Երգիծաբան Վարդան Պետրոսյանն իր ստեղծագործություններից մեկում հետաքրքիր ձեւով էր մեկնաբանել Հայաստանի եւ աշխարհի հզոր երկրների հարաբերությունները՝ ներկայացնելով այն որպես մոլախաղ։ Շեքսպիրի «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը նա վերաձեւակերպել էր՝ խաղա՞լ, թե՞ չխաղալ, եւ 2 դեպքում էլ լուծումը մեր օգտին չէր. «Չես խաղում՝ ֆուկ են անում։ Մտնում ես խաղի մեջ՝ պարզվում է՝ քեզ վրա են խաղում»։ Սա …
կարդալ ավելին«Regnum»-ի փոխանցմամբ՝ Բաքվի «Ռյայ» մոնիտորինգային կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով` ադրբեջանցիների 38,2%-ը կողմնակից են ղարաբաղյան հակամարտության զինված կարգավորմանը: Հարցվածների 47,8%-ն էլ գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հարցմանը մասնակցել են 628 ադրբեջանցիներ, որոնց մեծամասնությունը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Բոլոր հարցվածները դեմ …
կարդալ ավելինՀարցին` «Ինչպե՞ս եք վերաբերվում Արտաշես Թումանյանի ստեղծած «Նոր երկիր» կուսակցությանը», «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ես միայն «Նովոյե զեմլյա» կղզու մասին գիտեմ, իսկ այդ նորաստեղծ կուսակցությունների ի հայտ գալն ուժգին կերպով հարվածում է պարոն Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ տրամաբանական հարցերի շարան կարող է մեջտեղ գալ, որին պատասխանելը շատ դժվար է լինելու: Օրինակ, ո՞վ է խանգարել Ա. …
կարդալ ավելինՄասնակիցներն ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունների եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ էին: Ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Քննարկմանը հրավիրված են եղել նաեւ ՀՀԿ, ՕԵԿ, Հայաստանում Իրանի եւ ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Վերջին գերատեսչությունը (ինչպես մյուսները) հրավերը մերժել է` թեման համարելով «չափազանց նուրբ»: Այն …
կարդալ ավելինԱդրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր եւ քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով, «այսօր խաղաղապահ դիվանագիտության հերթական բռնկման նմանակման սցենարական փուլն է»: Նա նաեւ ընդգծել է, որ «Հակամարտության կարգավորման հարցն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո տեղափոխվել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի (Արեւմուտք) «վեճի» հարթություն»: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա, նրա կարծիքով, ներկայիս փուլում ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտող …
կարդալ ավելինՍերժ Սարգսյանը` ի պատասխան երեկ ԱԺ-ում շրջանառվող մեղադրանքների, թե Ռոբերտ Քոչարյանի եւ կոալիցիայի օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի խայտառակ պարտության ամենամեծ բաժինն իրենն է, ասաց. «Հիմարություն է, ով հնչեցրել է այդ հիմարությունը, թող նա էլ պատասխանի: Ուզում եք մեկ անգամ եւս ասել, որ ես ազդեցություն ունե՞մ ընդդիմության վրա»: Իսկ հետո կատակելով ասաց. «Ամեն ինչ ինձ եք …
կարդալ ավելին«Սուրեն Բաղդասարյանը հերյուրանքներ է տարածում, եւ ես պատրաստվում եմ նրան դատի տալ այդ շանտաժի համար»,- երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Ս. Բաղդասարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում Ռ. Հայրապետյանին մեղադրել էր իր անձնական ավտոմեքենան պայթեցնելու մեջ ու սպառնացել էր, թե ինքն այսուհետ պատերազմ է հայտարարում Ֆուտբոլի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Ազգային ժողովն այդպես էլ չկարողացավ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել։ Այս փաստը շատերի համար անսպասելի էր, բայց հազիվ թե արժե կատարվածի տակ քաղաքական ենթատեքստ փնտրել։ Ավելի հավանական է, որ Արմեն Հարությունյանի ընտրությունը ձախողվեց «տեխնիկական պատճառներով»։ Այսինքն` կոալիցիան լավ չէր կազմակերպել գործընթացը։ Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում։ Ամենայն հավանականությամբ, այսօր օմբուդսմեն այնուամենայնիվ կընտրվի։ Եվ …
կարդալ ավելին«ITAR-TASS»-ի փոխանցմամբ` Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովը տեղեկացրել է, թե ձնահոսի վտանգի պատճառով երեկ փակվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Նախատեսվում է, որ ճանապարհով երթեւեկությունը կվերականգնվի այսօր: «Գիշերը ճանապարհը փակվել էր ձնահոսի պատճառով: Ձնահոսն արդեն մաքրվել է, սակայն մայրուղին շարունակում է փակված մնալ, քանի որ մասնագետները գնդացիրներից ռմբակոծում են …
կարդալ ավելինՀյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան, որի տակ ստորագրել են նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չգիտի, թե ովքեր են այն համարձակները, որ հանդգնել են դեմ դուրս գալ կառավարության որոշմանը: Երեկ պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի ընտրության տապալումը թերեւս անակնկալ էր շատերի համար: Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր գոնե արտաքուստ շահագրգռված էին Արմեն Հարությունյանի ընտրությամբ, իսկ ներքուստ համոզված, որ նա կընտրվի, ընտրության արդյունքներից հետո փորձում էին ամեն կերպ զսպել իրենց շփոթմունքը: ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հարցին ի պատասխան` ասաց. «Սովորական գործընթաց է գնացել, …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ օմբուդսմենը պետք է ընտրվի ցմահ: Նրա համոզմամբ, այսօրվա իշխանությունները վաղը հնարավոր է, որ դառնան ընդդիմություն: Եվ այդ դեպքում շատ հավանական է, որ նոր իշխանությունները նրանց շահերն էլ ոտնահարեն: «Եթե ՍԴ նախագահն ունի ցմահ լինելու լիազորություն, մարդու պաշտպանն էլ պետք է նման լիազորություն ունենա»: Իսկ ով կընտրվի` հետաքրքվեցին …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը շտապ կարգով մեկնել է Փարիզ, որտեղ փետրվարի 10-11-ը նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ինչպես հաղորդել են PanArmenian.Net-ի թղթակցին ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի գրասենյակում, համանախագահների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակացույցում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ ռուս դիվանագետը, …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանը, որ պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում, երեկ հայտարարել է. «Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից հետո ես պակաս լավատեսորեն եմ տրամադրված Ադրբեջանի նախագահի հետ Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման նկատմամբ»: «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը հասնելու համար կողմերը պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ դիմեն որոշակի քաղաքական ռիսկերի: Վերջին 2-3 օրերի ընթացքում Բաքվից հնչող հայտարարություններն …
կարդալ ավելինՄարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ հրապարակել է իր տարեկան զեկույցը: Զեկույցում ասվում է, որ նրա նախապատրաստման աշխատանքները խոչընդոտվել են հանրապետության նախագահի 04.01.2006-ի հայտնի հրամանագրով եւ կառավարության՝ հունվարի 12-ի որոշմամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացմանը խոչընդոտելու իշխանությունների գործողություններին եւ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք «վտանգում էին Պաշտպանի անկախության երաշխիքները»։ Մասնավորապես նշվում է, …
կարդալ ավելինԲաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` ելույթ ունենալով «Լիդեր» ադրբեջանական հեռուստածրագրով, կարծիք է հայտնել, որ «եթե բանակցությունները ձախողվեն, եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանզի կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները»: «Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», – փաստել է Ռինո …
կարդալ ավելինԽոսք է գնում մի քանի նոր կուսակցությունների ստեղծման կամ ակտիվ գործունեություն ծավալելու մասին, եւ սպասվում է, որ դրանք լուրջ դեր կունենան 2007թ. ընտրությունների ժամանակ: Միաժամանակ նկատելի է, որ գնալով աճում է ընտրություններում ֆինանսական գործոնի ազդեցությունը: Նոր ստեղծված եւ ստեղծվելիք կուսակցությունների, քաղաքական դաշտում ֆինանսական գործոնի ազդեցության մեծացման եւ հարակից հարցերի շուրջ երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին …
կարդալ ավելին«Realniy Azerbaijan» ադրբեջանական էլեկտրոնային թերթն անցյալ շաբաթ տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Դանեն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր «Ադրբեջանի տարածքների մի մասը գրավված է այլ երկրի կողմից, եւ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում թմրանյութերի աճեցումը եւ դրանց հետագա տարանցումը կանխել կամ դիվանագիտական ուղիով, …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի այս տարվա երկրորդ խայտառակ պարտությունը: Առաջինը` ԵՊՀ այլեւս նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ձախողված ընտրությունն էր ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ երկրորդը` կոալիցիայի` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի պարտությունը: Ուշագրավն այն է, որ մի դեպքում ընտրողները գործադիր մարմնի ներկայացուցիչներն էին, մյուս դեպքում` օրենսդիր, եւ, փաստորեն, իշխանության վերոնշյալ երկու …
կարդալ ավելին«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ կոալիցիայի օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի պարտությունը վերագրում էր ԱԺ կոալիցիոն կուսակցություններին` անտեսելով կոալիցիայի չորրորդ եւ հիմնական կողմ Ռոբերտ Քոչարյանին: Վ. Դալլաքյանի հավաստմամբ, օմբուդսմենի փակ, գաղտնի քվեարկությունը «ԱԺ կոալիցիային, որն ասում էր, թե` իմ դեմ խաղ չկա, ցույց տվեց, որ իրենց դեմ, այնուամենայնիվ, խաղ կա»: Իսկ դա վերաբերո՞ւմ է Ռոբերտ …
կարդալ ավելին