«Արդարություն» դաշինքը երեկվա նիստում այդպես էլ որոշում չի կայացրել, թե օմբուդսմենի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրելու ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստին, որը կայանալու է փետրվարի 6-ին: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի փոխանցմամբ, բացի օմբուդսմենի հարցից, դաշինքը քննարկել է նաեւ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ընթացող վերջին հայտարարությունները, եւ, ինչպես նշեց Ա. Բազեյանը` «դաշինքը ցանկանում է խմբակցության հատուկ նիստ անցկացնել, որին մտածում է հրավիրել նաեւ Վարդան Օսկանյանին՝ պարզաբանելու համար իրենց մտահոգությունները»: