«lragir.am»-ի փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում նախատեսում է ընտրողների, բնակիչների հետ հանդիպումների շարք: Հանդիպումները կսկսվեն Երեւանի համայնքներում, հետո «կտեղափոխվեն» մարզեր: Նույն աղբյուրների վկայությամբ, կուսակցությունը մտադիր է հանդիպումներին այնպիսի անուն տալ, որ դրանք հնարավորինս քիչ ասոցիացվեն քաղաքական քարոզչության հետ: