քաղաքականություն

Չմոտեցող խաղաղություն

10.02.2006

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցող հանդիպումներն ավելի ու ավելի անհետաքրքիր են դառնում։ Անհետաքրքիր, ինչպես ֆուտբոլային այն խաղը, որի հաշիվը նախապես գիտես, կամ այն կինոֆիլմը, որի սյուժեն քեզ արդեն պատմել են։ Զարմանալու, զայրանալու, տարակուսելու, երկմտելու ոչ մի առիթ չեն տալիս այդ հանդիպումները, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել են հայ, ռուս, ադրբեջանցի եւ այլ ազգերի …

կարդալ ավելին

Վարչապետն էլ տեղյակ չի

10.02.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար էլ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ են ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները: «Ես կարծում եմ, որ ենթատեքստից դուրս է խաղաղապահների մասին խոսելը: Ընդհանրապես պարզ չէ, թե ինչպիսի բանակցություններ են գնում, ինչպիսի փաթեթային լուծում է գնում, եւ այդ փաթեթի ընդամենը մեկ բաղադրիչի մասին ենք խոսում, ես դա լուրջ չեմ համարում»,- լրագրողների …

կարդալ ավելին

Մենթալիտետի հաղթանակը

10.02.2006

Նոր օմբուդսմենի ընտրության շուրջ ծավալված աղմուկը բացահայտեց ոչ միայն մարդու իրավունքների իրական վիճակը Հայաստանում, այլեւ քաղաքական ուժերի վերաբերմունքը մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ։ Խնդիրն, իհարկե, անձերը չէին։ Խնդիրն այն էր, թե ով ինչպես է պատկերացնում օմբուդսմենի դերը եւ ինչքանով է կարեւորում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Փաստորեն, քննարկումներ տեղի չունեցան։ Պատգամավորներն իրար վիրավորեցին, իրար ծաղրեցին, իրար մենամարտի հրավիրեցին, …

կարդալ ավելին

Պայքար ապօրինի զինամթերքի դեմ

10.02.2006

Ըստ մեր աղբյուրների` հունվարի 8-ին ՀՀ Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստ։ Օրակարգում քննարկվել է ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների 2005-ի օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքները։ Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ Ոստիկանության, ԿՀԴՊՎ-ի, Քրեական հետախուզության, Քննչական գլխավոր, Օպերատիվ-փնտրողական, Փորձաքրեագիտական, Տրանսպորտի, Անձնագրերի եւ Վիզաների, Պետական պահպանության, ՊԱՏ վարչությունների, Ոստիկանության մարզային վարչությունների եւ Տարածքային բաժինների եւ …

կարդալ ավելին

Դեպի անորոշություն

09.02.2006

Փետրվարի 10-11-ը Փարիզի Ռամբույե արվարձանում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ըստ International Herald Tribune թերթի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ներգրավված դիվանագետները կարծում են, որ բանակցությունները դուրս են եկել փակուղային վիճակից, եւ, որ այս տարի հաշտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Թերթը գրում է, որ հանդիպման արդյունքը …

կարդալ ավելին

Սկսում են բարգավաճել

09.02.2006

«lragir.am»-ի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում նախատեսում է ընտրողների, բնակիչների հետ հանդիպումների շարք: Հանդիպումները կսկսվեն Երեւանի համայնքներում, հետո «կտեղափոխվեն» մարզեր: Նույն աղբյուրների վկայությամբ, կուսակցությունը մտադիր է հանդիպումներին այնպիսի անուն տալ, որ դրանք հնարավորինս քիչ ասոցիացվեն քաղաքական քարոզչության հետ:

կարդալ ավելին

Դաշնակի նախկինը չի լինում

09.02.2006

Այսօր պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն Հայաստանի Հանրապետության երկրորդ օմբուդսմենին: Հաշվի առնելով ընդդիմության առաջադրած թեկնածու նախկին դաշնակցական Ռուբեն Թորոսյանի ելույթից հիասթափված նույն ընդդիմադիրների թիվը, կարծում ենք, Թորոսյանն այսօր ցույց կտա, թե ինչպես կարելի է հրաժարվել սեփական թեկնածուի օգտին քվեարկելուց: Իսկ ինչ վերաբերում է իշխանության թեկնածու Արմեն Հարությունյանին, ապա, չնայած հնչող գնահատականներին, թե` «նա չի կարող …

կարդալ ավելին

Դարավոր պոպուլիզմ

09.02.2006

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տարեվերջի իր ասուլիսում սպառնում էր, թե չի կարող հանդուրժել գազի գնի թանկացում, որովհետեւ ինքն իր ընտրողներին պետք է կարողանա բացատրել, թե ինչու է մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը Հայաստանի հետ այդկերպ դաժան վարվում: Երեկ նա արդեն հրաժարվեց դրանից: «Տեսնենք, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, բայց, կարծում եմ, այն չպետք է անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների …

կարդալ ավելին

Հեռախոսագրեր Ոստիկանությունից

09.02.2006

Ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ-ում քրեական որոշ հանցատեսակների` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, կտրուկ աճը ՀՀ Ոստիկանությանը լուրջ անհանգստություն է պատճառել։ Ոստիկանության ղեկավարությունը հեռախոսագրեր է ուղարկել մարզային վարչություններին ու տարածքային ստորաբաժանումներին, որպեսզի ցանկացած օտարերկրացու նկատմամբ կասկած ունենալու դեպքում վերջինիս նկատմամբ իրականացվի օպերատիվ հսկողություն` գործի դնելով գործակալական ցանցը։ Անհրաժեշտության դեպքում վերջինս հրավիրվի բաժին` օպերատիվ կապի եւ հատուկ …

կարդալ ավելին

Նավթը հասել է Վրաստան

09.02.2006

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վրացի պաշտոնակից Զուրաբ Նողաիդելիի հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է, թե Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ձգտում են տարվա վերջին շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: «Թուրքիայի եւ Վրաստանի համագործակցության կարեւորագույն նպատակն է` ապահովել թուրքմենական գազի առաքումը Թուրքիա կասպիական միջանցքով: Բացի այդ, առաջին նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով արդեն հասցվել է Վրաստան: Եվ շուտով …

կարդալ ավելին

Կազիմիրովը Ռամբույեից սպասելիքներ չունի

09.02.2006

Փետրվարի 10-11-ը Փարիզում նախատեսված Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը սպասելիքներ չունի: Այս մասին նա ասել է «Արմինֆո»-ին տված հարցազրույցում: «Հարաբերական հնարավորությունների պատուհան 2006թ. իսկապես գոյություն ունի, սակայն չեմ հավատում, որ Ի. Ալիեւը կամ Ռ. Քոչարյանը կցանկանան օգտվել այդ հնարավորություններից եւ դուրս գալ հակամարտության կաղապարներից: – ասել է …

կարդալ ավելին

Պարտավորվել են «սիրել զմիմեանս»

09.02.2006

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները երեկ բավական զավեշտալի բովանդակությամբ հայտարարություն են ստորագրել: Այսուհետ նրանք պարտավորվում են մինչեւ 2007թ. ընտրություններն իրար հետ ապրել հաշտ ու համերաշխ, եւ որ այսուհետ պետք է հարգեն ու սիրեն միմյանց, իրար վրա բոչկա չգլորեն, չարություն չանեն: «Քաղաքական կոալիցիայի կուսակցությունները վճռական են շարունակելու համագործակցությունն առնվազն մինչ 2007թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը` այն …

կարդալ ավելին

Ծայրահեղական մտքեր եւ բանական առաջարկների բացակայություն

09.02.2006

Վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրին նվիրված քննարկումների աճ է նկատվում: Եվ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այդ հանդիպումներում էլ կարմիր թելի պես անցնում է «Ոչ մի թիզ հող թշնամուն» հայրենանվեր լոզունգը:  Հետաքրքիր է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների փարիզյան հանդիպումից ընդամենը օրեր առաջ: Տպավորությունն այնպիսին է, որ ԼՂ հարցում նման …

կարդալ ավելին

Արմեն Զալինյանը՝ ԼՂՀ գլխավոր դատախազ

09.02.2006

Ղարաբաղում տարեսկզբին սկսվեցին կադրային փոփոխությունները, որոնց արդյունքում արդեն պաշտոնանկ են եղել 2 նախարարներ` ԼՂՀ քաղաքաշինության եւ ԼՂՀ սոցապահովության նախարարները: Կարճատեւ ընդմիջումից հետո դարձյալ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին աշխատանքից ազատելու մասին երկարատեւ ոչ պաշտոնական խոսակցությունները հաստատվեցին փետրվարի 6-ին, երբ ԼՂՀ նախագահի հրամանագրով` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվեց գլխավոր դատախազը, …

կարդալ ավելին

Նոր ներկայացուցիչ

09.02.2006

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Ազգային ժողովում ԼՂՀ-ի խորհրդարանի նոր ներկայացուցիչ է նշանակել Կարեն Թոփչյանին: Վերջինս ավելի քան 20 տարի զբաղվում է լրագրողական գործունեությամբ, երկար տարիներ եղել է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցը Երեւանում, համագործակցել բրիտանական IWPR կենտրոնի հետ:

կարդալ ավելին

Զավեշտալի թեկնածուն ընդդիմությունից

09.02.2006

Երեկ կոալիցիան խախտեց մեկ թեկնածուով մրցապայքարի դուրս գալու իր ավանդույթը, եւ ոչ միայն չզրկեց ընդդիմությանն իր թեկնածուով հանդես գալու հնարավորությունից, այլեւ մեծահոգաբար մի քանի ստորագրություն էլ իր կողմից ապահովեց, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածու Արմեն Հարությունյանը «միայնակ» չմնա: Այսինքն, ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը, ու նաեւ հաստատեց Գալուստ Սահակյանը, Ռ. Թորոսյանն ընդամենը «բուտաֆորիա» էր: «Ազգային …

կարդալ ավելին

ՍԴ-ն 10 տարեկան է

09.02.2006

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաեւ` Դատախազության, Ոստիկանության, դատարանների եւ իրավաբանական միությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ եւ ՌԴ դեսպանները: Ներկաների թվում չէր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում բացակայությունը պատճառաբանվեց առողջական խնդիրներով: Ներկա …

կարդալ ավելին

Ինվենտարիզատորը

09.02.2006

Մինչ ՀՀ Մշակույթի նախարարի որոնումները, հայ մշակույթի գործիչներից շատերն իրենց էին մատուցում նախարարի պաշտոնի համար: Իսկ երբ արդեն հայտնի դարձավ, որ «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանն է նստելու մշակույթի հերթական նախարարի աթոռին, այժմ էլ մշակույթի որոշ գործիչներ Գ. Գեւորգյանի բնավորությունն ու մարդկային որակն են գովաբանում: Օրինակ, Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն ընդգծել է, որ նախարարի …

կարդալ ավելին

Ներկայացել է

07.02.2006

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ արտահերթ նիստ է անցկացրել Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որտեղ վերջինս իր կուսակցության քաղխորհրդի կազմին անձամբ ծանոթացրել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին որպես մշակույթի «նախարարացու»: «Ժողովրդավարության ջատագով» Ա. Բաղդասարյանը, սակայն, իր կուսակից ընկերներին Գ. Գեւորգյանի հետ ծանոթացրել է այն բանից հետո, երբ նրա անունն ուղարկել է նախագահական եւ ստացել է …

կարդալ ավելին

Էներգետիկ անկախություն

07.02.2006

«Առաջիկա տարիներին Ադրբեջանը դառնալու է էներգակիրների կարեւոր աղբյուր ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար»,- Աստարայի շրջանում մոդուլային տիպի էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, 2005թ. Ադրբեջանում արդյունահանվել է 22 միլիոն տոննա նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ըստ նրա, առաջիկա տարիներին Ադրբեջանում արդյունահանվելու է տարեկան 50-60 միլիոն տոննա նավթ: «Դա …

կարդալ ավելին