Ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ-ում քրեական որոշ հանցատեսակների` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, կտրուկ աճը ՀՀ Ոստիկանությանը լուրջ անհանգստություն է պատճառել։ Ոստիկանության ղեկավարությունը հեռախոսագրեր է ուղարկել մարզային վարչություններին ու տարածքային ստորաբաժանումներին, որպեսզի ցանկացած օտարերկրացու նկատմամբ կասկած ունենալու դեպքում վերջինիս նկատմամբ իրականացվի օպերատիվ հսկողություն` գործի դնելով գործակալական ցանցը։ Անհրաժեշտության դեպքում վերջինս հրավիրվի բաժին` օպերատիվ կապի եւ հատուկ տեխնիկայի տեսուչ-փորձաքրեագետի մոտ անձնական տվյալները գրանցելու, լուսանկարվելու եւ մատնահետքերը վերցնելու համար։ Ոստիկանապետի հանձնարարությամբ հսկողությունը դրված է տեղակալներ Հովհաննես Հունանյանի եւ Արմեն Երիցյանի վրա։