«Թիկնազորային գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն հասցրել է բավական մեծ աղմուկ հանել: Կառավարության ներկայացուցիչները նախօրեին ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ պահանջում էին շրջանառությունից հանել նախագիծը: Թերեւս այն, որ մեզանում սափրագլուխների գործունեությունը պետք է կանոնակարգվի օրենքով, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Մեր իրականության մեջ զինված թիկնազորով ման գալը շատերի …
կարդալ ավելինՀամառ լուրեր են պտտվում, թե Պետավտոտեսչության ավտոտեխզննման բաժինը Ոստիկանության համակարգից պետք է տեղափոխվի Տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարարության համակարգ: Ո՞րն է այս տեղափոխության պատճառը, կամ ի՞նչ նպատակ է հետապնդում այս տեղափոխությունը, համապատասխան ոչ մի կառույց չմեկնաբանեց այն պարզ պատճառով, որ տեղափոխումը դեռ չի կատարվել, եւ տեղեկատվությունը դեռ խոսակցության մակարդակի վրա է: Բայց մենք գիտենք, որ …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին հայտարարել էր, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: Երեկ այդ առնչությամբ պարզաբանումներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմանավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն …
կարդալ ավելին«Շահումյանն ու Արցախի դարպասը համարվող Գետաշենի անկումը մի խումբ պատեհապաշտների քմահաճույքի հետեւանք էր, որ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ու գաղափարակից մյուս ընկերներիս կամավոր զոհասեղանին մատուցվելը, կուսակցական որոշ այրերի համար չարանենգությամբ օգտագործվեց որպես սեփական իմիջը բարձրացնելու լավագույն միջոց»,- իր հերթական նամակում ՀՅԴ-ականների հասցեին այսպես է արտահայտվում «Դրո» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը: Կարդացեք Մնջոյանը չի լռում՝ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդունել է իր իրավահաջորդի` Արմեն Հարությունյանի հանդիպման հրավերը: Երկու պաշտպանները, ինչպես վստահեցրեց Լ. Ալավերդյանը, կհանդիպեն հաջորդ շաբաթ: «Ես միտված չեմ տարօրինակ կեցվածք ընդունելուն: Ես չգիտեմ` նա ինչ է հարցնելու, կարող է նրա հարցերը վարչարարական ոլորտից լինեն»,- ասաց նա: Լ. Ալավերդյանի համոզմամբ, օմբուդսմենի հաստատությունը միշտ ունենում է այն դեմքը, որը …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ խումբ- խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել էին Արթուր Բաղդասարյանի մոտ` քննարկելու «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Քննարկմանը ներկա չի եղել միայն ՄԱԿ խմբակցությունը` պատճառաբանությամբ, թե ինքն ունի իր սեփական նախագիծը: Երեկ բուռն քննարկման առիթ հանդիսացավ այն, թե արդյոք պատգամավորական խումբ-խմբակցությունների կողմից հնչեցվող հարցապնդումները պե՞տք է հեռարձակվեն, թե՞ ոչ: Նշենք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ …
կարդալ ավելին«Մենք դեռ փորձում ենք համակարգել կատարվածը: Կարող եմ ասել, որ 2006-ը հակամարտության լուծման տարի է: Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Վերջինս` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե 2006թ. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնություն ձեռք …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի ընտրության երկրորդ փուլից հետո օմբուդսմենի թեկնածու Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները ԱԺ միջանցքներում սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե իշխանություններին ՄԻՊ ընտրությունները վերահսկողության տակ պահել հաջողվեց ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ջանքերի շնորհիվ: Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները մասնավորապես մատնանշում էին այն փաստը, որ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ հանվեցին քվեախցիկների վարագույրները: Ու դրանից հետո ՀՀԿ-ական Գագիկ …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ երեկ հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը: «Իր իշխանավարման ողջ ընթացքում շահարկելով ղարաբաղյան հիմնահարցը եւ «ձեռքերի ազատություն» ստանալով երկրի ներսում, վարչախումբը խաղասեղանին է դրել եւ տանուլ է տվել Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը, նրա տարածաշրջանային նշանակությունը, Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, միջազգային ընկալումը, ծնել է ոչնչով չարդարացված ծանր կախվածություններ, քաղաքական …
կարդալ ավելինՄարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ իրեն օմբուդսմենի պաշտոնում առաջադրողներն առաջնորդվել են ոչ թե վստահության գործոնով, այլ այն համոզմունքով, թե ինքը կլինի այն կառավարելի անձը, ում կարող են ցանկացած իրավիճակում թելադրել իր անելիքները: – Ո՞րն էր, այնուամենայնիվ, իշխանությունների մոտ վստահությունը կորցնելու պատճառը: – Վստահությունը շատ մաքուր բառ է, այնինչ այստեղ ոչ այնքան …
կարդալ ավելին«Մոտ օրերս ես մտադիր եմ կապվել Հայաստանի նախագահի հետ եւ հրավիրել նրան Մոսկվա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լրացուցիչ կոսնուլտացիաների», – Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Համաձայն եմ Իլհամ Ալիեւի հետ, որ չնայած բարդություններին, կողմերը կարող են գտնել երկուստեք ընդունելի լուծում, – ասել է Պուտինը եւ ավելացրել,- …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե Ղարաբաղը բանակցային գործընթացին կարող է միանալ միայն մի դեպքում` եթե Հայաստանը հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ։ Ըստ Արկադի Ղուկասյանի, «երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ, զբաղվում է պրոպագանդայով»։ ԼՂՀ նախագահի այս հայտարարությունն իսկույն ընկալվեց որպես ապացույց այն բանի, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ լուրջ տարաձայնություններ …
կարդալ ավելին«Մենք մեր բողոքն ենք հայտնում Նախիջեւանում հուշարձանների իբր տեղի ունեցած ավերման վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւի կապակցությամբ»,- ըստ ԱՊԱ գործակալության, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Վերջինիս խոսքերով` Ադրբեջանի Արտգործնախարարությունը եւ պետական այլ կառույցները պատրաստվում են արտահայտել Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նա տեղեկացրել է, թե ներկայումս Արտգործնախարարությունում մշակվում է համապատասխան փաստաթուղթը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի բանաձեւում …
կարդալ ավելին«168 Ժամ»-ում փետրվարի 21-ին տպագրված «Ես դեմ եմ ռեգիոնալ խմբավորումների ստեղծմանը» հրապարակման առնչությամբ, որ վերաբերում էր «Նոր երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի Վանաձոր կատարած այցին, զանգահարեց կուսակցության տեղական մասնաճյուղի «Նախաձեռնող խմբի» անդամներից Հ. Կարապետյանը եւ դժգոհություն հայտնեց հրապարակման առնչությամբ: Վերջինս, հաստատելով հանդերձ, որ դահլիճի մուտքը եղել է հրավիրատոմսերով, պարզաբանեց, որ «դա …
կարդալ ավելին«Ես առայժմ չպիտի անդրադառնամ Ս. Սարգսյանի դեմ արդեն կատարված մի քանի անհաջող մահափորձերի փաստին, որոնց կազմակերպմանը իրենց մասնակցությունն են ունեցել կոալիցիայի մաս կազմած քաղաքական գործիչներ: Մինչդեռ, Ս. Սարգսյանի մահվան դատավճիռը կայացվել էր դեռ 1991թ. առաջին կեսին: Այդ նույն ցանկում իրենց տեղն էին զբաղեցրել ինչպես Արցախյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը, այնպես էլ Արցախյան պայքարում որոշիչ դերակատարություն …
կարդալ ավելին«Հայաստանի եվրոպական հեռանկարը» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի նախաձեռնությամբ։ Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նշեց, որ այս թեման շատ ընդգրկուն է, եւ քննարկումները մեկ հանդիպման շրջանակներում չեն կարող սպառվել։ Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արտգործնախարարի խորհրդական Աշոտ Ոսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանն, այցելելով «Տաշիր» առեւտրի կենտրոն, ավտոմեքենան կանգնեցրել է անթույլատրելի տեղում` խանգարելով ավտոկանգառի բնականոն գործունեությանը: Երբ կանգառի աշխատակիցը Վարյանին զգուշացրել է այս մասին, վերջինս հարվածել է նրան: Միջադեպին խառնվել են «Տաշիրի» ավտոկանգառի պետն ու անվտանգության աշխատակիցները: Մեր տեղեկություններով, Վարյանը, այդպես էլ չմտնելով առեւտրի կենտրոն, հեռացել է:
կարդալ ավելին«lragir.am»-ի փոխանցմամբ, 2007թ. ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ բանակցություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ: Ըստ «lragir.am»-ի` «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ ղեկավարները քննարկում են նաեւ պետական բարձրագույն պաշտոնների խնդիրը, ըստ որի, ապագա ԱԺ նախագահը պետք է լինի Անդրանիկ Մարգարյանը, իսկ երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը: «Սրանով փաստորեն հերքվում են մամուլում քանիցս արված հետեւությունները, …
կարդալ ավելինՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը փետրվարի 19-ին քաղաքական հանդիպում է ունեցել Վանաձորում: Նա էլ դաշնակցականների նման իր հանդիպումներն աշխատում է հնարավորինս փակ, գաղտնի անցկացնել: Նրա հետ հանդիպմանը մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ, այն էլ` հրավիրատոմսերով: Իսկ «Լոռի» հ/ը եթերում նա հասցրել է քննադատել այն քաղաքական գործիչներին, ովքեր 1998թ. «մի գիշերվա ընթացքում դարձան երկրապահ»: Հետաքրքիր …
կարդալ ավելին«Իրական Ադրբեջան» թերթը հաղորդում է, որ Բաքվի քաղաքապետ Գաջիբալա Աբութալիբովը ձեռնամուխ է եղել քաղաքի կենտրոնում գտնվող հինավուրց քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացմանը: Գերեզմանոցի տեղում կառուցվելու են բարձրահարկեր եւ առանձնատներ: Հաղորդվում է, որ երբ Բաքվի վրդովված քաղաքացիները դիմել են վանդալիզմի հերթական ալիքը դադարեցնելու պահանջով, քաղաքապետ Աբութալիբովը վստահեցրել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին, թե դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությունն …
կարդալ ավելին