քաղաքականություն

Պատրաստ է երաշխիքներ տալ

18.02.2006

Նախօրեին Բաքվում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Միլի-մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է «գրավյալ տարածքների ազատագրումից հետո» անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ եւ ադրբեջանական համայնքներին: «Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքների եւ նորմերի հիման վրա: Ադրբեջանն ակնկալում է …

կարդալ ավելին

Ափսոս էր թեկնածուն

18.02.2006

Օմբուդսմենի քվեարկությանը մասնակցելու համար երեկ ԱԺ-ում էր նաեւ պատգամավոր Լեւոն Սարգսյանը: Վերջինս` քվեաթերթիկը ձեռքը վերցնելուն պես՝ իր գործընկերներին հարցրեց. «Հիմա ի՞նչ պետք է անեմ»: Ի պատասխան՝ հանձնաժողովականներից մեկը նրան հուշեց. «Հրանտին պիտի ջնջես»: Լ. Սարգսյանը քվեախցից դուրս գալուն պես հոգոց հանելով ասաց. «Էհ, Հրանտ ջան»՝ ու թերթիկը գցեց քվեարկղը: Ի դեպ, երեկ ԱԺ-ում լուրեր էին …

կարդալ ավելին

Բաժանորդն անհասանելի էր

18.02.2006

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Աղասի Արշակյանն, ըստ պատգամավորների, երեկ օմբուդսմենի ողջ ընտրության ժամանակ անջատել է իր բջջային հեռախոսը: Պատճառը, հավանաբար, այն է եղել, որ պարոն Արշակյանը վախեցել է, թե նորից իրեն կզանգահարի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու կհրահանգի լռել օմբուդսմենի քվեարկության ժամանակ նկատած ընտրակեղծիքների …

կարդալ ավելին

Քաղաքապետը հերքում է

18.02.2006

Կայզերի թուրքական քաղաքի քաղաքագլուխ Օսման Գյունեշը հերքել է այն տեղեկությունները, թե օրերս հարձակում է կատարվել տեղի հայկական եկեղեցու վրա: Մի քանի օր առաջ Պոլսո պատրիարքարանը հաղորդել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա 10 գնդակ է արձակվել, իսկ եկեղեցու դեմ խմբված մարդիկ հակաքրիստոնեական կարգախոսներ են վանկարկել: «Նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է քաղաքագլուխը: …

կարդալ ավելին

Հույսը վերջինն է մեռնում

18.02.2006

Համենայն դեպս, ինչպես ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երեկ խոստացավ Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները. «Մենք չենք ֆինանսավորի տարածաշրջանի որեւէ ծրագիրը, որից դուրս մնա Հայաստանը»: ԵԱՀԿ նախկին նախագահն իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո երեկ առաջին անգամ այցելել էր Հայաստան: Տիկին Ֆերերո-Վալդները մտադիր է հանդիպել Հարավային Կովկասի երեք երկրների նախագահների …

կարդալ ավելին

Ծառուկյանը խոստանում է գալ աշխատանքի

18.02.2006

Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու համար կազմ-պատրաստ կարգով խորհրդարան բերման էին ենթարկել ոչ միայն կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին, այլեւ ծանր հրետանիներին` այն անկախ գործարար պատգամավորներին, որոնք ԱԺ շենք մտնում են միայն Ռ. Քոչարյանի թելադրած այս կամ այն օպերացիայի հաջողությունն ապահովելու համար: Երրորդ գումարման ԱԺ առաջին նիստից հետո երեկ առաջին անգամ խորհրդարան էր եկել նաեւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: …

կարդալ ավելին

Քոչարյանն այլեւս չի վստահում կոալիցիային

18.02.2006

Վաղը ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի` մարդու իրավունքների պաշտպանի ընտրության նպատակով։ Այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքի հեղինակն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն է: Մեր տեղեկությունների համաձայն, կոալիցիան այս անգամ պայմանավորվել է հստակ բաժանել յուրաքանչյուրի պարտականությունը, որպեսզի այս անգամ այլեւս մեղավորներ ու կասկածյալներ չորոնեն: Սակայն Ռոբերտ Քոչարյանն այլեւս կոալիցիային չի վստահում ու ինքն անձամբ է ընդունում …

կարդալ ավելին

ՌԴ-ն տղա է ուղարկել

18.02.2006

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Երեւան էր ժամանել ՌԴ նախագահին կից արտասահմանյան երկրների հետ Միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը: Մեզ հաջողվեց պարզել, որ ՌԴ ղեկավարությանն անհանգստացրել է Հայաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը, մասնավորապես` վերջերս Հայաստան ժամանած, այսպես կոչված, ամերիկյան ռազմական խորհրդատուները: Կորելովի այցը հիմնականում առնչվում է այս հարցերին։

կարդալ ավելին

Կոալիցիան սիլի-բիլի է անում

18.02.2006

Այս օրերին կոալիցիոն կուսակցությունները զբաղված են ոչ միայն իրար տակ փորելով, այլեւ ընդդիմության հետ շփման եզրեր որոնելով: «Այսօրվա իշխանական կուսակցությունները բազմաթիվ անգամներ ուղիղ տեքստով ասել են, որ «եթե մեզ հետ այսպես չվարվես, կդառնանք ընդդիմադիր: Խոսքը միան ՀՀԿ-ի մասին չէ, այդպես են արել նաեւ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Դա ուրախալի փաստ է, որովհետեւ նշանակում է, որ իրենք …

կարդալ ավելին

Լսումներ կլինեն նաեւ ԼՂՀ ԱԺ-ում

18.02.2006

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ պատգամավորական խումբ-խմբակցությունների հետ խորհրդատվություն է անցկացվում՝ ԼՂՀ խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ: Համաձայն նախնական պայմանավորվածության, լսումները տեղի կունենան մարտ ամսին, որին կհրավիրվեն նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարը: Փետրվարի 13-ի ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Վիտալի Բալասանյանն անդրադարձավ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ խնդրեց մեկնաբանել, թե որո՞նք …

կարդալ ավելին

Լուրջ ահազանգ

18.02.2006

Ըստ հավաստի աղբյուրների, Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի Հայաստան կատարած այցի ժամանակ, նա Հայաստանի ղեկավարության հետ դռնփակ խոսակցության ընթացքում անթաքույց ակնարկել է, որ եթե ՆԱՏՕ-ի, մասնավորապես` ԱՄՆ զորքերն, ի թիվս այլ խաղաղապահ զորքերի, փորձեն տեղակայվել ազատագրված տարածքներում, ապա Իրանի զորքերն առաջինը կանցնեն Արաքս գետը:

կարդալ ավելին

Ընդդիմությունը հերթական անգամ պատրաստվում է ակտիվանալ

18.02.2006

Եթե հաշվի չառնենք խորհրդարանական ընդդիմության` օմբուդսմենի պաշտոնի շուրջ նախորդ շաբաթ արձանագրված ակտիվացումը, որն, ըստ շրջանառվող տեսակետների, օմբուդսմենի ընտրությունից հետո նույն հաջողությամբ էլ կմարի, ապա մեծ հաշվով ընդդիմությունը կարծես մատնվել է անգործության: Թերեւս հասկանալի է, որ այս օրերին բոլորը սպասում էին Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը: Եվ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հետագա քայլերը պատրաստվում …

կարդալ ավելին

Հաշվի չեն առնում

18.02.2006

Նախորդ շաբաթ ԱԺ-ում օմբուդսմենի ընտրության շուրջ ծավալված իրադարձությունները հայաստանյան իրավապաշտպաններին կարծես թե չեն հետաքրքրում: Ինչո՞ւ են իրավապաշտպաններն անտարբերություն դրսեւորում այս հարցի նկատմամբ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դա բացատրում է նրանով, թե որեւէ քաղաքական ուժ հասարակական կազմակերպությունների կարծիքը հաշվի չառավ: Նա բերում է Ռուսաստանի օրինակը, որտեղ ըստ նրա, երբ նախագահը Լուկինին առաջարկել է օմբուդսմեն դառնալ, Լուկինը ժամանակ …

կարդալ ավելին

Ուժերի ստուգատես

18.02.2006

Նախագահի աշխատակազմի ղեկավարն Արտաշես Թումանյանը չի թաքցնում իր հավակնությունները՝ «Փորձելու ենք ներկայացված լինել չորրորդ գումարման ԱԺ-ում»: Արտաշես Թումանյանը չի բացառել, որ հանդես կգան նաեւ այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելով: «Ոչինչ, ընդ որում թե՛ ընտրություններից առաջ, եւ թե՛ հետո, չի բացառվում։ Սակայն նախքան այդ` «Նոր երկրին» անհրաժեշտ է անցկացնել ուժերի ստուգատես»։

կարդալ ավելին

Իշխանությունները ճնշում են լրագրողներին

18.02.2006

Զեկույցում մանրամասն ներկայացված են նախորդ տարում աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների եւ նրանց ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հարձակումների դեպքերը: Ըստ այդմ, հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչներն արձանագրում են, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն է: Այս երկրում նախորդ տարի զոհվել է 61 լրագրող: Իսկ զեկույցի` Հայաստանին նվիրված հատվածը սկսվում է «Ա1+»-ի խնդրից: «Հակառակ Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորներին, …

կարդալ ավելին

Տուժողն ամբաստանյալի կարգավիճակո՞ւմ

18.02.2006

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում այս օրերին ընթանում է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի մասնագիտական գորուծնեությունը խոչընդոտելու համար Աննա Բադալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նշենք, որ, ըստ մեղադրականի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 2005թ. նոյեմբերի 24-ին ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքից հետո ամբաստանյալ Աննա Բադալյանը հարվածել էր «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Նալբանդյանին։ Հարուցվել է քրեական …

կարդալ ավելին

Հազար ու մի պատճառ

18.02.2006

Փետրվարի 10-11-ին Ռամբույեում տեղի ունեցած բանակցություններից հետո փորձում եմ տեղեկություն ստանալ Քոչարյան-Ալիեւ հանդիպման արդյունքի մասին։ Մտնում եմ Regnum գործակալության էջը՝ կասկածելով, թե կիրակի օրով որեւէ նորություն կլինի։ Բարեբախտաբար գտնում եմ երկու նորություն։ Ժամը տասնմեկին թողարկվել է «Քոչարյանն ու Ալիեւը չկարողացան պայմանավորվել։ Բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում» վերնագիրը կրող լուրը, իսկ 12-ն անց քսանհինգ թողարկված լուրի վերնագիրն ավելի …

կարդալ ավելին

Փոխշահավետ ձախողում

18.02.2006

Փարիզյան բանակցությունների ձախողումը միանգամայն կանխատեսելի էր եւ հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այսօր պատրաստ չեն ղարաբաղյան խնդրում փոխզիջումների գնալ։ Ընդ որում, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ում «նախաձեռնությամբ» են ընդհատվել (կամ ժամկետից շուտ ավարտվել) բանակցությունները։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե կողմերից որն է առաջինն առաջարկել «ամփոփել արդյունքները», եթե արդյունքներ` որպես այդպիսիք, …

կարդալ ավելին

«Զգուշավոր լավատեսությունը» լավ բան է

14.02.2006

Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեյից վերադառնալուց հետո անմիջապես իր մոտ է հրավիրել կոալիցիային (առանձին առանձին), եւ ի զարմանս կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների, որոնք կարծել են, թե Ռ. Քոչարյանն իրենց հրավիրել է բանակցությունների հնարավոր մանրամասներին տեղեկացնելու ու իր տպավորությունները կիսելու համար, Ռ. Քոչարյանը կոալիցիային է ներկայացրել իր դժգոհությունը՝ վերջիններիս հայտարարությունների առնչությամբ, թե Հրանտ Խաչատրյանը կարող է լավ օմբուդսմեն …

կարդալ ավելին

«Պրախոդ» ունի

14.02.2006

ՌԴ Պետդումայում քննարկվել է օրենքի նախագիծ, որի համաձայն` կոմունալ վճարներ կկարողանան իրականացնել նաեւ ոչ բանկային կազմակերպությունները: Այս փաստը զայրույթ է առաջացրել Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանի մոտ: Նա պատգամավորներին սպառնացել է, որ կդիմի նախագահ Պուտինին, որպեսզի վերջինս վետո կիրառի: Իսկ թե որտեղի՞ց Թոսունյանին այդքան արտոնություններ՝ հայտնի չէ:

կարդալ ավելին