Չկա այն ուժը….

04/02/2006

«Չկա այն ուժը, որը երկրի ղեկավարման պոտենցիալ ունենա: Դա հավասարապես վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա` պետք է ինչ-որ պրոցեսներ սկսել, որը «թույլ կտա հասարակությանը միավորվել մասսայական գաղափարախոսական կուսակցությունների մեջ»: Թե ով է սկսելու այդ պրոցեսները, պարոն Զուրաբյանը դժվարացավ ասել: «Երբ բոլոր հին ուժերի պոտենցիալը սպառված է, միշտ ծնվում է մի նոր ուժ, եւ շնորհիվ այդ ուժի նախաձեռնողների տաղանդի, աշխատասիրության եւ խարիզմայի, ինչ-որ արդյունքի է հասնում: Տեսանելի քաղաքական դաշտում ես այն չեմ տեսնում»,- ասել է նա: