2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի կորստի ցավը զգում են միայն նրա ծնողներն ու եղբայրը: Մնացածներն այսօր պարզապես քաղաքական ինչ-ինչ նպատակներով շահարկում են այդ փաստը: Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 1-ին Գուրգեն Մարգարյանը մեկնել էր Բուդապեշտ, ուսանելու ՆԱՏՕ-ին առընթեր եռամսյա անգլերեն դասընթացներում: Ադրբեջանցի ոճրագործ Ռ. Սաֆարովն իր հայրենիքում այսօր …
կարդալ ավելինԸնդ որում, հանրահավաքը հիմնականում կապվում է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով բանակցությունների ներկա փուլի հետ ու հենց այդ ֆոնի վրա էլ փորձ է արվում բացատրել, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, գործի դնելով ադմինիստրատիվ ռեսուրսը, 18 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցն այս տարի նշեցին նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելով: Ո՞ւմ եւ ի՞նչ էին ուզում հասկացնել: Ուշադրության …
կարդալ ավելինԽոսքը վերաբերում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) մի խումբ աշխատակիցներ, առանց դատարանի համապատասխան որոշում ցույց տալու, ներխուժել են պատգամավորի բնակարան ու խուզարկություն իրականացրել: Երեկ խորհրդարանականների մի որոշ մասն այն կարծիքին էր, որ այս ամենը քաղաքական ֆարս …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի թվով վեց անդամներ հրաժարվեցին ՍԴ դիմումի տակ դրած իրենց ստորագրություններից, արձագանքը եղավ այն, թե նրանց առանձին-առանձին կանչել են նախագահական ու սպառնացել, որ եթե իրենք չհրաժարվեն դրանից, ապա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Իսկ երբ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանի տուն «այցելեցին» 6-րդ վարչության աշխատակիցները, շատերը հայտարարեցին, թե …
կարդալ ավելինՓետրվարի 28-ին, ժամը 19:00-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի եւ 23:50-ին` Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից հրաձգային կրակոցներ են հնչել: Երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել, տուժածներ չկան: ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել մարտի 1-ի …
կարդալ ավելինԱԺ պատգամավորները երեկվանից հայտնվել են աննախանձելի վիճակում: Այսուհետ նրանց արգելվում է ծխել ԱԺ-ի կարմիր ֆոյեում, բուֆետում եւ այլ հասարակական վայրերում: Եվ երեկ արդեն ԱԺ կարմիր ֆոյեում մոխրամանների փոխարեն «Չծխել» վերտառությամբ ցուցանակներ էին դրված: Բանն այն է, որ երեկվանից ուժի մեջ է մտել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների» մասին ՀՀ օրենքը: Եվ քաղաքացիներին այսուհետ արգելվում …
կարդալ ավելինՆախօրեին մոտ հազար հայ է մասնակցել Փարիզում Ադրբեջանի դեսպանության շենքից ոչ հեռու, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ավերման դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ցույցի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել այդ մշակութային հանցագործությունը: Ցույցի կազմակերպիչները եւ մի շարք ֆրանսիացի խորհրդարանականներ հավաքվածներին ներկայացրել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ավերման փաստեր: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի …
կարդալ ավելինԻրանի պատվիրակությունը, որի կազմում են երկրի փոխնախագահ Ղոլեմռեզա Աղազադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցելու է իրանական ուրանի հարստացումը Ռուսաստանում կազմակերպելու առաջարկի շուրջ: Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ եթե մինչեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստը, որը կայանալու է մարտի 6-ին, Իրանը չդադարեցնի ուրանի հարստացման գործընթացը, այդ հարցը …
կարդալ ավելինՈչ ոք զարմացավ, որ փետրվարի 10-11-ին Ֆրանսիայում տեղի ունեցած բանակցություններն անցան ապարդյուն։ Կարծում եմ, ոչ ոք պատրանքներ չունի, որ առաջիկայում եւս բանակցություններն արդյունք են տալու, եթե իհարկե դրանք կայանան։ Համանախագահների լավատեսությունը «ճիշտ ժամանակ» նպատակահարմարությամբ էր պայմանավորված, այլ նախադրյալներ չկային։ Համանախագահները «հարմար վախտ» սկզբունքով փորձում էին սեղանի շուրջ բերել երկու երկրների ղեկավարներին՝ միամտաբար կարծելով, որ վերջիններն …
կարդալ ավելինԵրեկ աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, ԱԳՆ պետքարտուղար Գեորգ Բումգաարդենի, ԳԴՀ կանցլեր Ա. Մերկելի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում եւ ողջ տարածաշրջանում ստեղծված վիճակին ու …
կարդալ ավելինՀայաստանում ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը ծայրաստիճան բեւեռացված է։ Եվ միայն երկու հարց կա, որտեղ այս հակադիր բեւեռների տեսակետները համընկնում են։ Մեկը բազմակուսակցական համակարգն է, մյուսը` խորհրդարանը։ Այս երկու ինստիտուտներն էլ հավասարապես հեգնանքի են արժանանում եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից։ Սկսենք խորհրդարանից։ Պատգամավորների անտեղյակությունն ու քաղաքական անգրագիտությունը, որքան էլ զարմանալի է, լայնորեն գովազդում …
կարդալ ավելին«Վերջապես ես ձեզնից կպրծնեմ եւ ավելի լուրջ գործերով կզբաղվեմ»,- երեկ ՀՀ Դատախազությունում պաշտոնական ինտերնետային էջի շնորհանդեսից հետո լրագրողների հետ կատակեց ՀՀ Դատախազության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը: Բանն այն է, որ այսուհետ ինտերնետից օգտվողները հնարավորություն կունենան «www.Genproc.am» ինտերներտային կայքի միջոցով ծանոթանալ ՀՀ Դատախազությանը վերաբերող տեղեկություններին: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ կայքում զետեղվելու …
կարդալ ավելինԻրանի նախկին նախագահ, բարեփոխական Մոհամեդ Խաթամին քննադատել է երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունները հրեաների ողջակիզման վերաբերյալ: «Չի կարելի մոռանալ, որ Հիտլերի եւ նացիզմի հանցանքներից մեկն անմեղ մարդկանց, այդ թվում` հրեաների կոտորածն էր»,- ասել է Խաթամին: Նրա խոսքերով` ողջակիզումը պետք է ճանաչվի` նույնիսկ եթե պատմական իրողությունը խեղաթյուրվում է եւ հսկայական ճնշում է գործադրվում պաղեստինցիների նկատմամբ: …
կարդալ ավելինԱդրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի նախկին արտգործնախարար Հուսեյնաղի Սադիղովը հայտարարել է, թե Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարական հասարակություն կառուցելու ճանապարհը, թեեւ դեռեւս գտնվում է այդ ուղու ամենասկզբում: Իսկ ահա ՄԱԿ-ը, ըստ նրա, դեռեւս չի արդարացրել ադրբեջանական ժողովրդի հույսերը եւ չի կարողացել գործուն միջոցներ ձեռնարկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ուղղված ագրեսիան կանխելու եւ վերացնելու համար, որին պարտավորեցնում …
կարդալ ավելին«Եթե միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի Կոսովոյի անկախությունը, Մերձդնեստրի իշխանություններն անկախության հանրաքվե կանցկացնեն»,- երեկ հայտարարել է Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Եվգենի Շեւչուկը: «Մենք գտնում ենք, որ Մերձդնեստրի բնակիչներն իրենց պետականության ճանաչման ոչ պակաս իրավունք ունեն, քան Կոսովոյի բնակիչները»,- ասել է նա: Ըստ Շեւչուկի` Կոսովոյի հարցի լուծումը նախադեպ կստեղծի նաեւ այլ չճանաչված հանրապետությունների՝ ԼՂՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի …
կարդալ ավելին«ԱՄՆ վարչակազմը չափազանց հիասթափված է Ռամբույեի բանակցությունների արդյունքներից»,- «Նեզավիսիմայա գազետա» թերթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը: Վերջինիս խոսքով, ԱՄՆ-ը ենթադրում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավ հնարավորություն է հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար: «1991-1992թթ. սկսած բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել կարգավորելու իրավիճակը, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռամբույեում, կարծում …
կարդալ ավելինԴեռեւս ամբողջովին ճշգրտված չեն նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գեւորգյանի լիազորությունների շրջանակները: Ռ. Քոչարյանի երեկվա կարգադրության համաձայն, Ա. Գեւորգյանը պետք է համակարգի նաեւ «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, ինչը նախկինում վերապահված էր Արտաշես Թումանյանին: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան գազամուղի շինարարության հետ կապված հարցերի համակարգմանը, ապա Ռ. Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց. «Կարծում եմ, դա առաջիկա օրերին …
կարդալ ավելինՄեր աղբյուրների հավաստմամբ, շուտով շրջանառության մեջ կարող են հայտնվել տեսաերիզներ, որոնք պայմանական կարելի է անվանել «Հայերի անհավանական արկածները ԱՄՆ-ում»: Այդ տեսաերիզների միջոցով հայ ընտրազանգվածը կարող է ծանոթանալ, թե ինչով են զբաղվում մեր իշխանավորները ԱՄՆ-ի կազինոներում եւ ում հետ են այնտեղ հանդիպում:
կարդալ ավելինՌամբույեի բանակցությունների «տապալման» պատճառների վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ս. Մանը նշել է. «Մենք պարտավոր ենք որոնել լուծումը, քանի որ դա հումանիտար աղետ է եւ լուրջ խնդիր տարածաշրջանային անվտանգության առումով: Սկզբունքային պահն այն է, որ անհրաժեշտ է 2 կողմերի քաղաքական կամքը: Նկատի ունեմ այն կամքը, որը ներառում է փոխզիջում յուրաքանչյուր կողմից: Ես միանգամայն համոզված …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանը փետրվարի 26-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում հետազոտություն է անցել. արդյունքում, ինչպես նշված է Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նրա մոտ հայտնաբերվել է մրսածության հետեւանքով առաջացած տասներկումատնյա աղիքի բորբոքում: Մամլո ծառայությունից նաեւ վստահեցնում են, որ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, վարչապետն առաջիկա օրերին կանցնի աշխատանքի: Արդեն երեկ Ա. Մարգարյանի ինքնազգացողությունը, բժշկի հավաստմամբ, լավ էր: Այնպես …
կարդալ ավելին