Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վրացի պաշտոնակից Զուրաբ Նողաիդելիի հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է, թե Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ձգտում են տարվա վերջին շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: «Թուրքիայի եւ Վրաստանի համագործակցության կարեւորագույն նպատակն է` ապահովել թուրքմենական գազի առաքումը Թուրքիա կասպիական միջանցքով: Բացի այդ, առաջին նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով արդեն հասցվել է Վրաստան: Եվ շուտով նավթը կհասնի Ջեյհան»,- տեղեկացրել է նա: Ի դեպ, Վրաց-թուրքական գործարար խորհրդի նիստում քննարկվել է նաեւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հարցը: