Պատճառը «ժուչոկներն» են

04/02/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի աշխատանքից, ասելով, թե ԱԱ ողջ համակարգը բարձիթողի վիճակում է, եւ թե հասունացել է Գ. Հակոբյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը:

Մեր աղբյուրների հավաստմամբ` դժգոհության բուն պատճառը ՀՀ նախագահական նստավայրում «ժուչոկների» հայտնաբերումն էր: Հիշեցնենք, որ 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հրաժարականից 10 օր առաջ էլ էին «ժուչոկներ» հայտնաբերվել նախագահական նստավայրում: