով, եւ հույս ունի, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2007թ. հունվարին: Թեհրանը եւ Երեւանը շահագրգռված …
կարդալ ավելինՄիջազգային կազմակերպությունների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակի դարձած լավատեսական տրամադրությունները գնալով կարծես մարում են: Եթե նախկինում հայտարարում էին, թե 2006թ. ի վերջո կարելի է լուծում ակնկալել, ապա վերջերս արդեն խոսում են «պատուհանի» կամ «ճեղքում արձանագրելու համեստ հնարավորության» մասին: Այս մասին է մեր հարցազրույցը ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ, Միջազգային …
կարդալ ավելին